USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մի՛ արատավորեք այն անձնավորության նկատմամբ ունեցած վստահությունը, որը ձեզ պաշտոն ու պատիվ է տվել...
2018-08-23 14:03:00
Տպել Տպել

Այս ինչ եք անում, տղերք ...

Ժողովրդին հուսախաբ չանելու համար, ձեռքս չի գնում նորերի հետ հին լեզվով խոսել, սակայն փոխվարչապետի մարիխուանան ոչ թե զարմանք, այլ սարսուռ առաջացրեց..թուր թվանքով գենի հետևից են ընկել կարծես:
Ով չգիտե, որ թմրադեղեր օգտագործողներն հեշտ կառավարելի են դառնում իրենց իշխողների կողմից, այդ ճանապարհով եք ուզում հեշտ կառավարելի դարձնել երկիրը, որոշել եք նախորդների սպիտակ եղեռնը շարունակել, այո...փող եք ուզում բերել՝ աշխատատեղեր ստեղծեք, ներկրող երկրից դարձեք արտահանող երկիր, հողերի 50 տոկոսն ամայացած է, հողը մշակեք, կոպեկներով սեփականաշնորհված ու նախորդների կողմից փոշիացված արտադրությունը զարգացրեք, մարդկանց ձեռքերն ու գլուխը զբաղեցրեք, որ մարիխուանայի մասին չմտածեն, մարդ արժեքը ստրկացումից ազատագրելու ձեր խոստումները մենակ մենք չենք լսել, Աստված էլ էր ունկնդիր, փակեք երիտասարդությանը արատավոր բարքերի տանող ճանապարհը՝ ԼԳԲՏ-ից մարիխուաննա և հայրենապաշտությունը շիզոֆրենիա համարողների ճանապարհը, եթե իրենք մանուկ են,կամ դեռ չեն ծնվել, ապա հայոց աշխարհը հազարամյակներ է թողել իր թիկունքում,. նոր աղետի ու հիասթափությունների առաջ չկանգնեցնեք երկիրը,երկնքի աչքը բաց է:

Փոխվարչապետե՛ր և մյուսնե՛ր, ես չեմ կարող հավատալ, որ Փաշինյանը ձեզ թույլ է տվել թունավորել երիտասարդությանը մարիխուանաներով, մի արատավորեք այն անձնավորության նկատմամբ ունեցած վստահությունը, որը ձեզ պաշտոն ու պատիվ է տվել...

 

Ռուզան Ասատրյան

Այս նյութը դիտել են - 3508 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook