USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում սպասեք ինձ...Արարատ Միրզոյան
2018-08-26 19:45:00
Տպել Տպել

Սիրելիներս,
Իմ ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ կամ ի թիվս դրանց վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ՝ համակարգել և/կամ նախապատրաստական աշխատանքներ տանել և/կամ ուսումնասիրություն անել հետևյալ ուղղություններով․
- Սահմանադրական բարեփոխումներ,
- Ընտրական օրենսդրության բարեփոխումներ,
- Անցումային արդարադատություն ևն
Այնպես որ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում սպասեք ինձ, իմ "վատ կերպարը բացահայտող", իմ "դիմակը պատռող" հրապարակումներ որոշ "անկախ" "ԶԼՄ-ների" և ՖԲ-յան "չեզոք վերլուծաբանների" կողմից։ Սա մասամբ կիրականացվի "Նիկոլը լավն ա, թիմը՝ վատը" աշուն-ձմեռ 2018 ակցիայի շրջանակներում (խնդրում եմ նկատել, որ խոսում եմ նպատակաուղղված հակաքարոզչության, պիտակավորման և վարկաբեկման մասին, այլ ոչ թե քննադատության մասին, որի տեղիքն իհարկե կարող ենք տալ)։
Անկեղծ ասած, էդ տեսակ«սևացումն» արդեն էական չի, թեև խոստովանեմ՝ սկզբում անակնկալ էր և տխրեցնող։ Էականը՝ շարունակելու եմ մնալ մեր հռչակած արժեքների նվիրյալը, շարունակելու եմ ահռելի պատասխանատվության զգացումով և անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, շարունակելու եմ ջանք չխնայել մեր երազանքների երկրի՝ հզոր, ազատ և երջանիկ Հայաստանի կառուցման համար։ Հավատացած եմ՝ որպես հանրույթ, որպես պետություն հաջողելու ենք։ Հաստատ հաջողելու ենք։
Սիրում եմ ձեզ։ Շատ։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook. ararat.mirzoyan

 

Այս նյութը դիտել են - 3966 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook