- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2025-01-14 18:40:00«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
- 2025-01-13 15:33:00Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
2018 թվականին դեռեւս քպական Կարգին Հայկոն քաղաքական դաշտ ներմուծելով սեւն ու սպիտակը՝ դրանով սահմանափակեց նոր ուժի ստեղծումը:
Այսինքն, ով փորձում էր դեմ դուրս գալ Նիկոլին, դառնում էր քոչարյանական, իսկ եթե դեմ էիր քոչարյանականներին, ապա դառնում էիր ավտոմատ նիկոլական։
Նույնիսկ Նիկոլը ՔՊ նիստին մի առիթով հայտարարեց, թե քանի դեռ մեր ընդդիմությունը նախկիններն են, մենք ցմահ իշխանություն ենք։
Այս իրավիճակը կոմֆորտ էր ե՛ւ սեւերին, ե՛ւ սպիտակներին։
2020 թ. նոյեմբերի 9-ից հետո հասարակության ճնշող մեծամասնությունը զզված ներկա-նախկինից՝ սկսեց փնտրել երրորդ ուժ, որը դեմ կլինի ե՛ւ նախկինին, ե՛ւ ներկային։ Բայց ուժը չէր կայանում, քանի որ առաջին քայլից հետո պիտակավորվում էր՝ կա՛մ որպես նախկին, կա՛մ ներկա։
2021 ին ՔՊ-ն սեւ ու սպիտակ խաղացնելով էլ հավաքեց 53% Ընդդիմությունը կրկին միայն նախկին կլանն էր։
Եվ ահա 2023-ի Երեւանի ավագանու ընտրություններին, բոլորի համար անսպասելի մինչ այդ երրորդ ուժի հայտ ներկայացրած «Հանրային Ձայնն» իր բոլորին դեմ կարգախոսով հավաքեց 10% եւ դարձավ ավագանիում այն խմբակցությունը, որի ձայնը դարձավ վճռորոշ ներկա եւ նախկին պայքարում, դրանով իսկ որակազրկելով նախկինների արդյունավետությունը, որպես միակ` իբր ընդդիմություն։ Այլ կերպ ասած՝ երրորդ ուժը ստեղծվեց, ստացավ միս ու արյուն եւ դարձավ գործոն։
ՔՊ-ն արձանագրեց Երեւանի ընտրողների ընդամենը 9% ունենալու փաստը եւ ավագանիում զրկվեց մեծամասնությունից։ Այս իրավիճակը առաջինը ձեռք չէր տալիս նախկինների կլանին, քանի որ այլեւս միակ ընդդիմությունը իրենք չէին, բացի այդ «Հանրային Ձայնը» դարձավ խաղացող ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Հյուսիսում, որոնք արդեն զզվել էին նախկիններից ու նրանց անճարությունից։
Որպեսզի շտկեն իրավիճակը նախկինները, Կարգին Հայկոն եւ Անդրանիկ Թեւանյանը չգնացին բանակցության «Հանրային Ձայնի» հետ, սկսեցին շփվել ուղիղ եթերներով, մերժեցին Վարդան Ղուկասյանի բոլոր առաջարկները եւ վերջում կիրառեցին նույն հնարքն, ինչը կիրառում էին իրենք ու ՔՊ-ն միասին, արդեն հինգ տարի` այն է եթե չես բոյկոտում եւ գնում նոր ընտրության, ապա ՔՊ ես։ Նպատակը մեկն է` գնալ նոր ընտրության եւ ՔՊ-ի հետ միասին ջարդել «Հանրային Ձայնին» այնպես, որ շեմը անգամ չանցնի, որպեսզի վերականգնեն իրենց կոմֆորտ զոնան` սեւը ու սպիտակը։
Բայց «Հանրային Ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը ընդունեց ամենաճիշտ եւ մաքուր քաղաքական որոշումը՝ այն է չմիանալ բոյկոտին եւ պահպանել նոր ստեղծված երրորդ ուժը, որին փորձում էին սպանել նախկինները իրենց բոյկոտով։ Արդյունքում մոտակա հինգ տարում, ավագանիում ներկա-նախկին պայքարի արդյունք տվողն իր յոթ մանդատով դարձավ «Հանրային Ձայնը»։ Նախկինները կորցրեցին իրենց միակ ընդդիմադիր լինելու մենաշնորհը եւ սկսեցին դուրս մղվել քաղաքական դաշտից՝ տեղն ակամայից զիջելով «Հանրային Ձայնին»։
Հայ ժողովուրդը վերջապես ազատվեց ներկա-նախկին շրջանից եւ ստացավ այդքան երազած երրորդ ուժը, որը նրանց կազատի ներկաներից ու նրանց միակ հենարան նախկիններից։ Արձանագրենք, որ «Հանրային Ձայն»-նախկիններ շախմատում, այս անգամ հաղթեց Վարդան Ղուկասյանը, որքան էլ զարմանալի է՝ ընդունելով ոչ թե էմոցիոնալ, այլ միակ ճիշտ քաղաքական, հաշվարկած որոշումը։ Այնպես որ, «Հանրային Ձայնի» այս հաղթանակը հուշում է նորածին երրորդ ուժի սպասվելիք նոր քաղաքական անակնկալների մասին։
Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ.«Փաստ»
Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ապազգային քարոզչությունը. ի՞նչ է կառուցում
Տիգրան Հակոբյանն ուզում է ամեն գնով վաստակել Նիկոլ Փաշինյանի սերը
Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞