USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 09 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մարդն որերորդ անգամն է՝ աղքատ լինելու մեջ մեղադրում է հենց աղքատներին
2019-02-12 22:20:00
Տպել Տպել

Փետրվարի 12-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տնտեսական զարգացման վերաբերյալ ունեցած սեփական տեսլականի մասին, կիսվելով այդ հարցի շուրջ ունեցած գաղափաներով, կրկին անգամ կրկնել է մարդու նյարդերն այլևս սղոցող իր ավանդական ասելուկները՝ հայտարարելով. «Աղքատությունը հենց զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չէ: Մարդու աղքատությունը առաջին հերթին գլխում է: Չի կարող որևէ մարդ, որն այստեղ աղքատությունը չի հաղթարահել, ինչ ուզում ես արա, նա իրական աղքատությունը չի հաղթահարի, թեկուզ ամեն օր 1000 դոլար տուր: Եթե ինքը գլխում աղքատությունը չի հաղթահարել, աղքատությունը չի հաղթահարի: ՀՀ քաղաքացին քաղաքական իմաստով հաղթահարել է քաղաքական խեղճությունը, ՀՀ քաղաքացին պետք է տնտեսական իմաստով հաղթահարի խեղճությունը, և դա է տնտեսական հեղափոոխությունը»:

Իշխանությունը վերցնելուց ի վեր Նիկոլ Փաշինյանը չի դադարում լոլոներ կարդալ հանրության գլխին, թե համատարած մեղավորը ոչ թե սեփական քաղաքացիների նկատմամբ անտարբեր պետությունն է՝ իր նույնքան անտարբեր չինովնիկներով, այլ՝ հենց քաղաքացին ինքը:
Ազգային ժողովում ունեցած վերջին ելույթի ընթացքում վարչապետ Փաշինյանի խոսքերն «ուշագավ» են հնչում հատկապես կառավարության ընդունած տնտեսական զարգացման ծրագրի ֆոնին, որն, ինչպես նշում են մի շարք հեղինակավոր տնտեսագետներ, շատ դեպքերում զուրկ է տրամաբանությունից ու ընդամենը բարի ցանկությունների շարադրանք է: Ծրագիրն ընթերցելիս չես կարողանում գոնե մոտավոր պատկերացում կազմել՝ ինչի հաշվին և ինչպես է Փաշինյանի կառավարությունը հասնելու այն ամենին, ինչի մասին խոսվում է փաստաթղթում:
Իսկ իրականում Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է, որ կիսապրոֆեսիոնալ թիմով տնտեսություն զարգացնելը կամ աղքատությունը վերացնելն ուղղակի անհնար է լինելու և, ըստ էության, ջանում է ինք զինք ինչ-որ կերպ արդարացնել. մարդը որերորդ անգամն է՝ աղքատ լինելու մեջ մեղադրում է հենց աղքատներին՝ փոխարենը վստահեցնելու, որ անելու են ամեն ինչ՝ չքավորությունն երկրից արմատախիլ անելու համար: Փաշինյանը փաստացի «լվանում է ձեռքերն» ու մի կողմ քաշվում՝ թամաշա անելու, թե ով ինչպես է գետինը պռճկելով աղքատության մեջ տապալվում:
Մինչդեռ նույն հասարակությունը ժամանակին բոլորովին այլ ակնկալիքներով էր Փաշինյանին սատարել ու ձեռքերի վրա բերել իշխանության: Այն ժամանակ՝ հեղափոխության բուռն օրերին, տարբեր հրապարակներից ու բեմերից վարչապետացուն չէր դադարում հայտարարել, որ հասարակության չքավորության ու ծանր սոցիալական վիճակի մեղավորն իշխանւթյուններն են, նախկիններին մեղադրում էր երկիրը թալանելու մեջ և այլն: Իսկ այսօր, երբ այլևս վարչապետացուից վերածվել է վարչապետի, «թոզ է փչում» հասարակության աչքերին ու ինքն իրենից «փիլիսոփա» սարքում, մինչդեռ ժողովուրդը ոչ թե փիլիսոփայելու, այլ կերակրվելու կարիք է զգում:
Երկրում տեսարանների պակաս կարծես չկա, իսկ ո՞ւր է հացը, ո՞վ է այն ժողովրդից թաքուն կրծում…

Այս նյութը դիտել են - 3151 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook