USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 10 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ բանտում լրագրող է մահանում՝ այն էլ առանց դատավճռի և ապացուցված մեղքի
2019-01-26 05:09:00
Տպել Տպել

Այսօր 44 օր տևած հացադուլից հետո բանտում մահացել է Haynews.am կայքի պատասխանատու, արցախյան ազատամարտի հաշմանդամ Մհեր Եղիազարյանը:

Եղիազարյանն ընդամենը 50 տարեկան էր. կալանավորվել էր 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին՝ խարդախության մեղադրանքով, սակայն չէր ընդունել մեղքը՝ հայտարարելով, որ իր դեմ ուղղորդված քննություն է ընթանում:
Այս պատմության մեջ ամենազարհուրելին պատկան մարմինների տոտալ լռությունն է: Այս ընթացքում ո՛չ արդադատության, ո՛չ առողջապահության նախարարությունները, ոչ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ո՛չ էլ իրավապաշտպան ներկայացողները չեն ահազանգել Եղիազարյանի առողջական վիճակի մասին: Եվ միայն այսօր է պարզվում, որ նրա փաստաբանները բազմիցս ահազանգել են իրենց պաշտպանյալի առողջական վիճական շարունակ վատթարացման մասին, անգամ դիմել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանքը փոխելու միջնորդությամբ, սակայն դատարանը մերժել է:
Փաստացի 44 օր շարունակ մեր կողքին ու մեր աչքի առաջ մարդը մահացել է, իսկ հասարակությունն ու մամուլն անգամ չի իրազեկվել վրահաս ողբերգության մասին: Եվ միայն մահվանից հետո է պարզվում, որ մարդը 44 օր շարունակ դանդաղ մահացել է՝ իր ձայնը տեղ հասցնելու հույսով:
Հայաստանում մարդը երբեք արժեք չի եղել: Հիմա ևս մարդն արժեք չունի:
Երկրում օրինականություն հաստատելու առաքելությունն իրենց վերագրած իշխանության օրոք բանտում փաստացի անմեղ մարդ է մահանում. մարդ, ով պնդում էր որ անեղ է, մարդ ում մեղքն անգամ ապացուցված չէր, մարդ, որը պատկան մարմինների հանցավոր լռության ու անտարբերության դիմաց վճարեց սեփական կայքով:
Նախնական կալանքը Հայաստանում վրեժխնդրության գործիք է դարձել: Եվ այս տոտալ անտարբերության հաջորդ զոհը գեներալ Մանվելն է լինելու, որի փաստաբաններն ու միջազգային որակավորում ունեցող մասնագետները տասնյակ անգամներ հայտարարել են, որ նա տառապում է կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններով, բայց Հայաստանի դատական համակարգը, տուրք տալով որոշ խմբերի դժգությանը, դարձյալ բանտ ուղարկեց Մանվել Գրիգորյանին՝ նրան փաստացի դատապատրելով «հաջորդ զոհը» դառնալու ճակատագրին:
Բառացիորեն օրեր առաջ նույն ճակատագրից հաջողվեց փրկել Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին, որը ևս, չնայած ծանր հիվանդությանը, պահվում էր կալանքի տակ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամությունից հետո միայն կարողացավ մեկնել արտերկիր՝ վիահատության:
Սա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ բանտում հացադուլի արդյունքում մարդ է մահանում: Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ բանտում լրագրող է մահանում՝ այն էլ առանց դատավճռի և ապացուցված մեղքի: Սա մեր պետության, դատական ու քաղաքական իշխանության ամոթն է:
Այսքանից հետո պետությունը հումանիզմի, օրենքի գերակայության մասին առնվազն պետք է լռի, քանզի օրենքը՝ որպես մահակ ու վրեժխնդրության գործքի է կիրառում:
Մհեր Եղիրազարյանի մահվան պատճառներն ու հանգամանքները պետք է պարզվեն, բոլոր մեղավորները պատասխանտվության ենթարկեն՝ անկախ զբաղեցրած դիրքից ու կարգավիճակից:

Այս նյութը դիտել են - 2748 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook