- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-04 12:48:00Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
- 2025-02-03 12:04:00Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հանրակրթական դպրոց, 10 տարի եթե մեկը գոնե օրումեջ հաճախել է, ապա գիտե՝ նախադասությունը բառերի որոշակի շարադասություն է, որ ամփոփ միտք է արտահայտում։ Միտք, այսինքն՝ իմաստ։ Եվ այդ միտքը, այսինքն՝ իմաստը, լինում է ուղիղ կամ փոխաբերական, հիմնական կամ երկրորդական և այլն։
Մարդը, եթե կարող, ունակ նյութ՝ ուղեղ ունի գանգատուփում, ուրեմն միանգամից հասկանում է այդ շարակարգված բառերի, այսինքն՝ նախադասության ուղիղ կամ հիմնական իմաստը։ Եվ ավելին՝ արտածում, մակաբերում է նաև երկրորդական և, ինչու՞ ոչ, փոխաբերական իմաստն էլ։
Կարճ ժամանակ առաջ թշնամական երկրի մի ղեկավար, որպեսզի մոլորակի մարդկությանը «ճիշտ» խաբի, հայտարարեց, թե՝ «90-е гг население Шуша 98%-в были азарбайджанци»։
Եվ ուրեմն՝ օրումեջ դպրոց հաճախած, բայց կրթությունը կիսատ թողած աշակերտն անգամ սա ընկալում է, թե Շուշին ադրբեջանական քաղաք է։ Ու հիմա, դրանից կարճ, շատ կարճ ժամանակ անց մի այլ՝ ամենևին էլ ոչ թշնամական, այլ հարազատ, Հայրենիք կոչվելու չափ հարազատ երկրի բարձր ամբիոնից այդ երկրի թիվ մեկ պաշտոնն զբաղեցնող մի ուրիշ «ղեկավար», նույնպես ի լուր աշխարհի հարց է հղում, թե՝ « և ուրեմն՝ դուք ուզում եք ասել, թե 90 և ավելի %-ով ադրբեջանցիներով բնակեցված քաղաքը հայկական է՞»։
Համեմատեք այս 2 նախադասությունները։ Իմաստները, եթե հակադիր եք համարում, ուրեմն՝ չի ասվել այն ինչ ընկալվել է։ %-ների տարբերությունը հաշիվ չէ, որովհետև 90-ից ավելը ոնց որ թե կարող է համարվել նաև 91-ը կամ հենց 98-ը։ Նույնիսկ 99-ը։
Ուրեմն՝ իմաստները եթե նույնը չեն, ապա գոնե մոտ են նույնը լինելու չափ։
Այս նույնի, լավ, ընդունենք՝ շատ մոտի առեղծվածը հետաքրքրել է մի փոքրամարմին, նուրբ ու փխրուն կազմվածքով մի լրագրողուհու։ Բայց համարձակ լրագրողուհու։ Համարձակ եմ ասում, որովհետև այդ աղջնակը խիզախեց մոտենալ արնամած ու կատաղի աչքերով, գոմշացուլ հիշեցնող մարդակերպերով շրջապատված այդ «ղեկավարին» ու հարցնել, թե՝« դուք է՞լ եք Շուշին ադրբեջանական քաղաք համարում»։ Իսկ արձագանքը ավելի քան համարժեք էր, թե՝ ես էդպիսի բան եմ ասե՞լ։ «Դե ուրեմն՝ թղթի վրա կգրես, անձամբ էլ կբերես ու ես ուղիղ եթերով կպատասխանեմ»։
Բա՞, հարգելի՛ լրագրող, տեղդ իմացիր, թե չէ՝ ուղիղ եթերով կստանաս պատասխանդ։ Ու քեզ ո՞վ է իրավունք տվել՝ կարգին կրթություն ստանալով՝ նախադասության թեկուզ երկրորդական, բայց ճիշտ իմաստն արտածես-մակաբերես։ Ուղիղ ասվել է՞, թե Շուշին ադրբեջանական է։ Չէ՛։ Ուրեմն համարձակությունդ քե՛զ պահիր ու անապացուցելի հարցեր մի՛ տուր։
Էդ էլ չլինի էն դեպքը, որ շահարկում եք, թե ասվել է՝ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է։ Կարո՞ղ է՝ դրանով էլ է ասվել, թե Շուշին ադրբեջանական է։ Տեղդ նստի՛ր, թե չէ կփռվես ասֆալտին, հաաա։
Հ.գ- Աղջի՛կ ջան, խոհեմությու՛ն արա, թղթի վրա մի՛ գրիր ու մանավանդ անձամբ մի՛ տար։ Ո՞վ իմանա՝ էլ ինչ փորձանքների կհանդիպես։ Ախր, ջահել ես, մեղք էս։ Ուղղակի հիշի՛ր, սրանք այն ժանակներն են, երբ ցինիզմն է ուղիղ ճանապարհ։
Սերժ Սրապիոնյան
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել