USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 08 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Առաջին տպավորությունն, որն ինձ մի քիչ զարմացրեց, դա Աննա Հակոբյանի ջինսե տաբատն էր և սպիտակ վերնաշապիկը. Հայկուշ Նազինյան
2019-04-18 13:17:00
Տպել Տպել

ԻՆՉՊԻՍԻՆՆ ԷՐ ՍՏԱՑԱԾ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՍ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Շատ էի ցանկանում տպավորություններս ու խոհերս կիսել ՖԲ ընկերներիս հետ վարչապետի տիկնոջ հետ Գլենդելի Ալեքս կինոթատրոնում կայացած հանդիպման ընթացքի մասին,բայց հանգամանքների պատճառով,անընդհատ հետաձգվում էր։
Նախ ասեմ, որ ներկաների մեծամասնությունը սփյուռքահայեր էին, հայաստանցիներ շատ քիչ քանակությամբ կային։

Հանդիպումը կազմակերպել էր հյուպատոսարանը և Գլենդելի քաղաքապետարանը։
Ինչու էին քիչ հայաստանցի հայերը,դա մի քիչ մտահոգող ու ցավոտ հարց է,որովհետև այստեղ սփյուռքահայերը ավելի բարեկեցիկ ու ավելի ապահով են ապրում, նրանք վաղուց են հիմնավորվել ԱՄՆ-ում , դա է հիմնական պատճառը։Մեծամասամբ շքեղ ու թանկարժեք հագուստներով էին նրանք եկել հանդիպելու և մեծարելու Հայաստանի առաջին տիկնոջը, որին հոտնկայս ու ծափահարություններով դիմավորեցին։
Առաջին տպավորությունը, որն ինձ մի քիչ զարմացրեց, դա Աննա Հակոբյանի ջինսե տաբատն էր և սպիտակ վերնաշապիկը։Իմ պատկերացմամբ, թեկուզ ամենավերջին բրենդային հագուստներից լիներ այն,այստեղ ավելի հարգի էր մուգ գույնի կտորի տաբատը բաց գույնի վերնաշապիկի հետ համադրած,որովհետև հարմոնիա պետք է ստեղծվեր դահլիճի ու բեմում նստածների միջև։
Ինչևէ, անցնենք առաջ,գուցե իմ նկատառումը մանրունք էր կամ էլ այդպես էր նրան թելադրել ստիլիստը։
Հոգնածությունը նկատելի էր Աննա Հակոբյանի դեմքին,բայց նա աշխատում էր քողարկել այն և պատշաճ ձևով ներկայանալ։Առաջին անգամ էր նրա պաշտոնական այցը ԱՄՆ և հանդիսատեսն էլ բավականին մեծ սպասելիքներ ուներ։
Արևմտահայ հաղորդավարուհին,որի ձայնի ելևէջներում հուզմունքն ու շփոթմունքը առկա էր,այդպես էլ չգոհացրեց իր վարած հաղորդմամբ։Ես այդպես էլ գրագիտություն, վարպետություն ու խոսքի պատշաճ արվեստ չնկատեցի վերջինիս մոտ։Իսկ Աննա Հակոբյանը,անկախ ամեն ինչից,իրեն անկաշկանդ ու գրագետ կարողացավ դրսևորել։
Ափսոս,որ պատշաճ ձևով ու տեղին չէր կազմակերպվել նրան ուղղված հարցադրումները։Դա արդեն կազմակերպիչների կողմից թույլ տրված աննախադեպ վրիպումներից մեկն էր;Կցանկանար հանդիսատեսն այնտեղ լսել խորքային մի շարք հարցադրումներ թավշյա հեղափոխության և արդի քաղաքական խնդիրների հետ առնչվող,բայց ավաղ,բացի վայրիվերո հարցադրումներից, հանդիսատեսն այդպես էլ ոչինչ չկարողացավ ունկնդրել։
ՀԱՅԿՈՒՇ ՆԱԶԻՆՅԱՆ

Այս նյութը դիտել են - 8064 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook