- 2025-02-04 12:48:00Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
- 2025-02-03 12:04:00Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Պարզվում է՝ մինչ առողջապահության նախարարուհի Անահիտ Ավանեսյանը հանրությանը բացահայտում է իրենց տան ներքին դրվածքի մասին միայն աղին ու աղամանին հայտնի մանրամասները, Հայաստանում զուգահեռաբար «դարակազմիկ» իրադարձություններ են տեղի ունենում: Վահագն Խաչատրյանին նախագահ կարգելուց անմիջապես հետո Փաշինյան Նիկոլը «ոչ պակաս էական» նշանակում է կատարել և ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
Էդմոն Մարուքյանի նշանակումը, փաստորեն, տեղի է ունենում Հայաստանի համար բավական վճռական շրջանում: Թուրք-ազերիական տանդեմը մի կողմից ատամներ է կրճտացնում ու սպառնում, ասենք, նույն Չավուշօղլուի բերանով՝ հայտարարելով, թե Հայաստանը պետք է դրական արձագանքի խաղաղության պայմանագրի մասին ադրբեջանի առաջարկին, քանի որ դա բոլորին է ձեռնտու՝ դրան զուգահեռ իրական դարձնելով պատերազմի սպառնալիքը (ադրբեջանական ԶԼՄ-ներում խոսվում է Հայաստանին տրված ընդամենը 120 ժամվա մասին), մյուս կողմից՝ ստեղծում է դիվանագիտության, խաղաղասիրության իմիտացիա՝ հընթացս ստորացնելով նույն «Արաբատ» Միրզոյանին՝ նրան իսկական խինդ պարգևելով:
Ի դեպ՝ նշենք, որ Ադրբեջանն արդեն իսկ բացահայտել է Հայաստանին ուղղված իր 5 կետանոց առաջարկի էությունը, որ կարելի է բնորոշել մեկ արտահայտությամբ՝ «Արցախն Ադրբեջան է, և վե՛րջ» կամ, պարզապես, «Նոլդու Փաշինյան», ինչին ի պատասխան Միրզոյան «Արաբատի» «դուքյանը» հայտարարել է, թե դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ բանակցություններ կազմակերպելու համար:
Ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը:
Ի՞նչ խնդիր է լուծելու Հայաստանի համար կրթությամբ իրավաբան, իսկ մասնագիտությամբ կեղծ ընդդիմադիր այս գործիչը արտաքին ճակատում: Թե՞ այս նշանակմամբ խնդիրներ է լուծելու ոչ թե Մարուքյանն, այլ ժամանակին ԱԺ-ում նրան քոթակած ՔՊ-ականների թիմի առաջնորդը՝ սեփական քաղաքական կապիտալի շեմն ընդլայնելու կամ սպասվելիք զիջումներին մյուսներին նույնպես մասնակից դարձնելու, բարոյալքելու շրջանակներում:
Եթե՝ անկեղծ, ապա Մարուքյանին շատ դժվար է համարել ընդդիմադիր գործիչ՝ հատկապես աչքի տակ ունենալով նրա վերջին շրջանի գործունեությունն ու հրապարակային հայտարարությունները. Մարուքյանն, ըստ էության, Փաշինյանի գծի մեջ է եղել միշտ, իսկ վերջին շրջանում դեն նետելով դիմակը՝ հանդես էր գալիս՝ բացարձակ խամաճիկ: Այդ խամաճիկության գի՞նն է վճարում Նիկոլը՝ նկատի ունենալով որոշ օրինակներ այն բանի, թե ինչպես ոմանք կարող են պաշտոնի դիմաց 180 աստիճանով քաղաքական հայացքներ փոխել ու հականիկոլականից դառնալ իրական նիկոլապաշտներ (այդ առումով արդարադատության նորանշանակ փոխնախարարի օրինակն ամենացայտունն է):
Արդյոք Էդմոն Մարուքյանը, որի անունն, ի դեպ, կապում են նաև Ռուբեն Վարդանյանի անվան հետ, գիտակցո՞ւմ է, թե ինչի մեջ է մտնում: Մարուքյանը, փաստորեն, համաձայնում է արտաքին ճակատում սպասարկել Նիկոլ Փաշինյանի թրքահաճո օրակարգը. այլ օրակարգ ներկա պահին Հայաստանն ուղղակի չունի, և միակ բանը, որին ձգտում են իշխանությունները, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պրակտիկորեն դաշնակցային հարաբերությունների հաստատումն է՝ ի հաշիվ հայկական ազգային կենսական շահերի: Էդմոնի՞ն է վերապահված Փաշինյանի անունից ազերիների հետ բանակցելն ու ինչ-որ կերպ թրքամետ դիրքորոշումը լեգիտիմացնելը: Ակնհայտ է, որ եթե Փաշինյանի հաշվարկը դա է, ապա Մարուքյանը որևիցե խնդիր այդ առումով չի կարող լուծել՝ նկատի ունենալով նրա ու նրա կուսակցության՝ վերջին ընտրություններում ստացած ձայների չնչին քանակը:
Միակ խելքին մոտ թվացող տարբերակը թերևս այս պարագայում կարող է լինել մեկը՝ Մարուքյանին ինչ-որ կերպ պարտակելը, նրան վարձահատույց լինելն ու մատուցած ծառայությունների դիմաց պարգևատրելը՝ նրա համար ընդամենը նոր ու նորմալ վարձատրվող աշխատանք գտնելու տրամաբանությամբ՝ թքած ունենալով այդ որոշման՝ Հայաստանի վրա ունենալիք գործնական հետևանքների վրա էլ, պատերազմի իրական սպառնալիքի էլ:
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
ԵՄ չե՞նք գնում. Փաշինյանը «զադնի է դնում» կամ անառակ որդու վերադարձը Ռուսաստան