USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նիկոլը վերջնականապես հիասթափեցրեց
2018-10-24 09:31:00
Տպել Տպել

ԱԺ-ում վարչապետ չընտրելու հարցի քննարկման ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթում խոսել է նաև Հայաստանի տնտեսական առաջընթացին, սոցիալական ճգնաժամին առնչվող հարցերից՝ անդրադառալով, մասնավորապես, աշխատատեղերի խնդրին ու բացահայտելով երկրում անգործության խնդրի հաղթահարման սեփական տեսլականին առնչվող հետաքրքրական մանրամասներ:

«ՀՀ-ում շատ են խոսում աշխատատեղերի մասին, ուր գնում ես՝ ասում են՝ մի գործ լիներ՝ աշխատեինք, բայց որ գործարան այս ընթացքում գնացել եմ, ասել են՝ թափուր աշխատատեղ ունենք, չենք կարողանում լրացնել: Դեռեւս այդպիսի ձեռնարկություն չի եղել, որ ես մտնեմ ու ղեկավարությունը չասի՝ թափուր աշխատատեղ ունենք, չենք կարում՝ 100, 150, 200, 300: Այդպիսի արտադրական ձեռնարկություն չի եղել, որ չասեն՝ ունենք աշխատուժի, պարտնյորի պահանջ: Մենք չաշխատելը խրախուսել ենք ու դա ունեցել է քաղաքական ենթատեքստ: Մարդիկ մտածել են, որ հնարավորություն չկա, բայց մենք հիմա պետք է ապացուցենք, որ յուրաքանչյուրը կարող է զրոյից փող աշխատել, հարստանալ: Մենք ուզում ենք, որ հարուստները շատ լինեն մեր երկրում: Ուր գնում ենք, ամենակարեւոր խնդիրը՝ օգնեք, օգնեք: Մենք պիտի ուղերձ հղենք, որ մարդն իր վրա աշխատի: Այն մարդը, ով իր վրա չի աշխատում՝ սկսած լեզուներից, կրթական մակարդակից, բա ինքը ինչո՞վ պիտի կառավարությանը օգնի: Նորմա՞լ ենք համարում, որ մարդը մտածում է, որ 15 տարի պետք է նպաստով ապրի ու իր տնից 100 մետր այն կողմ չգնա աշխատի, որ նպաստից չզրկվի: Մենք սա նորմա՞լ ենք համարում, սա դեգրադացման ճանապարհ է: Մենք մարդկանց զրկում ենք հույսից, հեռանկարից: Եթե որևէ մեկը մտածում է, որ պիտի «դիվանին» պառկի ու խնդիրները լուծվեն, նման բան չի լինելու: Հարց՝ եթե մարդը ջանք չի թափում՝ ինքն իր ընտանիքի բարեկեցությունն ապահովի, բա կառավարությունն ի՞նչ անի, գլուխը ո՞ր պատին տա»,-հայաստանաբակների վրա մուննաթ է եկել Փաշինյանն ու, ըստ էության, դիմակազերծել իրականությունը:

Իրականում Փաշինյանը բավական անկեղծ է գտնվել ոչ միայն ԱԺ պատգամավորների, այլև հայաստանցիների հետ, որոնց մեծագույն մասն, ինչպես հայտնի է, աղքատության մեջ է ապրում՝ դատապարտված լինելով սեփական երկրում աշխատելու ու արարելու բնատուր իրավունքից զրկված լինելուն:
Երկրում ուղղակի գործ չկա՝ հանգամանք, որը Փաշինյանը կտրականապես փորձում է ժխտել՝ տնտեսական զարգացման հստակ ծրագիր չունենալու պատճառով ու, ըստ էության, ապացուցելով, որ բացի սրան-նրան բռնել-բաց թողնելուց ուրիշ ոչնչի ընդունակ չեն: Փաշինյանը, փաստոեն, հայտարարում է, որ աշխատատեղերի խնդիր աղքատ Հայաստանը չունի ու վխտացող չքավորության միակ պատճառը հայերի ծուլությունն է: Իբր բազմոց են մաշում ու բողոքում երկրում գործ չլինելու մասին, այն դեպքում, երբ օբյեկտիվորեն աշխատատեղերի ավելցուկ է առկա երկրում:
Փաստորեն՝ ահա թե որն է հեղափոխության ճանապարհով, ժողովրդական լայն զանգվածների ալեկոծվող հույզերի գնով իշխանությունը վերցրած մարդու՝ Հայաստանի զարգացման վերաբերյալ ունեցած տեսլականը:
Այնպես որ՝ սրանից հետո, ով կբախվի աշխատանք չգտնելու խնդրին, պետք է ոչ թե մեղադրի պետությանն, այլ միմիայն իրեն՝ ծուլության մեջ: Ծույլ է այն բժիշկն, ով վարանում է կատարել, ասենք, մատուցողի չարքաշ աշխատանք, բանի պետք չէ այն լեզվաբանն, ով հրաժարվում է հավաքարար դառնալ , այն դեպքում, երբ սեփական կրթության համար միլիոնավոր դրամներ է ծախսել, և վերջապես, հիմարի գլուխ է այն մաթեմատիկոսն, ով համալսարանում բարձրագույն մաթեմատիկայի մասին ստացած իր գիտելիքները չի փորձում կիրառել ,ասենք, ինչ-որ օլիգարխի պատկանող սուպերմարկետներից մեկում՝ վերածվելով 14-ժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատողի ու մի քանի կոպեկ ստացող գանձապահի:
Ո՞վ է ասել, որ աշխատանք չկա, բա փողոցներն ո՞վ պետք է մաքրի. մի՞թե արևմտյան բուհերում ուսումն առած, բանակ չծառայած, Փաշինյանին փողոցներում ուղեկցած ու միայն դրա շնորհիվ պետական այր դարձած թրաշով տղերքն, ովքեր բախտի բերմամբ, թե ինչ-որ մեկի կողմից կազմակերպված նուրբ դավարդությամբ իշխանության են եկել ու աշխարհ ալեկոծել…
Ցավոք, պետք է արձանագրել՝ կյանքն ապացուցում է, որ ներկաները նախորդներից ոչ միայն ոչնչով չեն տարբերվում, այլև էապես զիջում են իրենց համարձակությամբ: Առաջինները գոնե խոստովանում էին երկրում առկա խնդիրների բազմաքանակությունն, իսկ, ահա, սրանք, երևում է մտադիր են իրենց տապալումների ու անտաղանդության մեջ ողջ հայ ժողովրդին մեղադրել՝ մի ժողովրդի, որն աշխարհին անանց արժեքներ է պարգևել՝ դառնալով մարդկային քաղաքակրթության արմատներից մեկը: Ինչ բարոյական իրավունքով:

Այս նյութը դիտել են - 4881 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook