USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 08 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վանեցյանը տանուլ տվեց. սա էլ հո Նիկոլի հանրահավաքները չէ՞, որ կեղծ խոստումներով հնարավոր լինի էյֆորիա առաջացնել
2019-03-27 12:38:00
Տպել Տպել

Ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը բնորոշ գծերից մեկն էլ այն էր, որ իշխանություններն ի սկզբանե փորձեցին այն տարածել ոչ միայն քաղաքականության մեջ, այլև կյանքի մյուս ոլորտներում` նույնպես:

Երկրի տոտալ ՔՊ-ացմանը զուգահեռ յուրատեսակ ՔՊ-ացում ապրեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), որի ղեկավար կարգվեց «բռնոցի» պատկերող «հեղափոխական», «տելեշոուների» գլխավոր բեմադրիչ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն, ում` ոլորտում արմատական փոփոխություններ մտցնելուն առնչվող խոստումները նույնքան հնչեղ էին, որքան վերադասինը:
Մարտի 26-ին կայացած Հայաստան-Ֆինլանդիա խաղն իսկական ֆիասկոյի վերածվեց իր կազմում Հենրիխ Մխիթարյան ունեցող Հայաստանի ազգային հավաքականի համար: Դրանից առաջ էլ պարտություն էր արձանագրվել Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին`Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղում` 2:1 հաշվով:
Պարտությունների այս շարանը վկայում է մեկ պարզ իրողության մասին` Վանեցյանի`ՀՖՖ-ում խոստացված հեղափոխությունն այդպես էլ չի կայացել, ինչպես, ի դեպ, նույն Փաշինյանի պարագայում, ով ևս, ինչպես հայտնի է, նախքան իշխանությունը վերցնելը, խոստանում էր մի քանի ամսում «երկիրը դարձնել երկիր»:
Վանեցյանն ակնհայտորեն չի կարողանում արդարացնել այն սպասելիքները, որ հայ ֆուտբոլասերները և, առհասարակ, հայկական ֆուտբոլը կապում են նրա հետ:
Միառժամանակ առաջ խոսակցություններ էին գնում, որ Ջորկայֆն է գալու-դառնալւ ազգային հավաքականի մարզիչ, հետո Դել Բոսկեի անունն էր շրջանառվում, բայց ինչպես պարզվում է, այդ բոլոր խոսակցություններն ու շրջանառության մեջ դրված լուրերն իրականում «օդ» էին, սովորական փիառ: Ոչ մի լուրջ մասնագետ չի ցանկանում համագործակցել ՀՖՖ-ի հետ ու ազգային հավաքականը խելքի բերել: Իսկ թե ինչու, թո՛ղ պատասխանի Վանեցյանը, ով պարտավոր է առնվազը գրանցած երկու խայտառակ պարտություններից հետո կոնկրետ եզրահանգումներ անել:
Սա էլ հո Նիկոլի հանրահավաքները չէ՞, որ կեղծ խոստումներով հնարավոր լինի էյֆորիա առաջացնել:
Ալեքսանդր Գրիգորյան

Այս նյութը դիտել են - 10729 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook