- 2025-02-07 18:29:00Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Իջևանում ծավալված դրամատիկ իրադարձություններն առաջ են բերել բազմաթիվ հարցեր, որ շոշափում են ոչ միայն սոցիալ-տնտեսական հարթության գերխնդիրներ, այլև զերծ չեն քաղաքական շերտերից, ու մինչ ուժայինները փորձում են իրավիճակը պահել վերահսկողության տակ, հնարավորինս արագորեն մարել բորբոքը, մյուսները փորձում են հասկանալ կատարվածի պատճառները:
Իրականում, սակայն, տեղի ունեցածը լիովին տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որն իր հետ բերեց Նիկոլ Փաշինյանը հեղափոխությամբ:
Ո՞րն է այդ տրամաբանության էությունը:
Այն հետևյալն է. անկախ քո ունեցած պահանջների օրինականության աստիճանից իշխանությունները պարտավոր են բավարարել քո պահանջմունքները:
Ասում են՝ ցուցարարների պահանջն՝ իրավունք ստանալու շարունակելու անտառահատումը, բնության հաշվին յոլլա գնալու, հակաօրինական է, հետևաբար՝ օրինական է նաև նրանց նկատմամբ ոստիկանության կիրառած ուժը:
Ենթադրենք՝ նման պնդում կատարողնեը ճիշտ են: Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցածի վերաբերյալ օրենքի տառի «ստրուկներն» ի՞նչ կարծիք ունեն, Երևանի փողոցները բազմահազար ցուցարարներով լցնելով՝ օրինական իշխանություններին փաստի առաջ կանգնեցնելը որքանո՞վ էր տեղավորվում օրենքի սահմանում:
Նույն բանն է. այն ժամանակ Փաշինյանն էր քաղաքական բնույթի հակաօրինական պահանջներ դնում, Սերժից պահանջում մերժվել, այսօր էլ անտառներն ապօրինաբար հատողներն են հավաքվել ու կենցաղային բնույթի հակաօրինական պահանջներ դնում Փաշինյանի իշխանության առաջ՝ կոչ անելով թույլ տալ իրենց ապրել:
Իսկ տարբերությունն էլ այն է, որ մեկ տարի առաջ նախորդ իշխանությունները հրաժարվել էին ուժ կիրառել Փաշինյանի ու մեքենաների անիվների տակ փռել սիրող թրաշամանուկների դեմ, իսկ այսօր Փաշինյանը չի վարանում ուժ բանեցնել ու կարգի հրավիրել այն ցուցարարներին, ի դեպ, ովքեր բնավ լավ կյանքից չէ, որ դուրս են եկել ու փողոց են փակում. նրանք «թունելի հետևում լույս չեն տեսնում»:
Այսինքն՝ Փաշինյանը Հայաստանում ձևավորել է մի ավանդույթ, որը հետզհետե դուրս է գալիս ու աշխատելու է իր իսկ դեմ, և նա բարոյական իրավունք չի ունենալու այդ ամենին համոզիչ կերպով հակազդելու:
Այսպիսին են փողոցով իշխանություն վերցնելու հետևանքները:
Մյուս կողմից, իհարկե, բոլորի համար էլ պարզ է, որ Իջևանի ցուցարարներին մասսայաբար բերդերը լցնելով կամ Օսիպյանին ու վանեցյանին «խոդի տալով» հարց չես լուծի, ու պրոցեսները կարող են ձնագնդիի էֆեկտ ունենալ՝ հաշվի առնելով հատկապես էյֆորիկ տրամադրությունների անկումն ու Փաշինյանի համար դրանից բխող նոր իրողությունները:
Ուստի՝ պետությունն առաջին հերթին պետք է դրսևորի սոցիալական բարձր պատասխանատվություն ու բողոքավորներին ապացուցի, որ ծառ կտրելով փող աշխատելուն մարդիկ իսկապես այլընտրանք ունեն: Ասել է թե՝ պետք է անհապաղ կերպով լուծվեն մարդկանց սոցիալական խնդիրներն ու տրվեն երկարաժամկետ երաշխիքներ:
Այսրոպեական լուծումներն, ինչպիսիք հուլիսի 18-ի Կառավարության նիստում առաջարկել էր ասենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը (իբր պատրաստ են ժամանակավոր աշխատանք տրամադրել ցուցարաներին՝ օրական 8000-15000 դրամ վարձատրությամբ), չեն կարող հարցի լուծում դառնալ:
Հարցը հետևյալն է՝ եթե մարդկանց արգելում են փայտի հաշվին տուն պահել, ապա ի՞նչ է դրա դիմաց առաջարկում Փաշինյանի կառավարությունը երկարաժամկետ հեռանկարում, ունե՞ն տեսլական, թե ինչպես կարելի է լուծել դիցուք Տավուշի մարզի բնակչության խնդիրները:
Հարցի պատասխանն ավելի քան ակնհայտ է և այն, ցավոք, բացասական է: Իշխանությունները ոչ մի պլան էլ չունեն, ինչը, թերևս, տարօրինակ չէ՝ հաշվի առնելով Հայաստանի խայտառակ տնտեսական վիճակն ու Փաշինյանի՝ դրա վրա ամեն գնով աչք փակելու մոլությունը: Չէ՞ որ աղքատությունն, ըստ Փաշինյանի, օբյեկտիվ իրականություն չէ, այլ ընդամենը մարդկանց ուղեղներում ծվարած մի կպչուն միտք:
Խո՛րը շնչեք՝ կանցնի…
Գևորգ Պապոյանը ռումբ է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է
Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում
«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին