- 2025-03-29 19:17:00«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան
- 2025-03-29 14:29:00ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան
- 2025-03-29 13:43:00Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2025-03-17 23:15:00Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության նոր պատգամավորը Կարեն Շահմուրադյանը, ով ՀՅԴ համամասնական ցուցակով է ԱԺ-ում հայտնվել, կարծում է, թե ԱԺ-ում բիզնեսով զբաղվող պատգամավորներ չկան, ինքը եւս բիզնեսով չի զբաղվում, քանի որ պատգամավոր դառնալուց հետո մինչ օրս զբաղվող գործով շարունակում է զբաղվել իր եղբայրը:
Նշենք, որ Շահմուրադյանին է պատկանում «Կարկոմավտո» ընկերությանը: Պատգամավորը իր բիզնես գործունեության, Սերժ Սարգսյանի փեսայի հետ ունեցած կապի եւ ԱԺ-ում բիզնեսմեն պատգամավորների վերաբերյալ հարցուպատասխան ունեցավ խորհրդարանական լրագրողների հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:
-Որպես պատգամավոր չե՞ք տեսնում հակասություն ձեր երկու գործունեության միջեւ՝ բիզնեսի եւ պատգամավորական գործունեության:
-Երբ պատգամավորը սկսում է զբաղվել պատգամավորական աշխատանքով, նա իրավունք չունի զբաղվել որեւէ այլ գործունեությամբ եւ բնականաբար ես բիզնեսով չեմ զբաղվելու:
-Ո՞ւմ եք այդ դեպքում փոխանցել ձեր բիզնեսը:
-Ոչ մեկին էլ գաղտնիք չի, որ այդ բիզնեսը մենք ժառանգել ենք եւ այդ բիզնեսի մեջ եղբորս հետ ենք` միասին, եւ կզբաղվի բիզնեսով եղբայրս:
-Պարոն Շահմուրադյան, ՀՅԴ-իշխանություն Քաղաքական համագործակցության հուշագրում ասվում է, որ պետք է իշխանությունը տարանջատել բիզնեսից: Ինչպե՞ս եք պատրասվում պայքարել այդ իշխանավորների դեմ, ովքեր բիզնես ունեն, ովքեր խորհրդարանում նստած են, բայց շարունակում են զբաղվել բիզնեսով:
-Ես, ճիշտն ասած, չգիտեմ այդ մարդկանց անունները, ով է զբաղվում բիզնեսով, բայց գիտեք ինչ, հստակ օրենք գոյություն ունի եւ օրենքն էլ սահմանում է՝ այն մարդիկ, որոնք պատգամավոր են ընտրվել, իրենք իրավունք չունեն զբաղվել բիզնեսով եւ ինձ թվում է՝ այս ԱԺ-ում չկան նմանատիպ մարդիկ: Այսինքն, բոլոր մարդիկ էլ, որոնք պատգամավորի աշխատանքով են զբաղվում՝ բիզնեսով չեն զբաղվում: Իրենք հնարավոր է, ունեն ակցիաներ, արժեթղթեր, ինչ-որ չափով ընդհանուր փաթեթում ներառված են, բնականաբար, սեփականտեր են ինչ-որ արժեթղթերի: Այսինքն՝ ակցիաների պակետի մեջ իրենք կան, բայց անմիջապես իրենք չեն զբաղվում բիզնեսով:
-Իրենց ազնվությանը հավատում եք, փաստորեն:
-Դե, դա հակասում է օրենքին: Ինձ չի թվում, որ նմանատիպ մարդիկ կան:
-Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ ձեր հարաբերություններն ինչպե՞ս են:
-Դե, մենք մանկության ընկերներ ենք:
-Որքանո՞վ է նա ձեզ օգնել հայտնվել խորհրդարանում:
-Ոչնչով:
-Պարոն Շահմուրադյան, Դուք ՀՅԴ անդամ չեք, նորմա՞լ եք համարում, որ ՀՅԴ-ն գնաց իշխանությունների հետ կոալիցիոն կառավարման:
-Համաձայնագրի հետ բոլորդ ծանոթ եք, չէ՞, կետերը տեսե՞լ եք: Դուք ինքներդ պատասխանեք՝ ինչ-որ հակասություն կա՞ ընդհանուր սոցիալ-տնտեսական կարգավիճակը բարելավելու հետ, թե` ոչ:
-Բայց որեւէ գործիք չկա, թե ոնց է դա արվելու, գեղեցիկ արտահայտություններն իրականություն դառնալու:
-Գեղեցիկ արտահայտություններ չեն:
-Դրա համար էլ վստահություն չի ներշնչում:
-Ոչ մեկին վստահություն չի՞ ներշնչում: Ինձ թվում է՝ այդ հարցը… դեռ կտեսնենք ապագան ինչ ցույց չկտա: Համաձայնագիրը կա, իհարկե, եթե կողմերը կկարողանան համերաշխ աշխատեն, ուրեմն կաշխատենք եւ ոչ մի վատ բան չեմ տեսնում:
-Ձեր ներդումը ո՞րն է լինելու, ԱԺ ընտրություններին մնացել է մեկ տարի, ձեր ընտրողն ի՞նչ պետք է ակնկալի ձեզանից:
-Ես տարբեր հանձնաժողովների անդամ եմ, չգիտեմ ձանոթացել եք, թե ոչ: Դա կրթությունն է, տարածքային կառավարումը եւ մարդու իրավունքները:
-Եվ ի՞նչ ծրագրեր ունեք:
-Առայժմ ծրագրեր չունեմ, քանի որ նոր ընտրված պատգամավոր եմ: Ժամանակ տվեք:
-Նորմա՞լ եք համարում, որ մեկ նախարարությունը կարող են միացնել մյուսին, հետո մեկ տարի անց քաղաքական համագործակցության համար այն տարանջատել:
-Դեռեւս ոչ մի հարցի նմանատիպ պրոֆիլի չեմ կարող պատասխանել, ձեզ կկրկնեմ՝ եկեք մեկ ամիս հետո հանդիպենք, մեկ ամիս կամ 40 օր, ինչեւիցե, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ:
-Բայց ընտրված չեք, համամասնական ցուցակով եք անցել:
-Այո համամսնական ցուցակով եմ ընտրվել:
-Ասում եք՝ ընտրվել եմ:
-Դե համամասնական ցուցակով եմ անցել:
-Կարո՞ղ եք վստահեցնել, որ չեք լինելու այն կոճակ սեղմող պատգամավորներից:
-Այ, գիտե՞ք ինչ, դա վստահեցնում եմ՝ այո:
-Մամուլում շատ գրվեց այն մասին, որ դուք բավական մեծ, կլոր գումար եք տվել ՀՅԴ-ին ցուցակում հայտնվելու համար: Ի վերջո դուք ո՞նց հայտնվեցիք ցուցակում:
-Ես չեմ հասկանում այդ խոսակցությունն ով է տարածում: Կարո՞ղ եք ինձ պատասխանել:
-Մամուլի աղբյուրները:
-Մամուլի աղբյուրները որո՞նք են: Այնտեղ գրված է ինչ-որ, ես ինքս եմ կարդացել, մեկ միլիոնի մասին եւ այլն եւ այլն: Ինչի՞ համար ես մեկ միլիոն պետք է վճարեմ:
-Որ պատգամավոր դառնաք:
-Ես ուզում եմ հասկանալ, եթե ես գործարար եմ, ձեր ասածով, այդ մանդատն ինձ ինչո՞վ պետք է օգնի, որ ես բարելավեմ իմ բիզնեսը:
-Օրինակ՝ դուք մի օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեք, որը կարող է հարկային արտոնություն տալ ձեր իսկ բիզնեսին: Դուք դա մեզանից լավ գիտեք:
-Ես ինձ չեմ համարում ոչ հաջողակ բիզնեսմեն, որը կարիք ունի հայտնի պառլամենտում եւ դրանով ինչ-որ լծակներ ստեղծի, որ բարելավի իր ոչ այդքան լավ կարգավիճակը: Մենք նմանատիպ խնդիր չունենք, մեր բիզնեսը նորմալ է, չնայած որ այս ճգնաժամը կա, գիտեք մի քիչ դժվարանում ենք բոլորս, բայց ես խնդիր չեմ տեսնում ընդհանուր առմամբ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS

Բաժնի պետն ասումա դու պրիզնատ արի, ես քեզ ստեղից չոր դուրս կհանեմ․ արցախցի ծեծված երիտասարդ

ԴԱՀԿ-ի Միհրանի բացահայտումները Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մասին. PROGRESS

Ալիևը Փաշինյանին պարտադրում է նոր զիջումներ․ինչի՞ դիմաց, կա՞ արդյոք գաղտնի գործարք․ PROGRESS

Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն

Ավտոերթ ի պաշտպանություն Վ․ Ղուկասյանին, կրկին Սերժիկը հասավ օգնության, ԱԺ պիտի կազմալուծվի.Vardan Hakobyan

Բոլորս միասին կանգնենք Սերոբ Գասպարյանի կողքին․ Գևորգ Գրիգորյանը՝ սպասվող դատի մասին և ոչ միայն.asekose

Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է



