USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայրենասիրության դաս նահատակ ազատամարտիկի ծննդյան օրը
2016-10-20 11:04:00
Տպել Տպել

Միջոցառումը, որ կազմակերպվեց մեր դպրոցում յոթերորդցիների կողմից, նվիրված էր իմ դասղեկական դասարանի աշակերտ Գևորգի հայրիկի` նահատակ ազատամարտիկ Դավիթ Պետրոսյանի ծննդյան օրվան: Խոնարհումի ու ակնածանքի խոսքերը զուգահեռվեցին նվիրլալ հայորդու մասին նկարահանված ֆիլմին:

Հայրենասիրության դաս էր այն, որ իրար կողքի համախմբել էր հայրենիքի նվիրյալի ընտանիքի անդամներին` երեք երեխաների մայր Անժելային, նրա հարազատներին և դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին:
Որքա~ն հեշտ է կարդալ ընդամենը մի անցած մարտական հակիրճ կենսագրություն և ասել, որ Դավիթ Պետրոսյանը Շահումյանի շրջանի հայաթափումից հետո Շահեն Մեղրյանի անվան պարտիզանական ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ տարածքային ամբողջականության համար մղվող մարտական գործողություններին: 1995 թ. ստացել է կապիտանի, 1996-ին` մայորի, 2003-ին` փոխգնդապետի կոչում: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի», «Մարտական ծառայության համար», «Վազգեն Սարգսյան», «Մայրական երախտագիտություն», «ՀՀԶՈՒ 20 տարի» մեդալներով: Բայց դժբախտաբար նա ողբերգական պատահականության զոհ դարձավ 2012 թ. հունիսի 15-ին:
Իմ դասարանն անվանակոչված է Դավիթ Պետրոսյանի անունով, բոլոր աշակերտներն էլ գիտեն, որ Գևորգի հայրիկն իր անցած մարտական ճանապարհով հարուստ կենսագրություն է թողել Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ: Ամեն անգամ անսահման կսկիծով եմ հիշում, որ այդ անցած կյանքում մի բացօթյա տառապալից կենսագրություն կա, և այն ուղեկցվել է ձմեռային ձյունառատ սառնամանիքներով, գլխավերևում թափվող տեղատարափ անձրևներով, արևահարված օրերով... Այդ օրերը տարիներ են դարձել, բայց սովահարության, տնից-տեղից հեռու` հայրենի երկիրը պաշտպանելու մաքառումները չեն մոռացվել, այն պատմություն է դարձել, որ փոխանցվի սերունդներին:
Ամեն տարի հոկտեմբերի 20-ը ավանդույթ դարձած Հայրենասիրության օր կհամարվի մեզ համար: Այդ օրն իմ դասղեկական դասարանի աշակերտները հայրենասիրության մի նոր դաս կտան, Խուդոյ մականվամբ ազատամարտիկին նվիրված` հիշատակի նոր խոսքեր կասվեն, նոր էջեր կավելանան նրա մասին պատմող հուշամատյանին, և այն պատմություն կդառնա բոլորիս հիշողության մեջ:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 3321 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook