USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայոց ցեղասպանության սցենարը կրկնվելու է քրդերի դեպքում
2016-11-22 21:31:00
Տպել Տպել

Թուրքիայի կառավարությունը քրդերի հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հայերի հետ է վարվել: Այս մասին գրում է վերլուծաբան Էրգյուն Բաբահանը՝ թուրքական «Haberdar.com» լրատվակայքում հրապարակված «Քրդական հարցին՝ հայկական լուծում» հոդվածում: Այս մասին փոխանցում է Ermenihaber լրատվականը գործակալությունը:

«Այն ամենը, ինչ այսօր նրանք (Թուրքիայի կառավարությունը-խմբ.) անում են, ոչնչացնում է 1915թ. վերաբերյալ նրանց բոլոր փաստարկները: Քրդերի քաղաքները ռմբակոծվում են, հողին հավասարեցվում, խաղաղություն պահանջող ընտրյալ ներկայացուցիչները մեկ-մեկ կալանավորվում են, թերթերն ու մեդիան՝ լռեցվում: Քուրդ ժողովրդի հետ ուս ուսի տվող, իր իրավունքների համար պայքարել փորձող յուրաքանչյուր ոք բանտ է նետվում է»,- նկատել է տալիս հեղինակը:

Ահազանգում է, որ կառավարության անգիր արած բառապաշարում «խաղաղություն» և «հանգուցալուծում» բառերը չկան, կա միայն «ոչնչացում»:

 «Փորձում են արմատախիլ անել քրդերին ճիշտ այնպես, ինչպես արմատախիլ են արել հույներին, հայերին, եզդիներին, ասորիներին»,- գրում է Բաբահանը:

Նրա կարծիքով՝ Թուրքիայում քաղաքացիական պատերազմի ծագման հավանականությունը մեծ չէ, բայց այ ցեղասպանություն՝ կարող է լինել:

«Պետությունն իր ունեցած ինքնաթիռները, տանկերը, գնդացիրները կգործադրի սեփական ինքնությունը պահպանել ցանկացող բոլոր քրդերին ոչնչացնելու համար, որոնք, իր կարծիքով, իր դեմ են պայքարում: Այդպես է վարվել հայերի հետ, այդպես կվարվի քրդերի հետ»:

Հեղինակի դիտարկմամբ՝ Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել մի տարածաշրջանի, որտեղ իշխում են անտրամաբանական օրենքները, խավարամտությունը, տգիտությունն ու թշվառությունը: Փորձ է արվում բռնությամբ ու արյամբ ճնշելու ամեն տեսակ ժողովրդավարության պահանջ, սեփական իրավունքները պաշտպանելու ամեն փորձ, ձգտում կա ոչնչացնել ընդդիմությունը:

«Մշտապես մասնատման մտավախություն ունեցող, անգամ «Միություն և առաջադիմություն» շարժման (İttihat ve Terraki) գաղափարախոսության կրողը հանդիսացող այս մոտեցումը ողջ երկիրը կարող է ճահճի վերածել:

Սիրիայից մինչև Իրաք ընկած ողջ տարածաշրջանում քրդերին թշնամի հռչակած այս մտածողությունը,  ի վերջո, անխուսափելիորեն կհանգեցնի բախումնային ավարտի: Նման զարգացումների ավարտը քրդերի մեծամասշտաբ կոտորածն  է լինելու, հարավարևելյան և արևելյան Անատոլիայի կրիտիկական շրջաններում քրդերի ոչնչացումը: Ակնհայտ է, որ նպատակը մեծածավալ գործողությունն է՝ 1915-ի կրկնությունն այսօրվա պայմաններում»:

Այս նյութը դիտել են - 1567 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook