USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 08 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շնորհավոր բոլորիս Ամանորը
2019-12-30 00:39:00
Տպել Տպել

Շնորհավոր բոլորիս Ամանորը

Ես իմ քաղաքի մեկ շունչն եմ ու իմ բոլոր սպասումները հառել եմ գալիքին՝ այն Նոր տարվան, որն իր հետ ցնծություն պիտի բերի, հրավառություն ու այդ երփներանգ լույսերի առկայծումներում պիտի շողշողան բոլորիս երազանքները, որ ապրելու սեր ունեն իրենց մեջ, անհոգ մանկություն, ուրախ երգ ու պար, ծափ ու ծիծաղ ու նոր կյանքի տեսլական:
Ես մեկն եմ, ով շատերի նման իր երկրին խաղաղություն է ցանկանում, սահմանը պահող զինվորին՝ անփորձանք ծառայություն, նրանց տունդարձին սպասողներին՝ երջանիկ ապրումներ:
Երբեմն մենք մոռանում ենք, որ ապրում ենք սահմանամերձ բնակավայրում: Մեր շուրջը կատարվող նորարարական աշխատանքները, որ քաղաքի բարեկարգմանն են ուղղված, նոր կյանքի երաշխիք են դառնում, սահմանին մոտ ապրողին պարտադրում անցյալի մասին խոսել կսկիծով, նորի մասին արտահայտել բերկրանքով, գալիքին նայել նոր հայացքով ու լավատեսորեն:
Զարմանալի ոչինչ չկա, որ Մարտակերտը շնչում է, ապրում նոր կյանքով, ու մեզանից յուրաքանչյուրը Նոր տարվան նայում է հույսի առկայծումներով, երբեմն էլ ապրում այն զգացողությամբ, ինչպես աշխարհի շատ մարդիկ, ովքեր իրենց խաղաղ ու բարեկեցիկ կյանքում միայն լսել են պատերազմի մասին պատմություններ կամ տեսել են այն ֆիլմերում:
Նոր տարին ինձ համար նոր նպատակների իրագործում է, իմ երկրի բարեկեցիկ կյանքը, իմ շրջապատի մարդկանց խաղաղ ապրելակերպը: Այն մեր հավերժացած նահատակների անմար հիշատակն է, կյանքից հեռացած բոլորիս հարազատների մասին մեր հիշողությունը:
Նոր տարին մեր երջանիկ ապագան է, մեր ամենօրյա ուրախությունը, երբ կարողանում ենք երազել ու մեր երազանքներին թև տալ, երբ հոռետեսությունը վանում ենք մեզանից ու ապրում լավագույն օրերի ցանկություններով:
Նոր տարին այն մայրական անուշ գիրկն է, որ լցված է իրենց փոքրիկների անուշ քրքիջով: Այն մայրական սեր է, անափ կարոտ, անուշ խինդ ու ծիծաղ, երիտասարդ սրտերի անեզրական սեր: Նոր տարին մեր խաղաղ կյանքն է, մեր վառ գալիքը, բոլորիս ազնիվ ու մեծահոգի վերաբերմունքը միմյանց հանդեպ:
Այս Նոր տարին ցորենի այն բերքատու արտերն են, որ մարդն իր քրտինքով ցանած սերմի կանաչ ծիլերին է նայում ու Աստծուն փառք տալիս, որ առատ բերք կստանա: Այն հողագործի անդուլ աշխատանքն է, շինարարի մուրճի հարվածը, եկեղեցու զանգերի զնգոցը, դպրոցի զանգը, որ ազդարարում են մեր խաղաղ կյանքը:
Նոր տարին իմ երազանքներում չքավորության վերացումն է, թոշակառու մեծահասակների բարվոք կյանքը, բոլոր հիվանդների ապաքինվելը: Այն երկիրը կառուցելու՝ սերնդի հետ կապված մեր բոլորիս հույսերն են: Նոր տարին մեր օջախների այն զարդարված ծառերն են, որ տոն են ազդարարում:
Նոր տարին ինքնին լավատեսություն է, Սուրբ ծնունդը՝ մաքրություն ու անաղարտ կյանք: Ամանորի շնորհավորանքս USArmenianews.com լրատվական կայքի խմբագրակազմին, մեր բոլոր հայրենակիցներին՝ խաղաղ կյանքի երաշխիքով, Արցախի հիմնահարցի վերջնական լուծման ակնկալիքով, երկրի կառուցողական նոր ծրագրերի իրականացմամբ, աշխարհով սփռված համայն հայության միասնության ու հայրենադարձության մեծ երազանքներով, մեր հեռու և մոտիկ հարազատների խաղաղ ու բարեկեցիկ կյանքի, բոլորիս իղձերի իրականացման լավագույն հուսերով ու ջերմագին բարեմաղթանքներով:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 6145 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook