USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 07 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ո՞վ պետք է պատասխան տա, ո՞վ.....
2020-11-10 19:36:00
Տպել Տպել

Արդեն որքա՜ն ժամանակ է, ինչ ականատես եմ լինում Արցախից Հայաստան եկած իմ հարազատների տառապանքներին. նրանց մի մասը եկել է մի ձեռք հագուստով, միայն անձնագրերով, նրանք թողել են այնտեղ տասնամյակներով իրենց արդար քրտինքով ստեղծած տնտեսությոնները՝ այգիներ, անասնագոմեր, հացատներ, տունուտեղ, կահկարասի, ձմռան համար ամբարած պահածոներ, ծառերից կախ ընկած արցախյան անմահական նռներն ու սերկևիլը...

Գուցե ոմանք ասեն՝ դե, լավ, ոչինչ, մեծ բան չէ...այո՛, կյանքից թանկ չէ, բայց թողել են նաև ամենաթանկը՝ իրենց ծննդավայրը, իրենց աշխարհը, իրենց դպրոցները, համալսարանը, իրենց մանկությունը, իրենց սիրելի թաղերը, փողոցները, աղբյուրները, սարերն ու ձորերը, գետերը, իրենց հարազատների գերեզմանները, եկեղեցիները, հիշողությունները....
Հիմա նրանցից շատերը կիսով չափ խենթացած են այդ մեծ ու թանկ կորստից. ո՞վ պետք է պատասխան տա, ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս...
Կարինե Ավագյան

Այս նյութը դիտել են - 1188 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook