- 2025-02-11 13:19:00 Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-10 22:24:00Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
- 2025-02-10 11:47:00Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Գաղտնիք չէ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության սկզբնապատճառներից մեկն էլ տնտեսական լճացումն էր, որն արդյունք էր նախորդ իշխանությունների՝ տարիներ ի վեր վարած անպատասխանատու տնտեսական քաղաքականության:
Պետք է արձանագրել, սական, որ ինքնին հեղափոխությունը չի կարող տնտեսական զարգացման լավ հիմքեր ապահովել, եթե այն ամբողջությամբ ինչպես հարկն է չի կապիտալիզացվում նախևառաջ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում. տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է օտար կապիտալի ներհոսք, ներդրումներ, ինչին կարելի է հասնել միայն համապատասխան ստրատեգիայի, լավ պլանավորված ու հաշվարկված տնտեսական քաղաքականության արդյունքում:
Հայաստանում, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, սեպտեմբերի 5-ին Երևանում կայացած ֆրենչայզինգի համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին, բավական ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել՝ համոզմունք հայտնելով՝ գերազանց հնարավորություններ կան ամերիկյան և հայկական բիզնեսների փոխգործակցության և կտրուկ առաջընթաց ունենալու համար: Միևնույն ժամանակ Միլսը հանդես է եկել նաև նախազգուշական հայտարարությամբ՝ նշելով. «Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել: Մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել»,-միաժամանակ կարծիք հայտնելով, որ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները:
Պետք է նկատել, որ Միլսը գործնականում ոչ մի նոր բան չի ասում:
Հայաստանում պաշտոնավարման առաջին իսկ շրջանից սկսած՝ դեսպանը հաճախ էր խոսում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարայնությունից՝ միևնույն ժամանակ նույնքան հաճախ նախորդ իշխանություններին նախազգուշացնելով դրա համար կատարելիք անհրաժեշտ քայլերի կարևորության մասին, ինչը, թերևս, բնական էր, քանի որ հայտնի է, թե նախորդների օրոք ինչպիսի անտանելի ու հակաօրինական բիզնես միջավայր էր հաստատվել Հայաստանում:
Այս դեպքում, սակայն, հարցն այն է, թե ինչո՞ւ է Միլսը նույնիսկ հայտնի իրադարձություններից հետո փաստացի կտրուկ նախազգուշացմամբ հանդես գալիս՝ ուղղված Հայաստանին:
Երբ Միլսը հայտարարում է սխալ քայլ կատարելու վտանգի մասին, որը, փաստորեն, կարող է հօդս ցնդեցնել բոլոր դրական կանխատեսումները, պարզապես իներցիայի ուժով զգուշացնո՞ւմ է իշխանություններին, թե՞ նրա մտահոգությունները հիմնավոր են ու բխում են միանգամայն օբյեկտիվ իրողություններից:
Հայաստանում բարեփոխումներն ակնհայտորեն դանդաղ են ընթանում, իհարկե, պայմանավորված գլխավորապես օբյեկտիվ հանգամանքներով: Սակայն պետք է հասկանալ, որ արտաքին ներդրողները շատ հաճախ սովոր չեն հաշվի նստել օբյեկտիվ խոչընդոտների հետ ու կապիտալաներդրումներ կատարելիս ոչ ոք, ցավոք, չի փորձելու հնարավորինս սրտացավ վերաբերմունք դրսևորել նույն Հայաստանի նկատմամբ, քանի որ փողն առաջին հեթին հոսում է այնտեղ, ուր կան դրա շահավետ շրջանառության համար բոլոր անհրաժեշտ պայմաններն, ուր անցումային փուլեր չկան ու կանխատեսելի իրավիճակ է:
Հայաստանն ակնհայտորեն առայժմ չի համապատասխանում այդ պայմաններին՝ հենց միայն պայմամավորչված մեր երկրի՝ անցումային փուլում գնվելու հանգամանքով, որ առաջացել է հեղափոխությունից հետո:
Միլսի նախազգուշացումն երևի թե ավելի շատ պետք է ընկալել ոչ թե ներկային, այլ ապագային ուղղված նկատառումներ: Միևնույն ժամանակ բնական հարց է առաջ գալիս՝ մի՞թե Միլսն, այնուամենայնիվ, կասկածում է, որ նոր իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի լավագույն միջավայր ապահովեն ներդրումների համար, եթե ոչ, ապա ինչո՞ւ է նա փաստացի նախազգուշական հայտարարությամբ հանդես գալիս, խոսում ներդրողներին չվախեցնելու մասին:
Կարո՞ղ է, նույն Ամուլսարի շուրջ ստեղծված վատթար իրավիճակը հանդիսանալ Միլսի մտահոգությունների աղբյուր: Չմոռանանք, որ «Լիդիան Արմենիան» ամերիկյան կապիտալով աշխատող ընկերություն է, որի ներդրումները, փաստորեն, հայտնվել են վտանգի տակ՝ օբեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով. դա արդեն կարևոր չէ:
Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր Հայաստանի՝ նոր փուլ մտնելու մասին ու խոսել արագացված բարեփոխումների գերանհրաժեշտությունից: Եվ ուրեմն՝ գրեթե կասկած չկա, որ առաջիկայում հայ հասարակությունն ականատես է դառնալու հենց նմանօրինակ փոփոխությունների ու բարեփոխումների, որոնցից ամենաէականներից են հարկային դաշտի պարզեցումն ու պետական հավելյալ երաշխքների տրամադրումը նույն օտարերկրացի ներդրողներին առ այն, որ նրանց միջոցները ոչ միայն ապահով կհանգրվանեն Հայաստանում,այլև շրջանառության մեջ մտնելով՝ իրական շահույթ կապահովեն:
Արտաքին խաղացողները շունչները պահած հետևում են ներհայաստանյան զարգացումներին՝ հույսով, որ սայլը տեղից վերջապես կշարժվի:
Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է
2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է
Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում
«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը