- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-04 12:48:00Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
- 2025-02-03 12:04:00Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մինչ Հայաստանի իրավապահ մարմինները ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել ու մեղադրյալի կարգավիճակ «շնորհել», աները՝ շտապել է հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հանդես գալ բավական վիճելի հայտարարություններով ու պնդումներով՝ ջանալով սրբագրել յուր անցած ուղին:
Պարզվում է, օրինակ, որ ի տարբերություն ներկայի, նախկինում ոստիկանության գործունեությանը որևիցե պարագայում բնորոշ չի եղել ուժի բանեցումը կամ բռնությունն առհասարակ, և բոլոր ուսադիրավորները և նրանց շարքերում առաջին հերթին հենց Գասպարյան Վովան պատվավոր, պատիվ ու արժանապատվություն ունեցող պետության սպասավորներ են եղել:
Վլադիմիր Գասպարյանն իրականում ամեն ինչ իրար էր խառնել: Ով-ով, բայց նա հաստատ իրավունք չուներ խոսել սպայի պատվից կամ արժանապատվությունից, քանի որ այն հետագիծը, որ շուրջ 10 տարի ոստիկանապետ աշխատած «գեներալն» իր հետևից թողել է, բացի կասկածից ու հիասթափությունից ուրիշ ոչնչի հետ չի ասոցացվում:
Գասպարյան Վովան, ավա՜ղ, մոռանում է, որ այն բոլոր արատները, որոնցում նա այժմ մեղադրում է ոստիկանությանն այսօր, իրականում ծնունդ են առել ու փթթել հենց իր կառավարման ժամանակաշրջանում:
Վովա Գասպարյանի աշխատած ժամանակ, նրա համար «կոֆե եփողներից» ու խորհրդականներից սկսած մինչև բարձր սպայական կազմ ժամանակին վերածվել էին ֆեյսբուքյան ֆեյքերի ու սոցիալական ցանցերում ոչ միայն առավոտից երեկո շեֆի փիառն էին անում, այլև՝ թիրախավորում, սևացնում, վարկաբեկում ու բարոյապես ոչնչացնում Վովայի քիմքին ոչ հաճո մարդկանց:
Գուցե այսօր օբեկտիվորեն հասարակության մի մասը սկսել է ընդդիմանալ Նիկոլ Փաշինյանին, իշխանություններին, քննադատել և այլն, բայց կարծել, թե այդ ամենն ի վերջո ինչ-որ կերպ կարող է հանգեցնել հնի վերադարձին, առնվազն ինքնախաբեություն կլինի: Չմոռանանք,որ հենց Վովա Գասպարյանի ոստիկանությունն էր, որ վերածվել էր նախկինների իշխանությունն ատամներով պաշտպանող կառույցի, և բավական էր, որ ինչ-որ մեկը հանկարծ դեմ գնար քաղաքական իշխանություններին կամ անցներ «չափերն», անմիջապես հայտնվում էր ոստիկանական ֆեյքերի բազմահազարանոց բանակի թիրախում, նսեմացվում ու վարկաբեկվում էր:
Հենց Վ. Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունն էր, որ նույն սոցիալական հարթակներում տարվող կեղտոտ խաղի արդյուքնում հայ կանանց դարձնում էր թրաֆիքինգի մեջ ներգրավված կավատներ ու անբարոյականներ, իսկ տղամարդկանց՝ համասեռամոլներ և թմրամոլներ:
Մինչդեռ այսօր Վովա Գասպարյանն անանց արժեքներից է խոսում, սև ու սպիտակ բաժանարար գծերի անթույլատրելիության և այլն: Նա ակնհայտորեն չի ցանկանում վերհիշել իր անցյալն ու գոնե հիմա այն վերագնահատել: Նա ծածկադմփոց է անում, մոռանում մի պարզ ճշմարտություն. նույն այդ բաժանարար գծերն առաջին հերթին քաշվել են նախկին իշխանությունների կողմից, երբ յուրային էին դիտարկվում իշխանամետներն, իսկ ընդդիմադիրներն՝ ազգի թշնամի:
Վ. Գասպարյանը եթերից խոսում էր ներողամտությունից և այլ բարձր արժեքներից: Բայց, արդյոք, հնարավո՞ր է ներողամիտ լինել կամ հանդուրժել տարբեր ստորությունների ընդունակ ոստիկանությանը կամ դրա նախկին ոստիկանապետին: Գասպարյանը մոռանում է այն շնաբարո հետքը, որ թողել է նա իրենից հետո ոստիկանական համակարգում, այն, թե ինչեր են արել մարդկանց գլխին: Օրինակ՝ ամերիկահայ երիտասարդ տղայի՝ Գոռ Հակոբյանի սպանության համար ո՞վ պետք է պատասխան տա: Արդյոք ոստիկանությունը չէ՞ր կարող ոչ թե սպանել երիտասարդին՝ աղջկան իբր փրկելու համար (հետո պարզվել էր, որ իբր տղայի կողմից պատանդառված աղջիկն իրականում համագործակցել է ոստիկանության հետ), այլ ասենք կրակեր ոտքին, վիրավորեր ու այդպես վնասազերծեր: Հենց Վ. Գասպարյանի հրահանգով էր, որ դիպուկահարն օրը ցերեկով կրակել էր երիտասարդ տղայի գլխին ու սպանել նրան: Արդյոք Վլադիմիր Գասպարյա՞նն էր կյանք տվել երիտասարդին, որ իրեն իրավունք էր վերապահել նրա կյանքը խլելու: Օրենք պաշպանելն այդպե՞ս է լինում: Կամ ի՞նչ իրավունքով է երկրի թիվ մեկ «բառիգը» խոսում օրենքից ու իրավունքից: Իրականությունն այն է, որ նույն Վովան ու նրա թիմակիցները պայքարում են իրենց իսկ ստեղծած ֆեյքային բանդայի դեմ, որի առաջն այլևս առնել չի լինի:
Գասպարյանն ակնհատորեն չի ցանկանում հիշել, թե ինչպես էր ժամանակին ոստիկանությունից մարդկանց անձնական տվյալներին վերաբերող գաղտնի ինֆորմացիան պլանավորված կերպով դուրս հանվում ու վերածվում լայն մասսաների սեփականության: Տուժածներն օգնություն էին աղերսում ոստիկանությունից, մինչդեռ Վովան մատը մատին չէր տալիս՝ ոստիկանի իր պարտականությունները հավուր պատշաճի իրականացնելու: Ոչ մի քննություն չէր տարվում, որպեսզի մարդկանց պարզ չդառնա, թե ինչպիսի ներոստիկանական բանդա, մաֆիա էր գործում համակարգի ներսում, ինչպես էր այդ բանդան սպառնում ու շանտաժի ենթարկում քաղաքացիներին:
Վ. Գասպարյանը պետք է շնորհակալ լինի, որ այսօր նա իշխանությունից դեռևս չի արժանանում իրեն արժանի վերաբերմունքի ու պատասխանատվության չի ենթարկվում: Պետք է շնորհակալ լինի, որ այսօր հարվածի տակ չեն հայտնվել իր ընտանիքը՝ կինն ու աղջիկները:
Վ. Գասպարյանը հայտարարում է, որ աշխատել է երեք նախագահների ժամանակ, ունեցել է երեք գերագույն հրամանատար: Գուցե երեքի հետ էլ Գասպարյանն աշխատել է, սակայն փաստն այն է, որ երկրի չորրորդ ղեկավարը նրան ծնկի կբերի:
Իրականում Վովա Գասպարյանին շատ մեծ վերապահումներով կարելի է կոչել ոստիկանապետ: Նա ոչ թե ոստիկանապետ է եղել, այլ բարձրաստիճան հովանավոր այն մարդկանց, ովքեր շնաբարո գործողություններ են իրականացրել անմեղ մարդկանց դեմ, նրանց վարկաբեկել և այլն: Մյուս կողմից զարմանք է հարուցում այն, թե ինչպես են նույնիսկ հեղափոխությունից հետո Վ. Գասպարյանի կադրերը շարունակում մնալ համակարգում՝ դառնալով ինֆորմատորներ նախկին շեֆի համար: Նոր իշխանությունների թավիշը մի տեսակ շատ չէ՞:
Վովա Գասպարյանն ակնհայտորեն ոչ միայն սպայի պատիվ չունի, այլև զուրկ է մարդկային պատվի տարրական զգացումից, նա առհասարակ պատիվ չունի: Ամեն ինչից առաջ նախ պետք է մարդ լինել: Վ. Գասպարյանն ընտանիքի հայր է, պապիկ, բայց առանց ամոթ զգալու թույլատրում էր, որպեսզի յուր անառակաբարո խորհրդականներն ու ողջ «սթաֆը»՝ սկսած «02»-ից, մարդակերությամբ զբաղվեին՝ ոչնչացնելով կա՛մ ֆիզիկապես, կա՛մ բարոյապես: Բայց արդարությունն երբեք չի կորում, իսկ բումերանգի հայտնի օրենքն էլ անփոփոխ է մնում՝ անկախ ամեն ինչից:
Գուցե անձամբ Վովա Գասպարյանն ինչ-որ բաներ չի արել, բայց այդ ինչ-որ բաներն արել են նրա ենթակաները՝ հանդուրժվելով ու խրախուսվելով վերադասի կողմից՝ փոխարենը սանձահարվելու ու պատժվելու:
Այսինքն՝ կրկին ողջ պատասխանատվությունն ընկնում է Գասպարյանի վրա, և նրան չի փրկում ոչինչ: Այնպես որ՝ Վ. Գասպարյանի հետդարձն ուղղակի բացառվում է, նա անցյալում մնացած մի դառը հուշ է ընդամենը և ոչ ավելին:
«Պատիվ» եզրն ու «Վլադիմիր Գասպարյան» անունն ու ազգանունը միմյանց հակոտնյա են: Պատիվ ունեցող մարդը թույլ չէր տա իրեն անհայր աղջկա դեմ դուրս գալ, պատիվ ունեցողը չէր հանդուրժի իր քթի տակի լպրծունների՝ մարդկանց դեմ սանձահարած արշավն ու հալածանքը, պատիվ ունեցող սպան իր շուրջը ՊՊԾ գնդի ժամացույցի սլաքի տակի անբարոյականներին չէր հավաքի…
Թերևս շատերն են այն կարծիքին, որ Վ. Գասպարյանից ոստիկանապետ ու սպա դուրս չեկավ, բայց ակնհայտ է, որ դրա հետ մեկտեղ անհնար է չխոստովանել, որ Գասպարյանն իսկապես դերասանական տաղանդով է օժտված, ինչն, իհարկե, այնքան էլ վատ չէ՝ բացառությամբ, եթե այդ տաղանդը բանեցվում է բեմի վրա, իսկ ահա իրական կյանքում սեփական տաղանդի չարաշահումը կարող է հանգեցնել ամենաանցանկալի հետևանքների:
Հուսանք, որ այլևս Վովա Գասպարյանին եթերներում չենք նշմարի և հուսանք, որ լրատվականներն ու հեռուստաընկերությունները սրա նմաններին է՛լ առաջին պլան չեն բերի:
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել