USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վիգեն Սարգսյանը փորձում է «փչացնել» Կարեն Կարապետյանին
2016-11-15 10:49:00
Տպել Տպել

Հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունը, ըստ որի աշխատող քաղաքացիները պետք է ամեն ամիս 1000 դրամ վճարեն նոր ստեղծվող հիմնադրամին, որի նպատակն է ապահովագրել այն զինվորների ընտանիքներին, որոնք կզոհվեն կամ վիրավորվել են զինծառայության ընթացքում:

Այս նախաձեռնությունը կարելի է համարել Կարեն Կարապետյանի կառավարության առաջին ձախողումը:

Հանրությունը իսկապես բարկացած է, քանի որ առանց վստահության վերականգնման իշխանությունները փորձում են նոր ֆինանսական բեռ դնել հանրության վրա:

Ստեղծված իրավիճում  մարդկանց դժվար կլինի համոզել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը տարբերվում է իր նախորդներից:

Փաստորեն սա կարելի է համարել Սերժ Սարգսյանի թիմի կողմից հարված Կարեն Կարապետյանին: Վիգեն Սարգսյանը չէր կարող հաշվարկած  չլիներ, թե ինչպիսի հակազդեցության է արժանանալու նախաձեռնությունը բնակչության կողմից:

Եթե այս նախաձեռնությունը նախարարի միամտության արդյունք չէ, ապա նպատակը  Կարեն Կարապետյանին «փչացնելն» է, ցույց տալ, որ նրա կառավարությունից ևս կան դժգոհություններ:

politik.am

Այս նյութը դիտել են - 4290 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook