- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-04 12:48:00Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
- 2025-02-03 12:04:00Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ԱՌԱՆՑ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՓՆՏՐԵԼՈՒ
Նախորդ գրառմանս շարունակությունն է ու ավելի կոշտ է լինելու։ Ազգային ինքություն ենք ուզում պահպանել այն երկրում, որտեղ նարգիլե ծխելը պրիստիժ է, որտեղ գիշերային ակումբում պորտապար նայելը կայֆ է, որտեղ խաղադրույքներ կատարելը դարձել է ժողովրդական զբաղմունք ու ամեն սրճեփից րոպեն մեկ լսվում է էս կամ էն անտեր մնացած խաղի վրա խաղադրույք կատարելու մասին գովազդը։ Մենք ապրում ենք այն երկրում, որտեղ խորհրդարանում խոսում են ղումարբազության կրճատման մասին, բայց ամեն առավոտ առաջին դասարանցին դասի գնալիս Մյասնիկյան պողոտայի ողջ ճանապարհին տեսնում է տոտոյաաջարաբեթավիվառոյախառը պաստառակույտ, որն իր ենթագիտակցության մեջ մխրճվում է, որպես ապագայի խաղ։
ՉԷ, այդ պաստառների վրա ՀՀ ազգային հերոսների նկարները չեն։ Էդ պաստառների վրա 44-օրյա պատերազմում զոհված իմ եղբայրների դիմանկարները չեն, այդ պաստառների վրա Հայրենիքի համար կյանքը զոհած զինվորների հերոսածին ծնողների նկարները չեն։ ՉԷ՛։ Դրանց վրա ղումարբազներին կանչող պաստառներ են։
Մենք ունենք իշխանիկներ, որոնք պատրաստ չեն անել գործեր, որոնց քյարը կերևա 100 տարի անց։ Մենք ունենք նրանց, որոնք խաղամոլահաճո հայտարարություններ են հնչեցնում այսօր՝ վաղը քվե ստանալու համար։
Մենք քայլում ենք մի երկրի մայրաքաղաքի փողոցներով, որտեղ ամոթ չի այլևս հասարակաց տները մերսման սրահների տակ սղցնելու պրակտիկան կիրառել։ Մենք շրջում ենք շուկաներում, որտեղ հայի ազգանուն ունեցողը դուխով խաբում է հայկական ազգանունով այլ մեկին։ Մենք վաճառում ենք մեր բնակարանները, մեր ընտանիքն անտուն են ենք թողնում, որ եղած փողով մեքսիկներին փող տանք՝ մեզ ապօրինի ԱՄՆ սահմանն անցկացնեն։ Մենք փող ենք տալիս Հայրենիքից փախնելու համար։
Մենք ասում ենք, որ նորմալ երկիր չունենք, բայց երբ հարկայինը մեզ տուգանում է հարկ չմուծելու ու խուսափելու համար՝ մենք հայհոյում ենք մեր պետությունը։ Մենք մեր գործատուին գլխի ենք գցում, թե ինչպես քցել պետությունը՝ երկու կոպեկ ավել փող շահելու համար։ Մենք բողոքում են ներկայից՝ հիշելով անցյալը, որի մասին պատկերացում անգամ չունենք։
Հիմա ձեր շուրջը նայեք։ Ձեզ շրջապատող բիզնեսները վերլուծեք։ Մեր երկրում կա՛մ կազինոյի, կա՛մ բարդելների, կա՛մ ռեստորանների թեմա է պտտվում։ Տեսե՛ք, թե ՀՀ հասարակությունն ի՞նչ պահանջներ ունի ու կհասկանանք, թե ինչպիսի պետություն ունեք։ Մեր պահանջը բնավ Արարատյան Հայաստանը չի։ Չէ՛։ Մեր պահանջն է ուտել, խմել, ուրախանալ, զվարճանալ, քցել ու․․․ դե․․․ կենակցարանների ականջը կանչի։
Բայց երեխա չունենալ, որովհետև ինչպե՞ս պահել ու շնից (պետությունից) մազ պոկել, որովհետև մենք ինֆանտիլ ենք։
Մենք չսովորեցինք ծնող (պետություն) պահել, բայց լավ սովորել ենք, որ ծնողը (պետությունը) մեզ ի մահ պարտավոր է պահել։ Էս ենք մենք․ 50 տարեկան հայ տղամարդ, որ ապրում է մոր կամ հոր թոշակի քարտի հույսով։ Մենք չգիտենք տալ։ Մենք սովոր ենք միայն ստանալ։ Իսկ միայն ստացողը պորտաբույծ է։ Աշխարհը մեր ծնողը չի, մենք էլ իր մինուճար զավակը չենք։
Երես ունենալ է պետք։ Սեփական գլխի ճարը տեսնել է պետք, ոչ թե բոլորին մեղադրել ու ոչինչ չանել։
Դաժա՞ն ճշմարտություն է։ Շուրջբոլորդ տես։ Թե կուզես՝ բանավիճե՛նք։
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել