USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 07 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դիմացի՛ր, քա՛ր աշխարհ, հայրենիքի համար նահատակված անճանաչ որդիներին հայրերն են հողին հանձնում` առանց մայրերի...
2020-11-03 21:10:00
Տպել Տպել

Նոյեմբերի 3։

Կեսգիշերին լռություն է կաթում արտասվախառն, կաթիլներ են հավաքվում բոլոր զոհերի համար ցողված, որ կուտակվել են մեր կոկորդներում։ Ու սպասում ենք այս կեսգիշերին նրանց վերադարձին, որ գնացել են Զինվորին հուղարկավորելու։ Ընդամենը մի քանի հոգի հարազատներով խավար գիշերում։ Նրանց մեջ Զինվորի մայր կա, որդեկորույս սգավոր մայր...Նա 28 տարեկան էր, երեք մանկահասակ երեխաների հայր։ Դեռ չամուսնացած մյուս երեք Զինվորներին նույնպես հուղարկավորեցին գյուղում, իրար կողքի, առանց մայրերի...
Դիմացի՛ր, քա՛ր աշխարհ, հայրենիքի համար նահատակված անճանաչ որդիներին հայրերն են հողին հանձնում` առանց մայրերի...
Ես չգիտեմ ում համար սգալ, նայում եմ նրանց նկարներին, լռվում։ Իմ փոխարեն լռությունս ծորում է ու փնտրում մենություն արցունքների տեսքով։ Երբ նրանց հետ եմ մտքերով, մի պահ մոռանում եմ մեր գլխին թափվող արկերը բոլոր, որ աշխարհն է մեզ բաժին հանել այս ծանր օրերին։
...Մի գողտրիկ Արցախ` մշուշով պատված, բայց ո՛չ, մշուշ չէ այն, մեր վառվող անտառների ծուխն է ամենուր, այն ֆոսֆորախառն մառախուղը...

Կույր աշխարհն ինչպե՞ս տեսնի մեզ կուրացնող մահաբեր մշուշը, երբ հայի հանդեպ վաղուց են կուրացել նրա աչքերը։

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1558 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook