USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ու՞մ վստահեն մարդիկ. Նրան, ով բանակի համար ձուն 37 դրամով գնելու փոխարեն գնում է 50 դրամո՞վ
2016-11-14 20:28:00
Տպել Տպել

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն որոշմանը,ըստ որի բանակի համար 1000 դրամ պետք է գանձվի աշխատող քաղաքացիներից,հայտնեց. «Բանակի համար 1000 դրամ հավաքելու նախաձեռնության իրական նպատակը ոչ թե զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելն է, այլ ժողովրդի եւ ՀՀԿ-ի միջեւ այս տասը տարիների ընթացքում ստեղծված անջրպետը վերացնելը:

 ՀՀԿ-ն այս տասը տարիների ընթացքում ապացուցել է, որ իր խոստումները չի կատարել, ինչի արդյունքում ժողովրդի աչքին իր մակարդակն ընկել է: Որպեսզի ՀՀԿ-ժողովուրդ այդ անջրպետը մի կերպ հաղթահարվի՝ գցեցին այս լոզունգը՝ մեկ պետություն, մեկ ազգ, մեկ բանակ: Եվ դրա լավագույն միջոցը այդ է 1000 դրամներն են: Կարելի է ասել՝ 1000 դրամանոց լոզունգ է»:

«1000 դրամն այնքան էլ մեծ գումար չէ, բայց մարդիկ ընդվզում են, քանի որ վստահություն չունեն՝ ուր են գնալու այդ գումարները: Մարդիկ խոսում են մսխված տասը միլիարդ դոլարի մասին, որը բացահայտելու համար իշխանությունը ոչ մի քայլ չի արել, քանի որ եթե անեին, իրենց մարդկանց պիտի բռնեին: Ու՞մ վստահեն մարդիկ: Նրան, ով բանակի համար ձուն 37 դրամով գնելու փոխարեն գնում է 50 դրամո՞վ, թե՞ վստահեն պաշտպանության նախարարին, որը բանակում չի ծառայել»,-ասաց նա:

hayeli.am

Այս նյութը դիտել են - 8340 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook