- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-04 12:48:00Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
- 2025-02-03 12:04:00Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Համբուրգի համալսարանի այցելու գիտաշխատող, ցեղասպանագետ Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռ․ Քոչարյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ, հերթական անգամ վերահաստատեց իմ այն համոզմունքը, որը ես քանիցս բարձրաձայնել եմ վերջին պատերազմի օրերին, ընդ որում՝ ենթարկվելով սպասելի և անբանական քննադատության։ Այդ գաղափարը հանգում էր հետևյալ գաղափարի կենսագործմանը, առանց որի՝ հայ ժողովուրդը իր հայրենիքում կանգնած է իսպառ ոչնչացման վտանգի առջև։
Որքան էլ ձեր համար անիրատեսական թվա, բայց գոնե իմ համար անվիճարկելի փաստ է, որ Թուրքիան առաջիկա ամիսներին և տարիներին փորձելու է աշխարհի քաղաքական քարտեզից իսպառ ջնջել Հայաստանը։ Այդ ծրագրի իրագործման շուրջ նրա Գլխավոր շտաբն ու ռազմական նախարարությունը աշխատել են դեռևս 1991թ․-ից ի վեր, երբ Հայաստանի հանրապետությունը հռչակեց իր հերթական անկախությունը։ Մի ծրագիր, որն արտահայտում էր հայ ժողովրդի պատմական իղձն ու երազանքը, բայց ավա՛ղ, այն ներմուծված էր օատարի կողմից և ուներ միայն մեկ նպատակ՝ կազմալուծել ԽՍՀՄ հզոր կայսրությունը, այն մասնատել անկախ հանրապետությունների՝ ստորացնելով նրա ժողովուրդներին և տեր կանգնելով նրանց հարստություններին։ Այդ ծրագրի շահագործման համար հայ հասարակական-քաղաքական շրջանակներում գտնվեցին բազում ազգադավ և քաղաքական վաճառականներ։ Առանց հինգերորդ էշելոնի, անհնարին կլիներ կյանքի կոչել ֆենոմենալ այդ ծրագիրը։
Ծրագրի ամբողջական իրականացումը, սակայն, դեռ ավարտին հասցված չէ, այն միայն մոտենում է իր հաջող ավարտին։ Դա պայմանավորված է ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրադրությամբ ևայն նպաստավոր քաղաքական պայմաններով, որը նրան է տրամադրել Հայաստանի հանրապետություն մերօրյա կիսագրագետ, մեծամիտ և օտարապաշտ իշխանությունը։ Ակնհայտ է, որ 1997թ․ ՀՀ և ՌԴ դաշնության միջև կնքված ՀՀ սահմանների համատեղ պաշտպանության պայմանագիրը, ՀԱՊԿ կազմակերպությանը ՀՀ անդամակցությունը այլևս չեն կարող լիարժեք անվտանգության երաշխիքներ տրամադրել հայ ժողովրդին։ Այն չի ապահովում նաև Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում։
Ինչպես պատմությունը մեկ անգամ ևս ապացուցեց, և դա տեղի ունեցավ վերջին պատերազմի ընթացքում Ռուսաստանը չկարողացավ գործող պայմանագրերի շրջանակներում անմիջական օգնություն ցուցաբերել իր դաշնակցին՝ ընդդեմ թյուրքական համատեղ ագրեսիայի։ ՀՀ իշխանությունների անգործության արդյունքում Թուրքիան կարծես ընդմիշտ մուտք գործեց Հարավային Կովկաս՝ արդեն շրջափակելով Հայաստանը երկու կողմից։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի շրջափակման և նրա կոմունիկացիաները փակելու մասին Թուրքիան պայմանավորվածություն ունի մեր դրացի Վրաստանի հետ՝ ապա այդ շրջափակումը դառնում է եռակի։ Դա նշանակում է, որքան էլ Ռուսաստանը փորձի հնարավոր մի նոր պատերազմի ժամանակ կասեցնել թուրքական հուժկու հարձակումը Հայաստան, նա ստիպված պետք է լինի տարածաշրջանում սկսել լայնածավալ մի նոր պատերազմ։ Բնավ չմանրամասնելով այս ուղղությամբ բոլոր դժվարությունները, հարկ եմ համարում, սակայն, անդրադառնալ Իրանի հետ մեր կոմունիկացիաների ողջ այն սպառնալիքներին, որը հնարավոր դարձավ 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված անվերապահ կապիտուլյացիայի արդյունքում։
Ադրբեջանն արդեն վերահսկում է Սյունիքի միջոցով Իրանի հետ կապող ավտոճանապարհի որոշ հատվածներ, որոնք հայտնվել են անմիջապես նրա վերահսկողության տակ։ Ճանապարհի մյուս հատվածը, որը սկսվում է Եղեգնաձորից, գտնվում է նրա զինված ուժերի պարզ հարվածներով խոցման ներքո։ Կարճ ասած՝ Հայաստանն արդեն ամբողջապես է շրջափակման մեջ։ Իրանի հետ նրա կապը, որը կյանքի ճանապարհ էր, այլևս որևէ ապահովություն չի ներշնչում։
Վիճակը ավելի քան ծանր է, ոչ պակաս ծանր՝ քան Սարդարապատի հերոսամարտի, կամ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին էր, երբ արդեն սեղանին էր դրված հայ ժողովրդի իսպառ բնաջնջման երիտթուրքական ծրագիրը։
Այս պայմաններում ելքը մեկն է՝ անհապաղ Ռուսաստանի Դաշնության հետ միավորման, միասնական պետություն ստեղծելու ծրագրի կենսագործումը։ Առանց այդ ծրագրի հայ ժողովուրդը դատապարտված է բնաջնջման։ Ես վաղուց եմ եղել այն կարծիքին, որ հայ ազգային բանակը պետք է ուղղակի ենթարկվի Ռուսաստանի Գլխավոր Շտաբին և ինտեգրվի միասնական հայ-ռուսական բանակի կառուցվածքում։ Անհերքելի է նաև այն իրողությունը, որ տնտեսական ծանր կացության մեջ գտնվող Հայաստանի հանրապետությունը անկարող է սեփական ուժերով և գիտա-տեխնիկական ավերված բազայի հիման վրա զինել ու սնել իր զինված ուժերը։
Հինգերորդ սերնդի պատերազմի դարաշրջանում միայնակ մնացած Հայաստանը դատապարտված է արագընթաց պարտության։ Այն արդեն կարող է տեղի ունենալ ժամերի ընթացքում։
Վերջին պատերազմը Լեռնային Ղարաբաղում ապացուցեց այն պարզունակ ճշմարտությունը, որ կանոնավոր և լավ զինված թշնամու դեմ անհնարին է կռվել դաշտային այն հրամաններով, որոնք հետագայում ձեռք բերելով գեներալի կոչումներ, դարձան հասարակ կալվածատերեր։ Նրանք անգամ անկարող եղան պաշտպանել իրենց կալվածքները։
Ռուսաստանի հետ դաշնային պետություն ստեղծելու գաղափարը և միասնական բանակ ունենալու հրամայականը կարող է որոշել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Այդ ճակատագրի որոշման համար մեզ հատկացված է շատ կարճ ժամանակ։
Բնավ չունեմ նաև որևէ կասկած այն մասին, որ ՀՀ ներկա իշխանությունները վիժեցնելու են այս ծրագիրը և ամեն կերպ խոչընդոտելու են այն ուժերին, որոնք կփորձեն այս ճանապարհով կասեցնել թուրք-ամերիկյան գլոբալ այն ծրագրի իրագործումը, որը կոչվում է պանթյուրքիզմ։ Այդ ծրագրի գլխավոր թիրախը Ռուսաստանն է, իսկ խոչընդոտը՝ Հայաստանը։
Այդ իսկ առումով, քաղաքական բոլոր ուժերը, պետք է համախմբվեն Ռ․ Քոչարյանի շուրջ։ Որքան էլ ձեզ փորձեն վախեցնել այն բոլոր դժվարություններով, որոնց դուք վերապրել եք Ռ․ Քոչարյանի ղեկավարման տարիներին, և այն զրկանքները, որոնք հայ ժողովուրդը կրել է ԽՍՀՄ փլուզումից անց, անհամեմատաբար մեղմ են, բոլոր այն սարսափների համեմատությամբ, որոնց մենք դեռ ականատես կլինենք, եթե ողջ հայացքով և արագընթաց կերպով չշրջվենք դեպի Ռուսաստան։
Սթափվե՛ք, եթե ո՛չ, ոչնչացումը մոտ է»։
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել