USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ո՞վ է հեղափոխությունը բերելու Սյունիք, ՀՀԿ-ի ոստիկա՞նը…
2018-10-24 13:49:00
Տպել Տպել

Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում ու փորձելով այնտեղ հիմնավորել իր ամենաաղմկահարույց վերջին գործողույթուններից մեկը՝ երկար տարիներ Վլադիմիր Գասպարյանի առաջին տեղակալ աշխատած ու նախորդ իշխանությունների «աջ ձեռքը» հանդիսացած Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը, հայտարարել է, թե այդ քայլին գնացել է՝ հեղափոխությունը Սյունիք հասցնելու համար:
«Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը կապված էր Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի և ստացված տեղեկատվության հետ։ Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, ովքեր մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող՝ քան ժողովրդական իշխանությունը։ Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի պետական, ժողովրդական իշխանություն։ Սա ազգային անվտանգության կարևորագույն հիմնահարց է։ Սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պետք է հանես: Ահա սա էր Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ բարձր ամբիոնից:
Նոր իշխանությունների ասպարեզ գալով՝ Հայաստանում մի վատ երևույթ է նկատվում: Հեղափոխական իշխանությունները, մատնացույց անելով ամբոխի էյֆորիկ տրամադրությունները (հենց ամբոխի, այլ ոչ թե ժողովրդի. դրանք տարբեր բաներ են), սկսել են իրենց անսխալական համարել նույնիսկ այն պարագայում, երբ, նույնիսկ, նրանց շուրթերից հնչող այս կամ այն հայտարարությունը որևիցե քննադատության չի ենթարկվում: Ասվածի վառ ապացույց է ինչպես Հայկ Մարությանի «սևերի ու սպիտակների» մասին պատմած տխրահռչակ առակն ու դրան հետևած Փաշինյանի արդարացնող արձագանքն, այնպես էլ, ըստ էության, վարչապետի վերոհիշյալ խոսքերն՝ արտաբերած Ազգային ժողովում՝ «հեղափոխական» Հունան Պողոսյանի մասին:

Ինչ խոսք՝ ոչ ոք չի կարող ժխտել, որ ՀՀԿ իշխանության օրոք երկար տարիներ շարունակ հենց Սյունիքի մարզն է դարձել կրիմինալ կամ կիսակրիմինալ կլանների քայքայիչ գործունեության թիրախ:
Այո՛, անվիճելի է, որ հենց այդ կլանների միջև ձևավորված անօրեն հարաբերութուների, «բեսպրեդելի» պատճառով է, որ Հայաստանի ամենահարուստ մարզում այսօր բնակչության կենսամակարդակն աղետալիորեն ցածր է:
Այո՛, հեղափոխության մասին խոսելն ավելորդ շքեղություն կլինի, եթե դրա արդյունքում առաջին հեթին արմատախիլ չարվեն նույն Սյունիքում տարիներ ի վեր արմատացած հոռի բարքերն ու չկանխվի թալանը:

Այս ամենը հասկանալի է ու անքննարկելի: Սակայն հարցն այստեղ այն է, թե հատկապես ինչ գործիքակազմերի օգնությամբ է Փաշինյանը փորձելու իր առաջ դրած խնդիրը լուծել, ո՞ւմ միջոցով, Հունան Պողոսյանի՞, ով, ինչպես հայտնի է, եղել է կրիմինալը հովանավորածների, «կռիշ կանգնածերի» առաջին շարքերում, հանդիսացել է մի համակարգի ղեկավարներից մեկը, որի հովանու ներքո է Հայաստանում ծաղկել նույն կրիմինալն ու ամենաթողությունը: Մի՞թե կարելի է «գայլին ոչխարներնի հովիվ կարգել նույնիսկ այն պարագայում, երբ այդ գայլը վիրավոր է»: Ո՞վ է հեղափոխությունը բերելու Սյունիք, ՀՀԿ-ի ոստիկա՞նը…
Բանն այն է, որ նոր իշխանությունները խնդիր ունեն՝ երկիրն իրենցով անելու, ՀՀԿ-ի թափուր տեղը արագորեն լցնելու, նախկինում գերհզոր ՀՀԿ-ին իրենցով փոխարինելու:
Հետևաբար՝ կարելի՞ է, արդյոք, ենթարդել, որ Հունան Պողոսյանին՝ Վլադիմիր Գասպարյանի ծանր հրետանուն, Սյունիք ուղարկելու մասին որոշումը իրականում հենց վերոհիշյալ տրամաբանությամբ է պայմանավորված: Արդյոք Հունան Պողոսյանը չի՞ փորձելու ոստիկանական մեթոդաբանությամբ այս անգամ արդեն ոչ թե ՀՀԿ-ի թասիբը պաշտպանել, այլ ՔՊ-ացել Հայաստանի հզորագույն մարզերից մեկն ու այնտեղ հաստատել Նիկոլի օրենքները… Այլապես ո՞րն է Հունան Պողոսյանի անփոխարինելիության մասին լեգենդի հյուսման բուն պատճառը:
Սրանք հարցեր են, որոնց շուրջ, թերևս, արժե մտածել:

Այս նյութը դիտել են - 2975 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook