USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 06 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դու ու քեզ նման մեր Տղաները գնացին, որ մենք ապրենք՝ կիսատված, բայց ապրենք.Նանե Արզումանյան
2020-12-05 00:19:00
Տպել Տպել
Քեզանից հետո ես հիասթափվել եմ աշխարհից, պատկերներից, որոնք այնքան գունավոր էին թվում, երևի հենց սա էիր ուզում ինձ համար, որ մտածեմ, թե մոլորակն այնքան բարի է, բայց, ավաղ...
Ես հասունացա դիահերձարաններում, երբ խելագարի պես Քեզ էի փնտրում, ես ծնկի իջա այն ժամամակ, երբ վառված Տղաների թևերի վրա խաչ էի ուզում տեսնել, որ քեզ գտնեի...Ես վստահ էի՝ ամեն քայլիս ժամանակ, որ հետս ես, որ կողքիս ես, բայց չգիտեի, որ ինձ այսքան ուժեղ դարձնելու ուղին սա էր լինելու։
Վառված Տղաներին այնքան ամուր էի ուզում գրկել, տանջված ու Հզոր Տղաներիս, որոնց կյանքի համար պատասխան են տալու նրանք, ովքեր ժամանակին չկանգնեցրին այս արհավիրքը։
Ստեփանակերտ գնալս ինձ ջարդուփշուր արեց ու ով էլ գնա՝ նույն զգացումն է ունենալու՝ սա հայրենասերի ճանապարհ չէ։ Ճանապարհը հսկող տղաները,երբ տեսնում էին պապային, կանգնեցնում էին մեքենան ու լացում մեզ հետ, բայց ես սովոր չեմ սրան, սովոր չեմ այս համատարած վշտին, ես ուզում եմ մարդկանց ուրախ տեսնել քո բացակայությունից հետո, որովհետև Դու ու քեզ նման մեր Տղաները գնացին, որ մենք ապրենք՝ կիսատված, բայց ապրենք։
Ես էլ անզոր եմ գնալ Ստեփանակերտ, ձախ կողմում տեսնել ռուսներին, աջ կողմում՝ թուրքերին ու մեռած տեղ հասնել։
Ախր այնքան ուրիշ էր ամեն բան, երբ կայիր Դու։ Դու և Տղաները չէիք դիմանա այս ցավին, դրա համար Ձեզ նման Հայրենասեր Ուժեղներին վերացրեցին, վառեցին, որ կարողանան շնչել։
Վերջին տակնուվրա լինելս Ստեփանակերտում էր, երբ անուն ազգանունդ բարձրաձայնեցի ու լսեցի մարտական ընկերոջդ գոռալը. պատմեց, որ իսկական Հերոս ես, որ բոլորի հետ կռվում էիր Զինվորներիդ համար, բայց հիմա, հենց հիմա էր քո կռվի ժամանակը։
Ես վախենում եմ Երկնքից ու զարմանում եմ, թե ինչպես են կարողանում հանգիստ ապրել...
Չե՛ն մարսելու....
Այս նյութը դիտել են - 1974 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook