- 2025-02-07 18:29:00Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Լիլիթ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եվ այսպես, մեկնարկեց «դարի դատավարությունը»` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, սկսեց Ռոբերտ Քոչարյանի վրա սպիտակ թելերով կարված «գործի» քննությունը։Որպես առաջին քայլ` գլխավոր դատախազի մակարդակով գովազդված «աննախադեպ շոուի» սկիզբ, դատարանը քննում է պաշտպանական կողմի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ճչացող անարդարության փաստը` կալանքը վերացնելու վերաբերյալ։
Իրականում որոշվում է, թե վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը որքանո՞վ հաստատակամ է երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հաշվեհարդարը շարունակելու եւ «հաղթական ավարտին» հասցնելու իր մտասեւեռման մեջ։ Դրանից եւ միայն դրանից է կախված` դատարանը հաշվի կառնի՞ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու բազմաթիվ փաստարկներին՝ ի լրումն ի հայտ եկած նոր հանգամանքի հետ. ՍԴ որոշումը, որից հետեւում է, որ Վճռաբեկ դատարանն սխալ էր, Քոչարյանի փաստաբանները`ճիշտ, երբ ասում էին, որ Վճռաբեկ դատարանն իրավունք չուներ խուսափել կալանքը փոխել-չփոխելու վերաբերյալ որոշում կայացնելու պատասխանատվությունից`պարտավոր էր հարցին վերջնական լուծում տալ։
Սա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը`վերստին կալանավորելու Քոչարյանին, եւ հաջորդիվ ընդունված բոլոր որոշումները` կալանքը երկարաձգելու վերաբերյալ, անօրինական են։ Այսինքն` սահմանադրական չեն եւ պետք է չեղյալ ճանաչվեն։
Անթաքույց թշնամանքը ու ատելությունը, որ ժայթքում է Փաշինյանից ամեն անգամ, երբ լրագրողները հարց են տալիս Քոչարյանի մասին, վկայում է, որ երկրորդ նախագահի նկատմամբ հաշվեհարդար` «լինչի դատաստան» տեսնելու առաջադրանքը չի փոխվել`մնում է ուժի մեջ։ Ու քանի դեռ Նիկոլը նստած է վարչապետի աթոռին (ազատ ժամանակ էլ հեծանիվ է քշում եւ խորտիկներ համտեսում), Քոչարյանը մնալու է անազատության մեջ։ Այսօրվա դատական նիստում դատավորի պահվածքն էլ ցույց տվեց` հետհեղափոխական «թավշյա» դատաիրավական համակարգի համար Սահմանադրությունը, ՍԴ որոշումները, օրենքները ոչինչ են, Նիկոլի ասածը եւ ուզածը`ամեն ինչ։
Եվ քանի որ հիմա «մոդա» է փաստերով խոսելը, ներկայացնենք մի քանի փաստ, որոնք միանշանակ ցույց են տալիս, որ Հայաստանում իշխող լեւոնանիկոլական (կամ նիկոլալեւոնական) «ռեժիմը» ո՛չ բարոյապես, ո՛չ իրավական հարթության վրա, իրավունք չուներ եւ չունի անգամ մոտ գնալու Մարտի 1-ի գործին։
Փաստ առաջին։ Ցանկացած հակամարտություն, նույնիսկ կենցաղային ցանկացած վեճ, ունի երկու կողմ։ Այս դեպքում կողմերից մեկը Մարտի 1-ի գործով ժամանակին դատված, 6 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանն է, որի նկատմամբ կայացված դատավճիռը ոչ մեկը չի չեղարկել, եւ առնվազն առանձին վերցրած այս մեկ դրվագով սրա թիկունքին սարի պես կանգնած Տեր-Պետրոսյանը։ Բավական է ասել, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը գրեթե նույնությամբ կրկնում է Մարտի 1-ին նվիրված հայտնի ասուլիսւմ Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակված «մեղադրական եզրակացությունը», որին հետագայում փորձեց միս ու արյուն տալ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը` Ստյոպիկ Սաֆարյանի «միջինից թույլ» փաստաբան քրոջ օգնությամբ։ Այս երկուսը, նախաքննությունը դեռ չսկսված, ձեն-ձենի տված, շտապեցին գլուխ գովել, թե ամեն ինչ մեր ուզածով է գնում` ՀՔԾ-ն անում է այն, ինչի մասին գրել էինք «փաստահավաք խմբի» անունից հրապարակած մեր «զեկույցներում»։
Կոնֆլիկտի մյուս կողմը Քոչարյանն է, որը թույլ չտվեց 22 տոկոսով «հաղթած» Տեր-Պետրոսյանին ձեռքերի վրա տանել նախագահական եւ կանխեց հեղաշրջման փորձը։ Եվ հիմա կողմերից մեկը «սուպերվարչապետական» բարձր դիրքերից դատում է մյուսին։Համաձայնեք, պետք է շատ վառ երեւակայություն ունենալ կամ մտավոր հետամնաց (խոտաբույս կամ խոտակեր) լինել հավատալու համար նման «դատաքննության» անաչառությանը։
Փաստ երկրորդ։ 2018թ. հունիսից այս կողմ, երբ Փաշինյանը հայտարարեց, թե սահմանադրական արգելքը Քոչարյանի գլխին գործ սարքելուն վնաս չէ, կոպտորեն խախտվում է նախագահի անձեռնմխելիության դրույթը. հանրապետության նախկին նախագահին կալանավորել են եւ շարունակում են հետապնդել իր սահմանադրական լիազորություններից բխող գործողությունների համար, ինչը ուղղակի հակասում է Սահմանադրությանը։
Փաստ երրորդ։ Ռոբերտ Քոչարյանին դատում են մի հոդվածով, որ ենթադրյալ «հանցագործության» պահին` 2008թ. մարտի 1-ի դրությամբ Քրեական օրենսգրքում չկար։ Խոսքը 300.1 հոդվածի մասին է, որ Ազգային ժողովը Քրեական օրենսգրքում ամրագրել է մարտմեկյան ողբերգությունից մի տարի անց`2009թ. մարտին, եւ կարող էր հետադարձ ուժ ունենալ մի դեպքում. եթե մեղմում է «հանցագործության» համար նախատեսված պատասխանատվությունը։Այնինչ դատախազությունը տարիներ առաջ հրաժարվել է «Յոթի գործով» անցնող անձանց, այդ թվում` Փաշինյան Նիկոլին առաջադրված այդ հոդվածից, այն հիմնավորմամբ, որ դա ծանրացնում է ամբաստանյալների վիճակը։
Եվ չկա բնության մեջ որեւէ հիմնավոր փաստարկ, որը կապացուցեր հակառակը` որ այդ հոդվածի կիրառմամբ Քոչարյանը հայտնվում է ավելի բարենպաստ վիճակում, քան այն ժամանակ գործող 300 հոդվածով դատվելու դեպքում։ Հիշեցնենք, որ այդ հոդվածը (իշխանության յուրացում) երկրորդ նախագահի «հագով» չէր`չէր կարող հարմարեցվել նրան պարզ պատճառով. հնարավոր չէ յուրացնել այն, ինչի կրողն ես, ինչը արդեն իսկ քեզ է պատկանում։
Կարելի է Կաֆկայի «Դատավարությունը» հիշեցնող այս դատավարության անաչառությունը կանխավ զրոյացնող եւս 97 փաստ բերել, բայց այսքանն էլ բավական է...
Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է
Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում
«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին