USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կարճ ասած՝ Շուշոն իր գործն արեց, Շուշոն կարող է ամբիոնից իջնել
2016-11-17 13:07:00
Տպել Տպել

Ինչո՞ւ վստահության պակաս կա հանրության շրջանում կառավարության առաջարկած ծրագրերի հանդեպ: Պատասխանն առավել քան պարզ է, յուրաքանչյուր ծրագիր ունի իր ենթատեքստը, ասել կուզի՝ կառավարությունն առանց հետին մտքի ոչինչ չի անում. ազատ, անկախ, հայրենասեր, անշահախնդիր, ազնիվ կառավարություն երևի թե չի լինում: Յուրաքանչյուր դեպքում ամեն ոք իր շահն է հետապնդում՝ հակառակորդին շրջանցելուց՝ մինչև պարզ դրամասիրություն:
Օրերս Ազգային ժողովի բարձր ամբիոնից 1000-ական դրամների վերաբերյալ իր ծանրակշիռ խոսքն ասաց ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Նախ պատգամավորը խոսում էր գրեթե հանգիստ ու գրեթե հավասարակշիռ. նա կարդում էր: Իհարկե մեկ-երկու տեղ սայթաքեց, որից պարզ դարձավ, որ նա չի գրել պատգամավորական հայենասիրապաթոսախառն ելույթը, բայց դե ոչինչ. մեր Շուշոն ա:
Սկսենք առաջին տողից՝ 1000 դրամի շուրջ բարձրացրած աղմուկը Շուշան Պետրոսյանի համար անհասկանալի է: Ինչո՞ւ է անհասկանալի:
Այսօր Հայաստանում աղքատների թիվը շուրջ 1 մլն մարդ է, թերսնված երեխաների տոկոսը բարձր է. աղքատների գրպան մտնելը անհասկանալի՞ է: Լավ, Շուշան Պետրոսյանի համար անհասկանալի է:
ՀՀԿ-ական պատգամավորուհու համար ապրիլից հետո 8 ամիսը փորձություն էր:
Նշենք, որ ՀՀ անկախությունից հետո շատ տարիներ փորձություն են եղել հայ ժողովրդի համար. շրջափակում, կիսաքաղց տարիներ, անլույս ու անգազ, հացի հերթեր, 100 դրամ աշխատավարձ, պատերազմ, Հոկտեմբերի 27, Մարտի 1, ԵՄ-ից ԵԱՏՄ. ցանկը կարելի է շարունակել:
Իսկ թե անապահովներն ինչո՞ւ են գրպանները միշտ «լայն բացած», գաղտնիքը հայտնի է պատգամավորուհու ճառը գրողին. այս պարագայում Շուշան Պետրոսյանն անմեղ է: Իսկ կարճաժամկետ-երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ այն, ինչ ճառում գրված էր, երևի հենց պատգամավորուհու համար էր հայտնություն:
Պարզվում է՝ զինվորների առջև պարտք ունենք, ուշադրությո′ւն, ժողովուրդը պարտք ունի, ոչ թե պետությունը:
Կարող ենք նշել, որ ժողովուրդը միշտ էլ աջակցել և օգնել է բանակին, պետք չէ այդ հանգամանքը անտեսել, իսկ ի՞նչ է արել պետությունը: Քանի որ կան հարցեր, որոնք բարդ են տեքստ գրողի համար, կարող ենք միայն ավելացնել, որ Շուշան Պետրոսյանի այս ելույթով 1000-ական դրամների պատմությունն ստացավ ևս մեկ հանգուցալուծում, այն է՝ նախկինում վիրավորված և զոհված զինվորների ընտանիքները ևս աջակցություն կստանան:
Ուղղակի, չգիտես՝ ինչու, այս ամենն ասվեց Շուշան Պետրոսյանի անունից, երևի այլ հարմար թեկնածու, ինչքան էլ ման էին եկել, չէին գտել:
Կարճ ասած՝ Շուշոն իր գործն արեց, Շուշոն կարող է ամբիոնից իջնել:

newspress.am

Այս նյութը դիտել են - 3410 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook