USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լենա Նազարյանը և իրենց կառավարությունը հերիք չի մարդկանց մեղադրեցին չաշխատելու մեջ, հիմա էլ մեղադրում են լավ չհասկանալու մեջ. Արփինե Հովհաննիսյան
2018-11-21 19:59:00
Տպել Տպել

Լենա Նազարյանը չգիտի՞ թե միտումնավոր ճիշտը չի՞ ասում

Կարծես այսօր շատ բան կա ասելու տիկին Լենա Նազարյանին

Ուրեմն այս տիկինը և իրենց կառավարությունը հերիք չի մարդկանց մեղադրեցին չաշխատելու մեջ, հիմա էլ մեղադրում են լավ չհասկանալու մեջ: Այսինքն արտագնա աշխատանքի մեկնածները չգիտե՞՞ն, որ հարկ են վճարում: Փաստորեն, տիկին Նազարյանը փաստել է, որ ես կողմ եմ քվեարկել ինչ որ նախագծի, որը իր կարծիքով արտագնա աշխատանքի հետ կապ ունի: ( երևի, քանի որ մի քանի լրատվամիջոցների վերնագրերում այդպես է նշված):
Ես կողմ եմ քվեարկել այն նախագծին, որը նախատեսում է, որ եթե Կառավարությունը կհաստատի նվազագույնը 40 մլրդ գումարով ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ծրագիր, ու դրա արդյունքում որպես պարտադիր պայման ՀՀ-ում կհիմնվի ընկերություն, որի աշխատողները կգրանցվեն Հայաստանի Հանրապետությունում, բայց դե ֆակտո կաշխատեն արտերկրում, գործատուի կողմից կհարկվեն 13%-ով:
Տեղեկացնեմ տիկին Նազարյանին, որ այս պահի դրությամբ այս ծրագրերի շրջանակներում գրանցվածները հիմնականում օտարերկրացիներ են, որոնք իրեն եկամուտներից վճարում են կատարում ՀՀ պետական բյուջե:

Ի դեպ տիկին Նազարյան ձեր կառավարությունը այս արտոնությունը 2018 թվականի հունիսին կատարված փոփոխության ուժով պահպանելու է մինչև 2022 թվականը:

Հուսով եմ `պարզ է:

Ի դեպ` ո՛չ վարչապետի ո՛չ էլ ՊԵԿ ղեկավարի մակարդակով չհերքվեց, որ քննարկվում է հայտարարագրումը: Դա արվում է նաև այն «չաշխատող» ( ըստ վարչապետի) ու նպաստ ստացող մարդկանց պատասխանատվության սպառնալիքի ուժով նպաստից զրկելու համար: Մարդիկ կասեն ինչ ունեն , պետությունն էլ հանգիստ կզրկի նպաստից:
Դե ինչ` հերթով կասեմ էլ ինչ վտանգներ ունի ընդհանուր հայտարարագրումը

Արփինե Հովհաննիսյան

Այս նյութը դիտել են - 2296 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook