USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կապանի նորընտիր քաղաքապետը կարող է մեղադրվել նարկոտրաֆիկի և քրեական բուրգի հետ կապ ունենալու մեջ Politik
2018-10-22 00:38:00
Տպել Տպել

Սյունիքի մարզի Կապան քաղաքի  քաղաքապետի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի թեկնածուն` Նարեկ Բաբայանը պարտվեց։ Քաղաքապետ ընտրվեց Գևորգ Փարսյանը, ով Փաշինյանի թիմի թեկնածուի հիմնական մրցակիցն էր և անկուսակցական էր։ 

Կապանում նկատվել է նաև մասնակցության ամենաբարձր ցուցանիշը՝ ավելի քան 53 տոկոս։ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչը պարտվեց այն դեպքում, երբ վարչապետն ու իր ամբողջ թիմը լծվել էր նրա քարոզչության  գործին։ Այնպես որ` սա կարելի է համարել առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարտությունը Սյունիքի մարզում։

Փաշինյանի թիմը, սակայն, կարծես կանխատեսել էր նման զարգացում։ Նախ՝ Կապանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով մարզպետ Հունան Պողոսյանի նշանակման մասին, հայտարարեց, որ այդ նշանակմամբ փորձելու է կանգնեցնել ժողովրդին վախեցնող օլիգարխներին։ Փաշինյանի խոսքով՝ նոր մարզպետը պետք է կոտրի նաև նարկոտրաֆիկի ողնաշարը։

Վարչապետի հայտարարությունից առաջ էլ նրա կնոջը պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն էր հող նախապատարստել իրենց թիմակցին պարտության մատնած թեկնածուի դեմ հնարավոր քարոզչական և իրավական գործընթացների համար։

Օրաթերթը, իր հոդվածներից մեկում խոսելով Հունան Պողոսյանի նշանակման մասին,  գրել էր մարզում առկա քրեածին-կրիմինալ բուրգի մասին (խմբ․ որը, ըստ վարչապետի, նաև նարկոտրաֆիկի պատասխանատուն է) և նշել, որ ՔՊ ներկայացուցչի հիմնական մրցակիցը հենց այդ բուրգի անդամ է․«Ի դեպ, գալիք կիրակի Կապանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, եւ առաջադրված թեկնածուներից մեկը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հիմնական մրցակիցն է, վերը նշված «բուրգի» ներկայացուցիչն է, կամ առնվազն՝ հովանավորյալը»,-գրել էր Փաշինյանի կնոջը պատկանող օրաթերթը։

Այս ամենից ելնելով՝ կարելի է սպասել, որ առաջիկայում Կապանի նորընտիր քաղաքապետին կարող են մեղադրել նարկոտրաֆիկի և քրեական բուրգի հետ կապ ունենալու մեջ։ Եվ ամենայն հավանականությամբ՝ հենց այս սցենարով էլ առաջիկայում գործողությունները կզարգանան։

Politik.am

Այս նյութը դիտել են - 3479 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook