USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Խոսքդ շաքարով կտրեմ
2016-11-22 10:19:00
Տպել Տպել

Այսօր մեր համաքաղաքացիների համար օրը սկսվեց տհաճ լուրով. նորից թանկացել է շաքարավազը: Համաձայն նախնական դիտարկումների, «Երևան Սիթիում» և մի քանի այլ վաճառակետերում մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել է 405 դրամի: Առաջին ահազանգերին հետևեց սովորական դարձած պատասխանը. շաքարը և շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են, ուրեմն մեզ մոտ ևս չէր կարող էժան մնալ:
Այս փաստին կարելի է ըմբռնումով մոտենալ, եթե չլիներ մեկ ուրիշ փաստ ևս: Գաղտնիք չէ, որ խանութներում վաճառվող շաքարավազը արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում, որի հումքն էլ ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները ցածր էին: Տեղեկացվածները նույնիսկ թվեր նշեցին:
Ըստ այդմ, այս տարի ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ, իսկ անցած տարի ներկրվածինը` 42 ցենտ: Անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը վաճառվում էր 350 դրամով, հիմա` 405 դրամով:
Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակի մասին կարելի է մեծ աղմուկ բարձրացնել, հետո կհայտնվի Արտակ Շաբոյանի ղեկավարած ՏՄՊՊՀ-ն, երկար-բարակ ստուգումներ կանցկացնի, վերջում մեղավորներին մի քանի հազար դրամով կտուգանի, բայց դրանից ոչ գինը էականորեն կնվազի, ոչ էլ կվերանա կրկնվելու հավանականությունը:
Եվ սա էլ որերորդ անգամ մենք կկանգնենք այն նույն խնդրի առաջ, որ եղել ու կոչվում է շուկայի մոնոպոլիզացում: Ու դրանից հետո էլ եթե Կարեն Կարապետյանը հազար անգամ ելույթ ունենա արդար մրցակցության մասին, կհայտնվի Լֆիկ Սամոն ու նրա խոսքը շաքարավազով կկտրի:
Բայց իրականությունն ավելի պարզ է, քան կարող է թվալ:
Առջևում ընտրություններ են, անցյալում` թանկարժեք հանրաքվե: Ի՞նչ է սա մեզ հուշում: Այն, որ Լֆիկ Սամոն փող է ծախսել հանրաքվեի վրա, հիմա էլ խորանարդ մետրով փող է ծախսելու ՀՀԿ-ի համար ապրիլին, իսկ այդ ծախսերն ինչ-որ մի տեղից պետք է դուրս գան: Եվ դուրս են գալիս:
Առայժմ` շաքարավազի ձևով, հետո էլ կերևա...

shame.am

Այս նյութը դիտել են - 1265 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook