USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Խզմալյանն ուզում է մեռնել...
2016-11-03 11:02:00
Տպել Տպել

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին ներկա պահին օդ ու ջրի պես մի բան է անհրաժեշտ՝ բուրժուադեմոկրատական հեղաշրջում: Կարևոր չէ, որ նա թե՛ բուրժուազիայի և թե՛ դեմոկրատիայի մասին խիստ յուրահատուկ պատկերացումներ ունի, որովհետև էականը մյուս բառն է՝ հեղաշրջումը, և հենց դրա վրա էլ սևեռված է նրա միտքը: Բայց որպեսզի մտքի սևեռումները հիմք ունենան, Խզմալյանն այս անգամ որոշել է հողին հավասարեցնել մի ամբողջ սերնդի գործունեություն, քանի որ, ըստ նրա, այդ սերունդը որևէ լավ բան ստեղծել չի կարողացել: Եվ հետո, դարձյալ ըստ նրա, մեր նորագույն պատմությունն էլ պատմություն չէ, այլ իմիտացիա, և այդ բանը միայն իրեն է հաջողվել նկատել:
«Գրեթե երկու տասնամյակ Հայաստանում քաղաքական գործունեությունը պարզ իմիտացիա է, թատերական գործողություն, ներկայացումներ՝ մեկ-մեկ կրկեսային… 99թ. հոկտեմբերի 27-ը եղել է հայոց պետականության սպանության օրը, որից հետո Հայաստանը վերածվեց ռուսական վերահսկողության տարածքի, յուրահատուկ, ինչպես վերջերս վարչապետը լեզվի սայթաքում ունեցավ՝ ասելով ռազմական պոլիգոն, ես կասեի՝ քաղաքական տեխնոլոգիաների փորձադաշտ: Ժամանակը կգա, և մենք կհասկանանք, որ բազմաթիվ քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում էին և կիրառվում են Ռուսաստանում, փորձարկվում են Հայաստանում»,- պնդում է Խզմալյանը և վստահեցնում, թե ինքն արդեն հասկացել է:
Բայց եթե ինչ-որ բանի ընկալումը մեկ ուրիշին բերում է կոնկրետ քայլերով առաջ ընթանալու մղումի, ապա Տիգրան Խզմալյանի հետևությունն ապշեցուցիչ է: Այս բոլորից հետո նա կարծում է, որ մեր սերունդը մի լավություն կարող է անել երիտասարդությանը՝ շուտ մեռնել: Շատ դժվար է ասել, թե երիտասարդությունն ինչպես կարձագանքի այս զանգվածային ինքնասպանության կոչին, բայց կարծում ենք, որ դա հնարավոր է իրագործել մասամբ: Օրինակ, երիտասարդությանն ազատել Խզմալյանի ֆիզիկական ներկայությունից: Առավել ևս, որ դա իր անձնական փափագն ու ցանկությունն է:

shame.am

Այս նյութը դիտել են - 2687 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook