USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՄԵՐ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆ Է ԵՐԳՈՒՄ` «ԿԱ՛ՆԳ ԱՌ, ՊԱՏԵՐԱ՛ԶՄ»
2016-05-16 11:17:00
Տպել Տպել

Մարտակերտում մի նոր երգի ծնունդ է, որ «ո՛չ» է ասում պատերազմին:
Խաղաղ կյանքը խաթարվել էր մեր հրետակոծվող բնակավայրում: Լռել էր դպրոցի զանգը, մեր աշակերտներն էլ հայտնվել էին տարբեր դպրոցներում:
Օրեր առաջ Գանձասարի վանական համալիրում եմ, որը գտնվում է մեր շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Այցելեցի այդ գյուղի դպրոցը` առ Աստված ուղղված աղոթքների մրմունջները հոգումս: Դպրոցը, որ կառուցված էր բարերար, այս օրերին ՌԴ-ում ազատազրկված Լևոն Հայրապետյանի ֆինանսական միջոցներով, հիացմունքի էր արժանի:
Դպրոցի բակում հեռվից երևացող աշակերտների մեջ ծանոթ դեմքեր էի փնտրում: Ինձ մոտեցողը մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Զաքարյանն էր, ով միշտ էլ փայլել է իր երգելու տաղանդով: Մեր մտերմիկ զրույցի արդյունքում իմացա, որ Ստեփանակերտում մի նոր տեսահոլովակ է նկարահանվում նորօրյա սարսափելի պատերազմի մասին: Վերնագիրն իսկ` «Կա՛նգ առ, պատերա՛զմ», ամեն ինչ ասում էր, բայց նաև հպարտացա, որ այս պատանին իր երգի հմայիչ ելևէջներով փորձում է իր սերնդակիցների խոսքն ուղղել ամբողջ աշխարհին:
Շուտով դպրոցի տնօրենի հետ մտնում եմ տարբեր դասարաններ: Բոլոր հարմարավետ պայմանները կան, առավելապես դպրոցի դահլիճը, չնայած հիացմունք պատճառեց ինձ, բայց մտովի պատերազմին «ո՛չ» ասող իմ աշակերտի հետ էի, ու մի պահ ընդհատում եմ տնօրենին և խոսում մեր տաղանդաշատ աշակերտի մասին, ով արդեն մի քանի երգի տեսահոլովակներ ունի:
Համեստ ու ազնիվ մի անձնավորություն է նա, ով այս օրերին ինձ ուղարկեց իր նոր նկարահանված երգը: Հարազատության ինչպիսի՜զգացում...Լսում եմ երգը, ոգևորիչ է այն և հուզումնառատ: Շնորհավորում եմ, բայց ցավում, որ նոր սերունդն է «աղաղակում» խաղաղության համար, որ այս օրերին դարձել է Արցախում ապրելու միակ երաշխավորը: Դաժան պատերազմ, որ խոցել է մեր սիրտը, չի թողնում ապրենք, թերևս ամբողջ աշխարհի սրտի խոսքն է սա`«Կա՛նգ առ, պատերա՛զմ», մենք խաղաղություն ենք ուզում:
Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ, 

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Սերգեյ Զաքարյան - «Կա՛նգ առ, պատերա՛զմ»

Այս նյութը դիտել են - 3291 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook