- 2025-02-01 23:07:00Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-02-01 16:21:00Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
- 2025-02-01 16:00:00Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
- 2025-01-31 12:43:00Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հասարակական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ կապված ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում մարդկանց բռնությունների ու խոշտանգումների ենթարկելու հետ, որոնք, ըստ հայտարարության, վերջին ամիսներին հասել են աննախադեպ ծավալների։
Հայտարարությունը՝ ստորև․ «Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։ Մասնավորապես, եթե վերջին առնվազն 10 տարում Հայաստանում չէր արձանագրվել ոստիկանության բաժանմունքում փաստաբանի նկատմամբ բռնության որևէ դեպք, ապա 2023 թվականի առաջին կիսամյակում եղել է երեք նման դեպք:
Ընդ որում, եթե ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած առաջին դեպքից հետո կարող էր տպավորություն ստեղծվել, որ դա բացառություն է, ապա երկրորդ ու երրորդ դեպքից հետո ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ոստիկանական անպատժելիության աճող միտման հետ: Միաժամանակ, բավականին մեծացել է իրավապահների կողմից կասկածյալների նկատմամբ բռնությունների ու խոշտանգումների մասին արժանահավատ ահազանգերի քանակը:
Համատարած են դարձել դեպքերը, երբ ահազանգեր ենք ստանում բերման ենթարկված անձանց ծեծի, վիրավորանքի, հոգեբանական ճնշումների, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, անգամ մարմնի տարբեր մասերին ծխախոտ հանգցնելու և խոշտանգման այլ դրսևորումների մասին։ Առավել ուշագրավ է վերջին շրջանում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների և նախագահի կողմից Տիգրան Առաքելյանի նկատմամբ խոշտանգման մասին արժանահավատ հաղորդումը, որում Տ․Առաքելյանը պատմում է խոշտանգման ընթացքի մասին այնպիսի մանրամասնություններով, որոնց հավաստիությունը հեշտ է պարզել քննությամբ: Վերջին շրջանում ոստիկանական բռնությունների ինտենսիվությունն այնքան է շատացել, որ որոշ դեպքեր (Դիլիջանի ՔՀԲ-ի պետի, «Պոլիգրաֆի», Երևանի գինու օրերի) տեղի են ունեցել տեսախցիկի տեսադաշտում, և այդ տեսանյութերը հասանելի են դառնում նաև հանրությանը։
Նշված բռնությունների փաստերով չի իրականացվում անհապաղ և արդյունավետ քննություն, քննչական և դատախազական մարմինները անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում բռնություններ կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, որի հետևանքով ավելի է ամրանում անպատժելիությունը և նվազում է հանրության վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ, որը որոշ չափով բարձրացել էր 2018 թվականին։ Հասարակական կազմակերպությունների մոտ համոզմունք է ձևավորվում, որ Հայաստանում փորձ է արվում ոստիկանության նկատմամբ հարգանքը կառուցել ոչ թե հանրությանը արդյունավետ ծառայելու, այլ վախի մթնոլորտ ձևավորելու արդեն ձախողված փորձի հիման վրա։ Նման քաղաքականությունը և «բարեփոխումներ» անվան ներքո իրավապահ մարմինների անպատժելի վարքագիծը անընդունելի է ոչ միայն ժողովրդավարական և պետության արժեքների ու սկզբունքների տեսանկյունից, այլև ուղղակի հակասում է 2018 թ․ թավշյա հեղափոխություն իրականացրած քաղաքացիների ակնկալիքներին։
Հարկ ենք համարում ընդգծել, որ ոստիկանական բռնությունները տեղի են ունենում հանցավորության դեմ պայքարի անկարողության ֆոնին: Որպես օրինակ՝ վերջին ամիսներին Իտալիայի և Վրաստանի իրավապահների բացահայտումների շնորհիվ պարզ դարձավ, որ Հայաստանում տոննաներով ծանր թմրանյութեր (կոկաին, հերոին և այլն) են շրջանառվում: Սակայն Հայաստանի իրավապահները, ի զորու չլինելով բացահայտել տոննաներով ծանր թմրանյութերի շրջանառման դեպքերը, բռնություններով զուգորդվող գործողություն կատարեցին «Պոլիգրաֆ» ակումբում առնվազն 40 հոգու նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերեցին ընդամենը 3․6 գրամ թեթև թմրանյութ (մարիխուանա): Հատկանշական է, որ ոստիկանության բաժիններում խոշտանգումը հաճախ կատարվում է զուտ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու և դրանով հանցագործությունը «բացահայտված» որակելու նպատակով: Այդ քրեական գործերը, որպես կանոն, հետագայում փակուղի են մտնում և դատարան չեն հասնում, քանի որ ոստիկանական համակարգը ծառայողներին խրախուսում է «բացահայտելու» և ոչ ապացույցներ հավաքագրելու համար:
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն դատապարտելով իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդկանց նկատմամբ շարունակական բռնությունները, հայտարարում ենք, որ դրանք հետեւանք են ՀՀ վարչապետի և իշխող քաղաքական մեծամասնության անգործության, ոստիկանության համակարգում խոստացված, բայց թերի իրականացված բարեփոխումների:
Այս հանցագործությունների սովորական դառնալու սարսափելի միտումը եւ դինամիկան կասեցնելու նպատակով պահանջում ենք՝
1. Արդյունավետ, անհապաղ և թափանցիկ քննություն կատարել իրավապահների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով և պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին, հեռացնել իրավապահ մարմիններից նման գործողություններով աչքի ընկած և նրանց հովանավորող աշխատակիցներին։
2. Ոստիկանական և իրավապահ այլ մարմիններում իրականացվող ատեստավորման սահմաններում բացի մասնագիտական գիտելիքներից ստուգել նաև ծառայողների բարեվարքությունը (գույքի ծագման օրինականությունը, կապերն ու շահերը), ինչպես նաև վերաբերմունքը բռնության նկատմամբ:
3. Ստեղծել խոշտանգումների մասին ահազանգերի արձագանքման ու քննության, ինչպես նաև ահազանգողների պաշտպանության ու խրախուսանքի մեխանիզմներ:
4. Տեղադրել տեսախցիկներ ոստիկանական բաժինների բոլոր միջանցքներում և բոլոր այն սենյակներում, որտեղ գտնվում են բերման ենթարկվածները:
5. Կառուցվելիք ոստիկանական բաժինների տիպային մոդելները (որոնք պատրաստում է Քաղաքաշինության կոմիտեն) նախագծել այնպես, որ ներսի տարածքները լինեն առավել թափանցիկ:
6. Փոխել ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների գնահատման ցուցանիշները, որպեսզի խրախուսվի հանցագործության մասին այլ՝ մեղադրյալի ցուցմունքի կամ ինքնախոստովանության հետ չկապված ապացույցների հավաքագրումը»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն»
ՀԿ Հայաստանի հելսինկյան ասոցիացիա Հանրային լրագրության ակումբ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»
ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախձեռնությունների աջակցման կենտրոն
Կանանց ռեսուրսային կենտրոն
ՀԿ «Էկոլուր» ՀԿ Փինք իրավապաշտպան
ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն
ՀԿ Քաղաքականության հետազոտական կենտրոն
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Գորիսի մամուլի ակումբ
Մարդու իրավունքների տուն
Երևան «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն Ուղղակի ժողովրդավարություն
ՀԿ Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների
ՀԿ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
ՀԿ «Կանանց իրավունքների տուն»
ՀԿ «Տաթևիկ» բարեգործական ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
ԵՄ չե՞նք գնում. Փաշինյանը «զադնի է դնում» կամ անառակ որդու վերադարձը Ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք