USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
2017թ. ԱԺ ընտրություններին ՀՅԴ-ը մասնակցելու է առանձին. Աղվան Վարդանյան
2016-11-17 13:24:00
Տպել Տպել

Գրեթե ամեն օր կարելի է տեղեկատվություն ընթերցել այն մասին, որ առաջիկայում սպասվում է այս կամ այն կուսակցության համագումարը: Ու քանի որ դրանց թիվը մեր երկրում չափազանց շատ է, առաջիկա 1-2 ամիսներին պետք է ակնկալել համագումարների մեծ շքահանդես:
Բայց այս համընդհանուր իրարանցման մեջ առայժմ բացառություն է կազմում Դաշնակցությունը: ՀՅԴ-ն դեռ միակն է, որը հայտարարել է, որ իր հերթական համագումարը կհրավիրի գալիք տարի, հունվարից հետո։ Բանն այն չէ, որ դաշնակները որոշել են խնայողություն անել ու Նոր տարվա ծախսերը միացնել համագումարի ծախսերին: Պարզապես եղած քաղաքական ուժերից նրանք առավել կաշկանդվածն են:
Մի քանի նախարարական ու մարզպետական պորտֆելների համար իշխանության հետ համագործակցություն սկսած ՀՅԴ-ն արդեն գլխի է ընկել, որ դա այնքան էլ խելամիտ խաղ չէր, և շատ շուտով իրենք կհայտնվեն աննախանձելի միայնության մեջ: Մի քանի ամսից ոչ ՀՀԿ-ն նրանց կարիքը կզգա, ոչ էլ մյուսները ցանկություն կհայտնեն համագործակցել իշխանամետ-ընդդիմադիր դաշնակների հետ:
Ահա այս անելանելի կացության պայմաններում ՀՅԴ-ին այլ բան չի մնում, քան ոտքը մի քիչ կախ գցել, տեսնել, թե մյուսներն ինչ են ասում և անում իրենց համագումարներում և նոր միայն դրանից հետո կայացնել իրենց համար քիչ թե շատ տանելի որոշումներ:
Ինչ վերաբերում է այն հարցին՝ միայնա՞կ են մասնակցելու 2017թ. ԱԺ ընտրություններին, թե՞ դաշինքով, ապա ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը տվել է արդեն կռահելի պարտասխանը. «Մասնակցելու ենք առանձին»։

shame.am

Այս նյութը դիտել են - 5190 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook