- 2024-12-24 14:58:00Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Քառօրյա դաժան պատերազմ տեսանք, և դրան հաջորդող սարսափելի օրերին էլ երբևէ մեր մտքով չէր անցնում, որ հնարավոր կլինի հրետակոծվող Մարտակերտում շրջանավարտների <<Վերջին զանգի>> միջոցառում կազմակերպել: Հարաբերական խաղաղության ապրիլյան օրերին բացեցի 12-րդ դասարանի դուռը: Դատարկություն էր, հոգիս ճնշող ծանր լռություն…Մի պահ նստեցի դասարանում, ինքս ինձ հետ մտքերի օվկիանոսում փորձեցի հանդարտեցնել հոգիս կեղեքող ցավը, մի անսահման կարոտ հեռուներից փարվեց ինձ, անցյալի մեջ նորից վերագտա բոլորին, որ նրանք կային մեր կողքին, իսկ հիմա չկան…Նույնիսկ այն մեկը, որ դասամիջոցին անգամ հարցնում էր որպիսությունս կամ այս առաջին նստարանին նստած աշակերտը, որ ամեն անգամ ժպտում էր, իսկ այն մյուսը, ով իր ծննդյան օրը հեռվից եկող հրետակոծության արձագանքների տակ սկսեց երգել, բայց արցունքներ կային նրա աչքերում… Մեկ առ մեկ հիշում եմ նրանց, որ այդ օրերին հաճախում էին տարբեր դպրոցներ: Բայց օր օրի նրանք եկան, կամաց-կամաց, կարոտով, անզուսպ ծիծաղկոտ աչքերով, հմայիչ ժպիտներով, և ուրախ էին նրանք, որ եկել էին նորից հարազատ կրթական օջախը: Որքա~ն ջերմություն կար նրանց խոսքերում, առանձնահատուկ մի ակնածանք, որ սովորաբար ցուցաբերում են տարիներով իրարից հեռացած մարդիկ: Բոլորի հայացքներում տեսա նաև նախորդ օրերի սարսափի հետքերը, բայց կարծես խուսափում էի այդ մասին խոսել…Չհասցրի հարցնել, թե որտեղ են եղել նրանք, հանկարծ մեր աշակերտներից մեկը ժպտադեմ նայեց ինձ, ապա հնչեցրեց սրտահույզ մի <<ջան>>, և տիկին Պողոսյանին ավելացած այդ <<ջանը>> մայր Հայաստանից բերված իր ջերմությամբ վարակեց մի ամբողջ դասարան:
Իսկ հիմա, որպես Արցախի դպրոցի ուսուցչուհի, սիրով շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, մի առանձնահատուկ հոգածությամբ ու ակնածանքով իմ ջերմագին մաղթանքները հրետակոծության սարսափներն ապրած բոլոր շրջանավարտներին, որ այդ օրերին չկորցրին իրենց հույսն ու անսասան կամքը, նորից եկան` իրենց հարազատ կրթօջախներում հնչեցնելու վերջին զանգի ղողանջները: Ուզում եմ բյուր օրհնանքների ու անկեղծ հաճոյախոսությունների մի բազմերանգ փունջ նվիրել բոլորին: Թող այս հիանալի տոնը դառնա սկիզբը ամեն բարիքի և ուրախության, դառնա խորհուրդը բոլոր երազանքների, ամենապարզ խորհուրդը բոլոր սպասումների: Մաղթում եմ բոլորին լուսավոր ճանապարհ, հաղթական և բարի երթ կյանքի քառուղիներում: Թող հայրենապաշտության խորհուրդը ուղեկից լինի ամենուր, բերկրալից լինի այն երկրային ճանապարհը, որ ընձեռված է յուրաքանչյուրին, և մնայուն լինի այն ուղին, որով պիտի դեռ նրանք քայլեն: Այդ ճանապարհին ցանկանում եմ բոլորին ազգային երազանքների իրականացում, միասնության գաղափարի ձևավորում, անկոտրում կամք, անսպառ եռանդ, երկարատև խաղաղություն:
Նատաշա Պողոսյան
Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները
Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur
Ալե՛ն, արա՛, դու տղա չե՞ս, բա սաղ երկիրը հանձնել եք ու հլը վիրավորվու՞մ եք․ Դավիթ Մկրտչյան
16-ամյա աղջկա սպանության հետքերով.մեղադրյալներն արդարացվել են,գործը քննած անձանց պաշտոնը՝ բարձրացվել.Factor TV
«Քեզ բացի ջանից». Մարտին Մկրտչյանի նոր երգը
Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանւ կլինի շատ կոշտ».Մեսրոպ Մանուկյան
Դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար