- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2025-01-14 18:40:00«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
- 2025-01-13 15:33:00Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հարազատ Մարտակերտին, մեր հայրենի բնօրրանին հրաժեշտ տվող տեղահան եղող մարտակերտցիներս դարձանք ճակատագրի դառը հարվածները կրողներից, ու այսօր մի քանի հազար կբռնեն գաղթի ճանապարհը` թողնելով տունուտեղ, հիշողություն, գերեզմաններ...
Ո՞վ հարցրեց մեզանից, որ Արցախ հանձնեց` ավերածություններ թողնելով մեր հոգում, մեր սրտում, մեր արյան մեջ։ Ինչու՞ Աստված մեր արյան երակների մեջ հայրենիք ներարկեց, որպեսզի սերնդեսերունդ չմոռանանք հուդաներին, որ մեզ հայրենազրկեցին։
Պատերազմներով անցած Արցախը բախվեց մոտ 24 ժամյա պատերազմի` հարյուրավոր զոհերով, վիրավորներով, դատարկված գյուղերով ու քաղաքներով, տարհանվող բնակչությամբ, անթաղ դիերով, անհայտ մնացած տղաներով...
Եթե ջարդվել էր պետք, ջարդվեցինք, եթե կոտրվել էր պետք, կոտրված ենք հազարապատիկ, եթե անհայրենիք մնալ էր պետք, քանի՜֊քանի անգամ կորցրել ենք, նորից ստեղծել...
Այս անգամ ուրիշ էր` պատերազմ տարհանումով, պատերազմ ամիսներով սովահար ժողովրդի դեմ, պատերազմ` ցեղասպանության ուղով` ցրտահար, լույսից զուրկ, իր արմատներին կառչած արցախցիների դեմ։
Եթե Աստված կա, ձայն հանի, բայց չասի` մեղք եք գործել, հատուցում է, երբ աշխարհն է մեղքերի մեջ։ Եթե աշխարհ կա, ի՞նչ արեց այդ աշխարհը իննամսյա զրկանքներ տանող 120 հազարի համար։
Ուզում եմ հասկանալ` գուցե այն բեռնավորված մեքենաները, որ ամիսներով կանգնած էին, դրա՞նք էլ սպասում էին արցախցիների գլխին թափվող ռումբերին, որ փրկվածներին թե հայրենազուրկ փախստականներին օգնություն հասցնեն։
Գայլի ախորժակով գերտերությունները բաց աչքերով նայեցին 21֊րդ դարի նոր տեսակի ցեղասպանությանը, լուռ նայեցին` հաշվելով դժոխային շահի իրենց բաժինը, որ կռվախնձոր դարձած Արցախում էր։
Հ.Գ. Իմ սիրելի՛, շատ հարգելի՛ ֆբ ընկերներ, շնորհակալությունս ձեզ, որ մտահոգ եք, մեր ծանր ապրումներով...
Կապերի անհասանելիության պայմաններում, երբ Ստեփանակերտում առայսօր լույս չկա, մի կերպ հնարավորություն ունեցա մի քանի տող գրել։
Հուսով էինք, որ շուտով վերադառնալու ենք մեր տները, անցնենք մեր աշխատանքին, սակայն գլխիվայր շրջվեց ամեն ինչ։
Տողերս արտասվախառն եմ շարում, որ չհասցրի տանս պատերը համբուրել Մարտակերտից դուրս գալուց առաջ սեպտեմբերի 20-ին։ Ո՞վ կմտածեր, որ այն վերջինն էր ընտանիքիս համար։
Սեպտեմբերի 24-ը նույնպես սևով կգրվի պատմության մեջ։ Ժամեր առաջ տեղեկացա, որ տարհանվում են մարտակերտցիները...
Համբերություն բոլորիս, որ մեր արտասվախառն աչքերը սրբելով` կարողանանք տանել այն զրկանքները, որ ճակատագրով դատապարտվածներիս է բաժին հասել։
.........................................................................
Աստվա՛ծ, հիշի՛ր, աղետներով անցած, մեր կորցրած Արցախը իր հայրենազուրկ զավակներով հավերժ սպասելու է արդար դատաստանի...
Նատաշա Պողոսյան
Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ.«Փաստ»
Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ապազգային քարոզչությունը. ի՞նչ է կառուցում
Տիգրան Հակոբյանն ուզում է ամեն գնով վաստակել Նիկոլ Փաշինյանի սերը
Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է