USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մի՞թե ԶԼՄ-ներում էլ կան սևեր ու սպիտակներ…
2018-09-20 00:31:00
Տպել Տպել

«Yerevan today» պարբերականի շուրջ ստեղծված իրավիճակն իսկապես ուշագրավ է:

Հայ իրականության մեջ սա այն բացառիկ դեպքերից է, երբ լրատվամիջոցը հայտնվել է փաստացի հետապնդման մեջ:
Ճիշտ է՝ իրավապահ մարմիններն ի սկզբանե բացառել են որևիցե քաղաքական ենթատեքստ տեղի ունեցածում, սակայն նույնիսկ հիմարին էլ պարզ է, թե իրականում ինչ է կատարվում: Իսկ կատարում է շատ պարզ բան:
Քոչարյանի հայտնի հարցազրույցից հետո մինչ այդ որևիցե սկանդալային պատմության կիզակետում չեղած լրատվամիջոցը հայտնվել է հեղափոխության թիրախում, ու, ըստ էության, կասկածվում է հակահեղափոխական ուժերի հետ բաց համագործակցության մեջ:
Այսինքն՝ ԶԼՄ-ի դեմ տեղի ունեցող դեմարշն ունի քաղաքական ենթատեքստ՝ ով ինչ ուզում է՝ ասի:
Հետաքրքրականն այս իրավիճակում, սակայն, միայն «Yerevan today»-ի հետ տեղի ուենցողը չէ:

Կենսական հարց է առաջ գալիս՝ իսկ ինչո՞ւ իրավապահները նույն ջանասիրությամբ ժամանակին չէին հետախուզում նույն «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունն այն ժամանակ, երբ այս՝ Փաշինյանի անվան հետ ասոցացվող ԶԼՄ-ն ապօրինաբար հրապարակել էր Մանվել Գրիգորյանի հայտնի լուսանկարը ԱԱԾ մեկուսարանից: Մի՞թե ԶԼՄ-ներում էլ կան սևեր ու սպիտակներ…
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ «Yerevan today»-ի հետ տեղի ունեցածն ահազանգ պետք է դառնա երևիթե ոչ այնքան տվյալ խմբագրության, որքան մյուս բոլոր լրատվամիջոցների համար:
Հայաստանում խոսքի ազատությունը կարծես հայտնվել է լրջագույն վտանգի տակ. ծպտուն հանելուց առաջ արժե մի լավ մտածել՝ կա՞, արդյոք, ցանկություն՝ հայտնվելու ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, թե՞ շառից, փորձանքից հեռու…

Այս նյութը դիտել են - 3808 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook