USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչպես կեսգիշերին հազարավոր քաղաքացիներ դիմումները ձեռքներին վազ են տվել ՀՀԿ գրասենյակ
2016-11-25 09:48:00
Տպել Տպել

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ երեկոյան դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար: Մինչ այժմ ասում էին, թե վարչապետը կաշկանդված չէ կուսակցական հանգամանքով:
Հիմա, ուրեմն, արդեն կաշկանդված է: Բայց եթե Կարապետյանի ինքնակամ սահմանափակումն ինչ-որ կերպ դեռ կարելի է հասկանալ, ապա կան իրավիճակներ, որոնք ոչ մի գնով չեն տեղավորվում ընկալումների շրջանակում:
Բանն այն է, որ վարչապետի կուսակցական դառնալու փաստն ազդարարելուց հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մի շատ տարօրինակ հայտարարություն է արել: Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ին անդամակցելու մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո Հանրապետականին անդամակցելու դիմումներ են ներկայացրել բազմաթիվ քաղաքացիներ: «ՀՀԿ-ին անդամակցելու վարչապետի որոշումից հետո դիմում գրողների շատ մեծ հոսք է նկատվում կուսակցություն: Միայն երեկ երեկոյից մինչև այս պահը 7 հազարից ավելի քաղաքացիներ դիմում են ներկայացրել անդամակցելու ՀՀԿ-ին»,- նշել է խոսնակը:
Նույնիսկ ֆանտաստ գրողների համար անչափ դժվար պիտի լինի նկարագրել այդ տեսարանը, թե ինչպես կեսգիշերին հազարավոր քաղաքացիներ դիմումները ձեռքներին վազ են տվել ՀՀԿ գրասենյակ և խնդրել են իրենց էլ ընդգրկել այն կուսակցության շարքերում, որին քիչ առաջ անդամագրվեց Կարեն Կարապետյանը:
Այս ֆանատիկ պոռթկումը, թերևս, այդքան զավեշտալի չլիներ, եթե չլիներ նույնքան տխուր:
Մի կողմից՝ հասկանալի է, որ Շարմազանովը, մեղմ ասած, սուտ է խոսում, գիշերային Հայաստանում մարդկանց նման աննախադեպ տեղաշարժ երեկ հաստատ չի արձանագրվել:
Մյուս կողմից՝ դժվար է հորինել ՀՀԿ-ին վարկաբեկող ավելի ազդեցիկ պատմություն, քան Շարմազանովի մոգոնածն է, որովհետև եթե որևէ քաղաքական ուժի հաշված ժամերի ընթացքում հազարներ են անդամագրվում, ուրեմն այստեղ ինչ-որ բան մաքուր չէ: Սա արդեն անդամագրում չէ, այլ հավաքագրում:

Հետգրություն
Այնուամենայնիվ, Շարմազանովը դժվար թե սուտ է խոսում։

Իրոք, հնարավոր է, որ ՀՀԿ գլխաքանակը մեկ օրում 7 հազարով ավելանար, եթե հիշենք, թե որքան մարդ է աշխատում «Գազպրոմ-Արմենիայում», որտեղ Կարեն Կարապետյանն առայօր կրում է միակ սրբության տիտղոսը։

shame.am

 
Այս նյութը դիտել են - 2421 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook