USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Խոսրով Հարությունյանի եղբայրը հիվանդանոցը տանուլ է տալիս ղումարով
2016-11-21 15:16:00
Տպել Տպել

 «Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքում են: Շուրջ 6 ամիս է, ինչ բուժաշխատողները աշխատավարձ չեն ստանում: Իսկ հիվանդանոցի տնօրենը ԱԺ պատգամավոր, մի քիչ քրիստոնյա, մի քիչ էլ դեմոկրատ Խոսրով Հարությունյանի եղբայրն է` Սամվել Հարությունյանը:

Բայց արի ու տես, որ այդ մարդասիրական դեմոկրատիզմը եղբոր վրա նույնպես որևէ էական ազդեցություն չի գործել: Նրա ենթակայության տակ գտնվող շուրջ 250 աշխատակիցներ մնացել են անփող:
Երբ այդ մասին հարցնում են Սամվել Հարությունյանին, նա բավականին ընդարձակ ու սահուն մի ելույթ է ունենում հանրապետության առողջապահական հիմնարկների ընդհանուր վիճակի մասին, պնդում է, թե առկա բոլոր պրոբլեմները օբյեկտիվ պատճառներ ունեն, որ իբր պետպատվերի գումարները չեն փոխանցում, հիվանդները վճարունակ չեն, բուժհիմնարկների միջև սուր մրցակցություն է ընթանում և նման այլ բաներ: Բայց հենց խոսքը հասնում է կոնկրետությանը, այստեղ արդեն հիվանդանոցի տնօրենը մեկը մյուսի ետևից սայթաքումներ է թույլ տալիս:
Օրինակ, նա պնդում է, թե ամեն ինչ պայմանավորված է հիվանդների հոսքով, մարդիկ չեն գալիս, հիվանդանոցը գրեթե դատարկ է: Սակայն հաջորդ պահին էլ բերանից թռցնում է, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի 300 հիվանդ ավելի են ընդունել: Հետո էլի է վրիպում ու խոստովանում է, որ ոչ թե 250, այլ իրականում 100 աշխատող են պահում: Մի խոսքով, մանևրել չի ստացվում, որովհետև որքան էլ խնդիրների թվարկումները երկար ու ազդեցիկ լինեն, ձախողումների հիմնական պատճառը թաքնված է այլ տեղում:
Պարզից էլ պարզ է, որ Խոսրով Հարությունյանն իր հարազատ եղբորը ոչ մի գնով չէր հանձնի բախտի քմահաճույքին, ինչպես որ Խոսրովի ընտանիքի ոչ մի անդամ զրկված չէ մեծ բիզնես կամ բարձր պաշտոն ունենալու հնարավորությունից: Սակայն չար լեզուները շշնջում են, իսկ իրականությունն էլ հաստատում է, որ Սամվել Հարությունյանը ծածուկ սեր ունի խաղատների հանդեպ և հիվանդանոցի գումարները հենց այդ վայրում էլ տանուլ է տալիս:
Հիմա մարդիկ մեղավոր չեն, որ չեն հիվանդանում այնքան հաճախ ու այնքան ծանր, որպեսզի գլխավոր բժիշկը կարողանա իր մսխած գումարներն ու պարտքերը արագ փակել: Եվ արդյունքում էլ տուժում են շարքային աշխատողները, որովհետև Հարությունյանների ընտանիքում կա մի հին, բարի սովորույթ. ոչ մի դեպքում տուժած դուրս չգալ, եթե նույնիսկ շրջապատում աշխարհն էլ փուլ գա:
Խոսրովի օրինակով Սամվել եղբայրն էլ չի դավաճանում այս վաղեմի ավանդույթին:
Եվ ուրեմն, մենք պետք է ողջունենք Խոսրով Հարությունյանի եղբոր նախասիրությունը:
Իրականում մարդը վատ բան չի անում` պետբյուջե չի ներխուժում, թմրանյութեր չի վաճառում: Նա ընդամենը ազնվորեն վճարում է իր «թավանները», որի արդյունքում ոչ Վիգեն Սարգսյանի բանակին, ոչ էլ Գեորգի Կուտոյանի անվտանգության հիմնարկին վնաս չի հասցվում:
Վնասը պատճառվում է ընդամենը բժշկական կոլեկտիվին, որն էլ արդեն սովորել է դոկտոր Սամվելի ֆինտերին և հանդուրժում է նրան:
Եվ դեռ երկար կհանդուրժի, մինչև այն պահը, երբ պարտքերի մեջ թաղված Հարությունյանն իր հիվանդանոցը սնանկ չհռչակի եղբոր օգնությամբ և չուղարկի այն գրողի ծոծը:

shame.am

Այս նյութը դիտել են - 1443 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook