USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 07 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԵՍ ԿՀԱՎԱՏԱՅԻ ԼԵՒՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆԸ ԵԹԵ....
2020-04-07 15:32:00
Տպել Տպել

Այն պայմաններում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին երկու օրերի ընթացքում լավատեսությամբ է արտահայտվել կորոնավիրուսին հաղթահարելու կապակցությամբ, նրա քաղաքական կնքահայր Լեւոն Տեր Պետրոսյանը երկարատեւ լռությունից հետո ասպարեզ իջնելով իրավիճակը պատերազմական է բնութագրել ու իրավիճակի թելադրանքի ներքո դիմել է մի քանի կոչերով, որոնց բովանդակությունից դատելով, բացառությամբ մեկի (սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքը), գլխավորապես ուղղված է ընդդիմությանը:

Հետաքրքիր է, որ հասարակության մեջ ողջախոհության եւ փորձության ժամին համախմբվելու կոչով է հանդես գալիս մարդ, որը 1994 թվականի դեկտեմբերին, ղարաբաղյան պատերազմում հրադադարի պայմանագրի թանաքը դեռ չչորացած կասեցնելով ղարաբաղյան պատերազմում արձանագրված հաղթանակում ամենամեծ ներդրումն ունեցած ՀՅԴ-ի գործունեությունն, ամենադաժան հալածանքներն իրականացրեց նրա ղեկավարության ու անդամների դեմ: Մարդ, որ 2008 թվականի մարտի 1-ին, իր առանձնատանը նստած, անտեսելով համերաշխությանն ուղղված բոլոր կոչերը սկիզբը դրեց այնպիսի զարգացումների, որոնք արժեցան մարդկային կյանքեր, ստեղծելով ատելության ու պառակտման այնպիսի մթնոլորտ, որից հասարակությունը տառապում է մինչեւ այսօր:
Ես կհավատայի, Լեւոն Տեր Պետրոսյանի անկեղծությանը, եթե որպես «բարեկամեցողության» նշան իշխանությանը կոչ արած լիներ միջնորդել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու հարցում: Ես հույսեր կփայփայեի առ այն, որ ժամանակն իր դրական հետքն է թողել եւ ծերությունը խոհեմություն է պարգեւել ՀՀ առաջին նախագահին, եթե վերջինս իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանին կոչ արած լիներ մինչեւ իրավիճակի նոռմալացում հրաժարվել անիմաստ լայվերից ու պոպուլիստական քայլերից, վերջ տալ հասարակության պառակտմանն ուղղված հայտարարություններից եւ դադարեցնել կրքերի հրահրմամբ զբաղված իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի աշխատանքը:
Ցավոք, ինչպես միշտ նրա անկեղծությանը հավատալու հիմքեր չկան:

Ռոբերտ Մարգարյան

Այս նյութը դիտել են - 3980 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook