USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ցավոք, մեզ մոտ ընդդիմությունը չի կայացել. Հրանտ Թոխատյան
2016-12-05 02:53:00
Տպել Տպել

«ՀՀ քաղաքացիները ոչ թե պետք է մտածեն, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին ում ձայն տան, այլ ինչպես իրենց ձանին տեր լինեն»,- այս մասին այսօր հայտարարել է դերասան Հրանտ Թոխատյանը՝ ով այն համոզմունքին չէ, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են:

«Միգուցե այդ հայտարարությունները կեղծ են: Քաղաքացին ինքը պետք է հասկանա, թե ում է իր ձայնը տալիս, եթե նույնիսկ այս կամ ուժից գումար է վերցրել»- նշեց դերասանը:

Նա նաև նկատեց, որ այս տարիների ընթացքում հանրապետությունում այդպես էլ չձևավորվեց նորմալ ընդդիմություն, որ ամեն ինչ նորմալ կարողանա առաջ տանել. «Ցավոք, մեզ մոտ ընդդիմությունը չի կայացել: Մեզ մոտ՝ համակարգի մեջ որոշակի փոփոխություն հնարավոր չէ անել: Եթե անգամ արվում է լավ բան, որի հետ համաձայնում են ընդդիմադիր խմբակցությունները, միևնույն է՝ նրանք այդ լավ բանին էլ դեմ են քվերկում»,- ասաց նա:

Դերասանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ Հայաստանի համար միայն գումար բերելը շատ քիչ է: «Այո, սփյուռքն ակտիվացել է, որովհետև մտահոգվում են Հայաստանի ճակատագրով:

Ավելի ճիշտ կլինի, որ Հայաստանի առաջխաղացման ու զարգացման համար սփյուռքից ոչ թե գումար ուզեն, այլ օգտագործեն ինտելեկտուալ սփյուռքին»,- հավելեց նա:

topnews.mediamall.am

Այս նյութը դիտել են - 3364 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook