USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 10 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Աղմկահարույց մահ . հեղափոխության առաջին զոհը
2019-01-27 22:40:00
Տպել Տպել

«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան բոթը պարզ երկնքում դղրդացող ամպրոպի ազդեցություն թողեց.:

44 օր հացադուլի մեջ գտնվող խմբագիրն, այդպես էլ չդադարեցնելով նախապես հայտարարած հացադուլը, բանտում կնքեց իր մահկանացուն՝ զոհ գնալով ժամանակի իշխանությունների կամայականությանը:
Եղիազարյանի կալանավորումը, որը փաստացի «վենդետայի» արդյունք էր ու հիմնված այնպիսի մեղադրանքների վրա, որոնք նա ի սկզբանե չէր ընդունում ու որոնց դեմ էլ, ըստ էության, ուղղված էր մոտ ամիսուկես տևած հացադուլը, փաստորեն՝ ունեցավ ճակատագրական հետևանք:
Գրանցվեց մահ, որի խորքային պատճառներն իրականում քաղաքական են, և այդ իմաստով պետք է արձանագրել՝ Եղիազարյանը դարձավ նոր Հայաստանի առաջին զոհը:
Եղիազարյանի նկատմամբ նման կոշտ միջոցների կիրառումն ակնհայտորեն պայմանավորված էր այն կայքի լրատվական քաղաքականությամբ, որի խմբագիրն էր հանգուցյալը:
Haynews.am-ում սուր քննադատության էր ենթարկվել Կապանի քաղաքապետի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթը, կայքում հաճախ էին լույս տեսնում նոր իշխանությունների հասցեին ուղղված կոշտ քննադատական բնույթ կրող հոդվածներ և այլն:
Եղիազարյանին փաստացի կալանավորել էին ու մեղադրանքներ շինծու ներկայացրել միայն այն բանի համար, որ նա համարձակվել էր քննադատել Փաշինյանին, չհարմարվել այն նոր ու դաժան իրականությանը, որ հեղափոխությունից հետո ստեղծվել էր Հայաստանում խոսքի ազատության շուրջ:
Մնում է միայն հուսալ, որ խմբագրի մահը վերջապես սթափեցնող ազդակ կդառնա՝ իշխանություններին՝ դադարեցնելու աջուձախ իրականացվող «վենդետան», մտածելու նման քաղաքականության անդառնալի հետևանքների ու խիստ անհեռանկարայնության մասին:
Հետո էլ եվրոպաներում խոսում են դեմոկրատիայի, արևմտյան արժեքներին հավատարիմ լինելու մասին ու ուզում են, որ իրենց հավատան…

Այս նյութը դիտել են - 3273 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook