USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 10 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Խելոք շան պես. ո՞ւմ հրամանն է կատարում Ջիվան Աբրահամյանը
2019-01-17 13:20:00
Տպել Տպել

Հունվարի 17-ին դատարանի շենքի դիմաց Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ակտիվիստները՝ Ջիվան Աբրահամյանի գլխավորությամբ, կարելի է ասել, աննախադեպ անակնկալ են մատուցել բոլորին:

Նրանց որոշ ներկայացուցիչներ իրենց հարցազրույցներում ոչ միայն խիստ ծայրահեղական հայտարարություններ անելուց են ձեռնպահ մնացել (նրանցից մեկը, մասնավորապես, հայտարարել է, որ եթե անգամ Գրիգորյանին չկալանավորեն էլ, իրենք այլևս փողոցներ չեն փակելու), այլև նույնիսկ ցուցադրաբար հաշտվել են Մանվել Գրիգորյանի դատապաշտպանի՝ Արսեն Մկրտչյանի հետ:

Նկարում՝ փաստաբանի մեքենայի վրա թքող  Սարգիս Մանուկյանն է, ով այսօր կուռկուռի ձագի նման կմկմում էր ու մեղանչում

Օրերս, դատապաշպանի մեքենայի վրա թքած Սարգիս Մանուկյանն Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց առաջարկել է Մկրտչյանին ձեռքսեղմել։ Ավելին՝ որպես բարի կամքի դրսևորում ակտիվիստները մեքենայով Մկրտչյանին աշխատավայր են հասցրել:
Թե կոնկրետ ինչով է պայանավորված համապատասխանների նմանօրինակ «խաղաղասիրական» վարքագիծն, իրենք՝ ակտիվիստներն են խոստովանել:

Նրանց ականջին հասել է Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած խոսքերն այն մասին, որ փողոց փակելն այսուհետ ընկալվելու է ոչ թե որպես քայլ՝ ուղղված գեներալի դեմ, այլ՝ նոր իշխանությունների: Ասել կուզեր, որ ինձ այլևս դուք պետք չեք, դեռ ավելին՝ հասկացրել, թե ձեր ամբախ -զամբախ ելույթներով ցեխ եք շպրտում իմ վրա...
Իհարկե, սույն վարձուներն իրենց իրական վերաբերմունքը Գրիգորյանի շուրջ ընթացող պրոցեսների նկատմամբ չեն փոխել ու առաջվա նման թյուրիմացաբար իրենց «էշն են քշում», սակայն ուշագրավն այստեղ այն է, որ, փաստորեն, Փաշինյանի մեկ խոսքը բավական է եղել, որպեսզի «արդարության ծարավ» այս խեղկատակները սկսեն հանդես գալ շատ ավելի չափավոր դիրքերից:
Կարելի՞ է, արդյոք, այս ամենից եզրակացնել, որ Գրիգորյանի անվան շուրջ բարձրացած աղմուկ-աղաղակն իրականում նույն իշխանությունների նպատակային քաղաքականության արդյունք էր:
Նմանօրինակ պնդումն այս ամենից հետո կարելի՞ է ապացուցված համարել:
Չէ՞ որ, եթե Փաշինյանն իրեն նեղություն տար ու մի փոքր շուտ մտներ ուղիղ եթեր, ապա այս խմորն այսքան շատ ջուր չէր տանի, ու ոչնչից այսքան աղմուկ չէր բարձրանա ու աշխարհով մեկ խայտառակ չէին լինի:
Ինչևիցե, տվյալ պարագայում պահանջը կարող է ու պետք է լինի մեկը՝ բացառել դատարանի վրա որևիցե արտաքին ճնշում, որևիցե ներազդում ու թույլ տալ օրենքին անել իր գործը:
Ով մեղավոր է՝ թո՛ղ պատժվի, ով արդար՝ արդարացվի: Պետք չէր նաև խախտել անմեղության կանխավարկածը, ինչպես հունիս ամսին լայֆով դա արեց Նիկոլ Փաշինյանը, ժողովրդին իր խոսքով և մասկի շոուով ատելություն ստեղծեց /հակառակ իր ձևական սիրո և համերաշխության լոզունգին/, և, որի «պտուղները»՝ հենց այս ցույցերն են:
Ամենաթողությունը պետք է արմատապես բացառել ու ձեռք քաշել բեմականացումներ անելու անհեռանկարային պրակտիկայից: Սա պատիվ չի բերում նոր իշխանությանն ...

Այս նյութը դիտել են - 9190 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook