- 2025-02-11 13:19:00 Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-10 22:24:00Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
- 2025-02-10 11:47:00Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու « Երկիր Ծիրանի » խմբակցությունը , ղեկավարվելով « Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 46- րդ հոդվածի 2- րդ կետի պահանջով , Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16- ի արտահերթ ընտրություններում առաջադրել էր քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու « Երկիր Ծիրանի » խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին :
Շատերը կհամաձայնեն, որ Երևանի քաղաքապետի պաշտոնն ամենևին էլ շարքային պաշտոն չէ: Երևանի քաղաքապետը մի պաշտոնյա է, ով, փաստորեն ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում ներկայացնում է երևանցիներին, նրանց շահերն ու հաճախ խաղում յուրատեսակ կապող օղակի դեր բարձրագույն իշխանությունների ու երևանցիների միջև, որոնց թիվն, ինչպես հայտնի է, գերազանցում է միլիոնը:
Ունի՞, արդյոք, Զարուհի Փոստանջյանն Երևանի քաղաքապետ լինելու իրական ներուժ, կարելի՞ է, արդյոք, ասել, որ նա հենց այն գործիչն է, ով կարող է պատվով իր ուսերին կրել պատասխանատվության ծանր բեռը, և, առհասարակ, ինչպիսի՞ ֆիգուր է նա:
Իրականում Փոստանջյանն իր երկարամյա քաղաքական գործունեությամբ վաղուց է ապացուցել, որ իսկապես կարող է նման պատասխանատու պաշտոն զբաղեցնել. դրա համար ունի թե՛ անհրաժեշտ քաղաքական փորձառություն, թե՛ իրական համաժողովրդական հեղինակություն՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ Սփյուռքում:
Այս իմաստով բավական խոսուն պետք է համարել Փոստանջյանի այցը՝ Լոս Անջելես, որի ընթացքում քաղաքապետի թեկնածուն բավական ջերմ ընդունելության էր արժանացել տեղացի հայերի կողմից՝ արժանանալով յուրահատուկ ուշադրության ու համակրանքի:
Սփյուռքահայերի գերակշիռ մեծամասնությունն այսօր անվերապահորեն վստահում է Փոստանջյանին՝ նրան համարելով ժողովրդական արժեքների ամենասկզբունքային գործիչներից մեկը Հայաստանում, ու, առհասարակ, համահայկական տիրույթում՝ թերևս, Փաշինյանին համահավասար: Վստահաբար, Փաշինյան-Փոստանջյան զույգն անհամեմատելիորեն առավել մեծ արդյունավետությամբ կարող է հասնել երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը, նպաստել իրական առաջընթացին ու բարգավաճմանը՝ ոչ միայն կանխելու չդադարող արտագաղթն, այլև իրական նախադրյալներ ստեղծելու ներգաղթի համար, որը հնարավոր կարող է դառնալ միայն խորքային ժողովրդավարական փոփոխությունների ու տնտեսական բարեփոխումների արդյունքում՝ բաներ, որոնց համար նույն Փոստանջյանն երբեք չի դադարել պայքարել՝ խարանելով ու խարազանելով անարդարության ու ամենաթողության երեսը:
Հայաստանում ռեալ իրավիճակ է փոխվել, ու ստեղծվել է մի կացություն, երբ ժողովրդին ու հասարակությանն իրական ծառայություն մատուցած անձինք հնարավորություն ունեն այսօր ժողովրդի աջակցությամբ ստանձնելու երկիրը ծանր վիճակից դուրս բերելու կարևոր, բայց խիստ բարդ առաքելությունը: Փոստանջյանը հեղափոխության հիմնասյուներից մեկն է, ու միանգամայն տրամաբանական կլինի, եթե հենց նա առաջիկայում ստանձնի Երևանի քաղաքապետի պաշտոնը. հին խնդիրներին պետք է նոր լուծումներ տալ՝ բխող միանգամայն նոր, հեղափոխական տրամաբանությունից:
Գայանե Մանուկյան
Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է
2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է
Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում
«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը