- 2025-03-29 19:17:00«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան
- 2025-03-29 14:29:00ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան
- 2025-03-29 13:43:00Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2025-03-17 23:15:00Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը աշխարհի բոլոր երկրներում բնակվող հայազգի բարձրաստիճան սպաներին եւ ռազմական փորձագետներին կոչ է անում միանալ իր առաջարկած ծրագրին, ըստ որի նախատեսվում է ռազմական-ուսումնական կենտրոններում համապատասխան գիտելիքներ փոխանցել, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զինվորագրվել հայոց բանակին:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը մշակվել է հաշվի առնելով ադրբեջանական ապրիլյան հերթական ագրեսիայի ընթացքում սկիզբ առած ինքնաբուխ կամավորական շարժումը, որը տվյալ պահն հակառակորդին դիմագրավելու գործում իր ուրույն դերակատարությունն ունեցավ:
Ըստ Ա. Տեր-Թադեւոսյանի անհրաժեշտություն է զգացվում որոշակիորեն կազմակերպված բնույթ հաղորդել համաժողովրդական կամավորական շարժմանը, ինչպես նաեւ թարմացնել առաջնագիծ մեկնող ազատամարտիկների եւ մյուս կամավորականների ռազմական գիտելիքները:
Մամլո ասուլիսին Ա. Տեր-Թադեւոսյանը նշել է, որ իր կոչին արդեն արձագանքել են ա շխարհի տարբեր երկրներից հայազգի գեներալներ: Միաժամանակ ներկայացրել է հայտարարության տեքստը, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ եւ ռազմական փորձագետներ,
Այսօր հայության առջեւ ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց եւ շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետեւ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ եւ նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին եւ զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչեւ սմերչներ, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց եւ հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին:
Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգեւորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլեւս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել եւս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական:
Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալների եւ ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երեւանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները եւ համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:
Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»:

Լիլիթ Մակունցը Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներին ներկայացրել է ՀՀ - ԱՄՆ երկկողմ հարաբերությունները

Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան



