- 2025-02-11 13:19:00 Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-10 22:24:00Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
- 2025-02-10 11:47:00Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը շտապօգնության աշխատակիցներին պարտադրում է հեռավոր գյուղերից ստացված կանչերը մերժել. այս մասին ահազանգում է մոտ 35 տարի Թալինի բժշկական կենտրոնում աշխատած մանկաբույժ, շտապօգնության բժշկուհի Կարինե Կուռոյանը, որը վերջերս աշխատանքից ազատման դիմում է գրել: Բժշկական կենտրոնի նախկին աշխատակիցը Arararnews.am-ին պատմում է արդեն ավելի քան 4 տարի հիվանդանոցի տնօրեն նշանակված Արմեն Խաչատրյանի՝ հիվանդանոցում կատարած բազմաթիվ ապօրինությունների մասին:
Ձեզ ենք ներկայացնում Կարինե Կուռոյանի հետ մեր զրույցից մի հատված, որտեղ բժշկուհին անդրադառնում է, իր պնդմամբ, «խայտառակ վիճակում գտնվող» շտապօգնության ծառայությանը:
Կուռոյանը տեղեկացրեց, որ Թալինի ԲԿ-ի շտապօգնության ծառայությունը նախատեսված է ամբողջ տարածաշրջանի համար է՝ 41 համայնք: Նրա խոսքով՝ մինչև Արմեն Խաչատրյանի՝ հիվանդանոցի տնօրեն նշանակվելը շտապօգնության կանչերը սպասարկելու հետ կապված խնդիր չեն ունեցել:
«Որևէ գլխավոր բժիշկ չի ասել. իմացեք` դա իրակա՞ն կանչ է, թե՞ չէ, հետո գնացեք: Հեռախոսով ո՞նց կարող ենք այդպիսի բան իմանալ»,- հայտարարում է հիվանդանոցի շտապօգնության նախկին բժշկուհին:
Կպարզաբանե՞ք՝ ի՞նչ է նշանակում. հիվանդանոցի տնօրենը պարտադրում է մերժել կանչերը:
Դե հա, ասում է՝ բենզին չկա, մեքենաս կջարդվի էդ ճանապարհները գնալու համար եւ այլն…
Եթե կանչ էր լինում, ի՞նչ էիք պատասխանում:
Ասում էինք՝ չենք կարա, գլխավոր բժշկի համարն էինք տալիս, ինքն էլ ասում էր՝ ինչի՞ եք տալիս, մի տվեք, թող տաքսի ուղարկեն, գնացեք կանչի: Կամ պետք է կեսգիշերին զանգենք իրեն (Արմեն Խաչատրյանի մասին է խոսքը-խմբ.), ասենք՝ էսինչ գյուղը կանչ կա, թույլ կտա՞ք գնալ, թե՞ չէ:
Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ տաքսիով եք գնացել:
Այո´, իհարկե եղել է: Սորիկ գյուղում (Սորիկը եզդիաբնակ գյուղ է) գյուղապետի կինը երկար ժամանակ ծանր հիվանդ էր, եւ հաճախակի էր կանչ լինում:
Հերթական կանչն իմ հերթապահության ժամանակ եղավ, տաքսիով գնացինք, փողն էլ այդ մարդիկ էին տվել, բայց մինչև հասանք՝ այդ կինը մահացել էր:
Նման մի դեպք էլ գրանցվել է Մաստարայի վերևը գտնվող մի գյուղում: Էդ գյուղից էս տարվա ամռանը թե գարնանը` չեմ հիշում, կանչ եղավ, գոռում-ճչում են՝ շուտ եկեք, չթողեց՝ գնան (խոսքը հիվանդանոցի տնօրեն Արմեմ Խաչտրյանի մասին է-խմբ.): Չթողեց մինչև «չերեզ-չերեզ» իրեն զանգեցին, բժիշկը գնաց, հիվանդն արդեն մահացած էր եղել: Հարցն էն չի` բժիշկն էլ գնար, կարող է եւ մահանար, բայց բուժքույրն ու բժիշկը դուրս են եկել, էդ պահին հանկարծակի մահացածի տղեն դանակը վերցրել ա՝ հարձակվի բժշկի վրա, բուժքույրը նկատել ա, ասել ա՝ վայ, ինչ ես անում, հետևից հարազատները տղային պահել են:
Մահացածի մոտ ի՞նչ խնդիր է եղել:
Եթե չեմ սխալվում` ինֆարկտ էր, գուցե բժիշկն էլ հասներ՝ չփրկվեր, բայց տղան սպանում էր բժշկին: Գյուղերում մարդիկ մեզ ճանաչում են, գիտեն՝ որոնք են ուշացումների պատճառները, բայց մեկ ա, ահուդողով ենք գնում, վախով, որ կարող է ուշացման համար հարձակվեն մեզ վրա:
Այսինքն՝ դուք գնացել եք տաքսիով, բայց հիվանդանոցը դա գրանցել է որպես շտապօգնության մեքենայով սպասարկած կա՞նչ:
Այո´: Անօրինականություն է թույլ տվել: Կամ եթե ծանր հիվանդ է, ինքը մեղավո՞ր է, որ հեռու է ապրում, իհարկե մեղավոր չի: Բացի դա, ծանր հիվանդի տեղափոխությունը Թալինից Երևան, եթե բրիգադ չենք կանչում, մեր մեքենայով ենք տեղափոխում, անվճար է, բայց բոլոր հիվանդները վճարել են այդ կանչերի համար՝ 40-60 հազար դրամ: Սկզբում մուծվում էր «կասսա», մի քանի կոպեկ էլ տալիս էր բժշկին, բայց նաեւ գրանցվում էր որպես պետպատվեր:
Այսինքն՝ հիվանդը վճարում էր, սակայն փաստաթղթերում գրանցվում էր որպես պետպատվե՞ր:
Այո´, այո´:
Իսկ կարո՞ղ եք կոնկրետ դեպքեր մատնանշել:
Իհարկե: Արագածից մի անգամ ես եմ հիվանդին տեղափոխել Երևան, 60 հազար վճարել են, բայց էդ գումարը ո´չ «կասսա» է մուծվել, ո´չ էլ տեղափոխող բժիշկների է տրվել: Դրել է իր գրպանը:
Նկատի ունեք՝ Արմեն Խաչատրյանի գրպա՞նը:
Այո´:
Էլ ի՞նչ խնդիրներ կան, որոնց մասին կխոսեք:
Արդեն մի տարի է՝ հանել է թերապևտիկ մանկական ծառայության ստացիոնար հերթապահությունը, այսինքն՝ գիշերները մի բժիշկ պարտադիր հերթապահում էր, սակայն դա եւս դրվեց շտապօգնության բժշկի վրա:
Այսինքն՝ շտապօգնության բժիշկը գիշերները սպասարկում է ստացիոնարի հիվանդների՞:
Այո´:
Իսկ եթե զուգահեռ նաեւ կանչ է լինո՞ւմ:
Նման դեպքեր շատ են եղել, բժշկի կարիք ունեցող ծանր հիվանդը ընդունարանում է, հիվանդասենյակում եւս ծանր հիվանդ կա, եւ այդ ամենին զուգահեռ նաեւ կանչ է լինում:
Եվ ո՞նց է լինում այդ դեպքում:
Ո՞նց է լինում, հիվանդատերը դանակն առնում եւ հարձակվում է բժշկի վրա:
Այդ պատճառով եւս կանչեր մերժե՞լ եք:
Ուշացրել ենք, իսկ դա խնդիրներ է առաջացրել:
Բողոքնե՞ր են եղել:
Այո´, բայց ինքն էդ ժամանակ ասում է, որ նման բան չի եղել, ասում է՝ դուք ե՞րբ եք բենզին ուզել, ես ասել եմ չկա: Բժշկին թողնում է մենակ:
Այսինքն՝ բոլոր շտապօգնության բժիշկները բախվե՞լ են այդ խնդրին:
Այո, բոլոր հերթապահ բժիշկներն այդ փաստի առաջ կանգնել են:
Ինչո՞ւ բժիշկները ժամանակին այդ մասին չեն բարձրաձայնում:
Ի՞նչ անեն, իրենց մի կտոր հացն է:
Իսկ ինչո՞ւ է կրճատել հերթապահ բժշկի հաստիքը, ինչպե՞ս է հիմնավորում:
Ասում է՝ գումար չունի:
Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է
2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է
Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում
«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին