- 2025-04-03 11:18:00ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել վիզա ստանալու մասին
- 2025-04-03 10:59:00Մարտուն Գրիգորյանի որոշումը
- 2025-04-03 10:20:00Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում
- 2025-04-02 10:16:00Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մինչ տարբեր ՔՊ-ականներ ջանում են իրենք իրենց ու սեփական կողմնակիցնրին համոզել, թե իբր Սրբազան շարժումը մարում է, ուրիշներ, որ իբր հանդես են գալիս որպես չեզոք կողմ, սկսել են «ջուր պղտորել»: Ոչ հեռու անցյալում Նիկոլ Փաշինյանի մոտ հատուկ հանձնարություններով դեսպան աշխատած ու հետո հրաժարական ներկայացրած Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, կոչ է արել Սրբազանին տալ երաշխքիներ առ այն, որ կբացառվի երկրորդ ու երրորդ նախագահների վերադարձը, ու նրանք դուրս կգան քաղաքականությունից: «Սրբազանը պետք է դիմի նախկին 20 տարվա իշխանությունների ղեկավարներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, մեզ հայտնի ու ասի՝ ես ձեզ խնդրում եմ, պահանջում եմ ձենզից որպես շարժման առաջնորդ, հայտարարեք՝ դուրս եք գալիս Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելուց, դուք դուրս եք դնում ձեզ քաղաքական գործընթացներից, ոչ միայն դուք, այլ նաև ձեր ընտանիքի անդամները»,-հայտարարել է Մարուքյանը՝ հավելելով, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուղիղ հետևանք է Քոչարյանի ու Սարգսյանի կառավարման:
Ինչո՞ւ է Էդմոն Մարուքյանը նման հայտարարություններով հանդես գալիս, որոնք ակնհայտորեն չեն նպաստում Շարժման հեղինակության բարձրացմանը, քանի որ այն թեզը, թե իբր Սրբազան շարժման իրական հեղինակները երկրորդ ու երրրորդ նախագահներն են, առաջ են տանում ՔՊ-ականները: Մինչդեռ Մարուքյանը հայտարարել է, թե դեմ է հանդես գալիս իշխանութուններին՝ նրանց գլխին թափելով քննադատությունների տարափ ու ստեղծելով տպավորություն, թե ինքն էլ է ընդդիմություն:
Սա կարող է լինել ու, ըստ էության, հանդիսանում է իշխանական պատվեր, որը շատ նուրբ կերպով փորձում է ի կատար ածել Մարուքյանը, որին իրական ընդդիմություն այսօր կարող է համարել միայն հիմարի աստիճան միամիտը: Իրականում ընդդիմադիր դաշտը Մարուքյանին հենց Նիկոլ Փաշինյանն է գործուղել՝ զբաղվելու խառնակչությամբ:
Բայց ո՞ւր էր լինելու Էդմոն Մարուքյանը, եթե չլիներ նույն Սերժ Սարգսյանը, որի դեմ նա, փաստորեն, հակաքարոզչություն է անում; Ո՞վ չգիտի, թե ում պրոյեկտն է ժամանակին եղել «Ելք» դաշինքը, որտեղի՞ց են ի սկզբանե աճել Էդմոն Մարուքանի ոտքերը և այլն: Բայց Մարուքյանի պահվածքը չպետք է անակնկալ համարել, քանզի Մարուքյանի նման մեկն էլ Նիկոլ Փաշինյանն էր, որ ՀՀԿ-ի հաճախորդն է եղել երկար տարիներ, և դա հայտնի ու անհերքելի փաստ է:
Մյուս կողմից՝ ի՞նչն է ստիպում Մարուքյանին ոչ միայն վախենալ երկու նախագահներից, այլև կոչ անել Սրբազանին տալ երաշխիքներ՝ նրանց վերադարձը բացառելու: Միակ կապը, որ կա Սրբազան շարժման ու խորհրդարանական ընդդիմության միջև, վերջինիս կողմից բանավոր հայտարարությունն է այն մասին, որ իրենք սատարում են շարժմանը: Իրավունք չունե՞ն՝ սատարելու, որպես Հայաստանի քաղաքացիներ չունե՞ն իրավունք՝ այս ճակատագրական պահին դիրքորոշում ունենալու: Կամ ո՞վ է Էդմոն Մարուքյանին վախեցրել, որ Սրբազանի միջոցով Ռոբերտ Քոչարյաննն է ուզում իշխանություն վերցնել կամ ՀՀԿ-ն՝ կենդանանալ: Նախ՝ կձևավորվի ժամանակավոր կառավարություն՝ մի քանի ամսով, որի ղեկավարը կլինի Բագրատ Սրբազանը: Դրանից հետո կանցկացվեն համապետական ընտրություններ, որտեղ ցանկացած կուսակցություն կամ դաշինք կունենա իրավունք՝ առաջադրվելու ընտրություններին: Դրանից հետո արդեն ընտրությունների միջոցով պարզ կդառնա՝ ում է ժողովուրդն ընդունում, ցանկանում տեսնել երկրի ղեկին: Բագրատ Սրբազանի միջոցով նախկինների վերադարձի մասին հնարավոր կլիներ խոսել միայն այն դեպքում, եթե հայտարարվեր, որ ասենք ժամանակավոր կառավարության ղեկավար է դառնալու նախկինների քաղաքական թիմից որևէ մեկը, որևէ պատգամավոր կամ քաղաքական գործիչ:
Եթե փաստարկն այն է, որ Բագրատ Սրբազամը ջերմ հարաբերություններ ունի նախկինների հետ, ապա նկատենք, որ նա ոչ պակաս ջերմ հարաբերություններ ունի նաև ներկայիս իշխանության մաս կազմող բազմաթիվ ՔՊ-ականների հետ, ինչի մասին ինքը բազմիցս է ասել՝ հընթացս հայտնելով իր հիասթափությունն ասենք ՆԳ նախարար Վահե Ղազարյանից կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից և այլն: Հիմա ո՞ւմ մարդն է Սրբազանը, ՔՊ-ի՞, թե՞ նախկինների…
Էդմոն Մարուքյանը հերթական անգամ ջանում է «ձուկ որսալ պղտոր ջրերում»: Ըստ երևույթին, հասկացել է, որ ձևավորվելիք նոր իրողությունների պայմաններում ինքը ստիպված է լինելու քաղաքականությունը լքել, ուստի որոշել է ծածուկ կերպով ՔՊ-ի համար «վիզ դնել», քանի որ ներկա իրավիճակում նա ինչ-որ կերպ իր գլուխը պահում է, իսկ փոփոխություների դեպքում կարող են ֆինանսական ռիսկեր առաջանալ, ինչն անթույլատրելի է: Իսկ ո՞ւմ է պետք քաղաքականությունն առանց փողի:

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը.Arthur Hambardzumyan

ՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը

Մահացել է դերասան, հաղորդավար, ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը...

Ովքե՞ր և ինչո՞ւ են Վարդան Ղուկասյանի գործի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածում

Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել են

Նիկոլին բերելու թեմայի էությունը

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

«Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. մեզ փաստաթղթեր են պետք»


