USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հիմնական խնդիրն է՝ ստիպել տնտեսությանը աշխատել ի շահ մարդու
2016-11-22 22:22:00
Տպել Տպել

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Հանուն սոցիալական արդարության կուսակցության (ՀԱՍԱԿ) աշխատանքային խորհրդակցությունն այս անգամ մասնագետների մասնակցությամբ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են սոցիալական անվտանգության երաշխիքների ստեղծման մեխանիզմները` մասնավորապես առողջապահության, արդարադատության, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում: Ժողովի ընթացքում մասնավորապես բարձրացվել է կոմունալ ծառայությունների վճարման տարկետման մոդելի մշակման անհրաժեշտությունը: Վերջինիս արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալն աճում է շուրջ 30%-ով, իսկ գազինը` 40-45%-ով, մինչդեռ թե էլեկտրաէներգիայի, թե գազի սակագները, չնայած վերջին շրջանի սակագնային մեղմացմանը, շարունակում են բավականին բարձր մնալ առկա ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Վերջին հաշվով այս հարցը շարունակում է լուրջ բեռ հանդիսանալ ՀՀ քաղաքացիների համար` իրենից վտանգ ներկայացնելով պետության սոցիալական անվտանգությանը` նպաստելով արտագաղթին, տարատեսակ հարկային բեռին և, ի վերջո, աղքատությանը: ՀԱՍԱԿ-ի վարչության անդամների կարծիքով նման տարկետման մոդելի մշակումը հույժ անհրաժեշտություն է քաղաքացիների բեռի թեթևացման համար: Կուսակցությանը կից փորձագիտական խումբը հանգել է այն եզրակացությանը, որ այդպիսի տարկետման մոդել կարելի է կիրառել հետևյալ սկզբունքով. ձմռան երեք ամիսների ընդհանուր էլեկտրաէներգիայի և գազի սպառման հետևանքով առաջացած պարտքի մարումն իրականացնել հաջորդող ինը ամիսների ընթացքում համաձայն քաղաքացիների դիմումների: ՀԱՍԱԿ-ն իր փորձագիտական խմբով պատրաստ է տվյալ հարցը Կառավարության օրակարգում հայտնվելու դեպքում մասնակցություն ունենալ առաջարկած մոդելի մշակմանը և կատարելագործմանը:

ՀԱՍԱԿ-ը ձեւավորվել է այս տարվա օգոստոսին եւ ակտիվորեն շարունակում է համալրել իր շարքերը նոր համախոհներով:

«Կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-պահպանողական է, որը ենթադրում է մեծամասնության համար ընդունելի, աստիճանաբար կատարվող դրական փոփոխությունների քաղաքականություն եւ հարուստների ու աղքատների միջեւ գոյացած ահրելի տարբերության կրճատում:

Սոցիալ-պահպանողական գաղափարախոսությունը միտված է պետության բազմակողմանի զարգացմանը` ազգային արժեքների հարատեւմամբ: Այս գաղափարախոսության հիմնական խնդիրն է՝ ստիպել տնտեսությանը աշխատել ի շահ մարդու:

Այս նյութը դիտել են - 1412 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook