USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 14 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վիգեն Սարգսյանն ումի՞ց է ուզում 1000 դրամ...
2016-11-10 10:26:00
Տպել Տպել

Այսօր կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, համաձայն որի՝ յուրաքանչյուր ծառայող իր աշխատավարձից պիտի պարտադիր կարգով 1000-ական դրամ մուծի, և այդ գումարների հաշվին կհիմնվի մահացած ու վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամներին օգնող հիմնադրամ: Սա հիմնավորվեց այն փաստով, թե միայն բյուջեի միջոցներից փոխհատուցում վճարելն անհնար է: Իսկ հետո տեղեկացվեց, որ ֆոնդը կառավարելու են կառավարությունը, ԿԲ-ն և հոգաբարձուների խորհուրդը:
Այս նախագիծն անմիջապես հարուցեց քաղաքացիների վրդովմունքը: Մարդիկ չեն հրաժարվում օգնել բանակին, նրանք դա արել են տասնամյակներ շարունակ, բայց ներկա պահանջն առաջին հերթին վիրավորական է հենց թեկուզ այն պատճառով, որ ոչ ոք հարկ չի համարել հարցնել շարքային քաղաքացիների կարծիքը, սակայն անկաշկանդ մտնում են նրա գրպանը և դրա անունը դնում են պարտադիր վճար:
Նախ՝ պարտադիր վճարի մասին: Սա այլ բան չէ, քան հերթական հարկատեսակ, իսկ եթե հարկ է, ապա պիտի գնա պետբյուջե, այլ ոչ թե հիմնադրամ: Մյուս կողմից՝ չմոռանանք, որ հայաստանցին առանց այդ էլ 31 տոկոս հարկ է վճարում իր չնչին, աղքատիկ վաստակի հաշվին: Հերթական թալանը, նույնիսկ եթե դա արվում է բանակի ու զինվորի անունից, շարունակելու է մնալ թալան: Սա է պատճառը, որ քաղաքացիական հասարակությունն ու արհմիություններն արդեն իսկ բողոք են հայտնել՝ հիմնավորելով, որ այս դեպքում չի կարող լինել պարտադիր նորմ:
Իսկ եթե ասվածին էլ գումարենք այն աղաղակող իրողությունը, թե մեր երկրում քանի-քանիսն են միլիոններ դիզել բանակի միջոցների հաշվին և դրանցից դեռ ոչ մեկն իր արժանի պատիժը չի կրել, ապա հասկանալի կդառնա, թե մարդիկ ինչ են մտածում Վիգեն Սարգսյանի առաջարկի մասին և ինչպես կպատասխանեն նրան:

shame.am

Այս նյութը դիտել են - 5567 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook