USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հերթական առեղծվածային մահը Երևանում. ոստիկանության կապիտանի հարազատները պնդում են, որ մեղավորը բժիշկներն են եղել
2016-12-20 23:50:00
Տպել Տպել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 9-ին 53-ամյա Երվանդ Կտեյանի մահվան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 23: 00-ի սահմաններում Երվանդի ինքնազգացողությունը վատանում է և հարազատները ահազանգում են շտապօգնություն: Ըստ նրանց պատմածի՝ շտապօգնությունը ժամանել է 50 րոպե ուշացումով և տեղում նախ փորձել են օգնություն ցուցաբերել. շապօգնության աշախատակիցները առանց որևէ բան հարցնելու՝ ներարկում են արել Ե.Կտեյանին, ինչի հետևանքով նրա մոտ սկսել է ալերգիկ ռեակցիա ու երբ կինը հարցրել է, ինչ են սրսկում, շտապօգնության քույրը պատասխանել է. «Ինչ պետք է՝ դա էլ արել ենք» և նրա ներարկումից հետո ամուսինը վատացել է, իսկ Երվանդի կինն հայտնել է, որ ամուսինը ալերգիա ունի, ինչից հետո շտապօգնության բժիշկը միանգամից անակնկալի է եկել, իսկ դրանից հետո՝ ըստ մահացածի հարազատների՝ Երվանդի սիրտը կանգ է առել:

Բժիշկները փորձել են օգնել և այս անգամ հակաալերգիկ դեղ ներարկել: Հարազատները նշում էին, որ եթե ալերգիան պատճառը եղած չլիներ, ապա ինչու էին հակաալաերգիկ ներարկում:

Ցավոք, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ե. Կտեյանը մահանում է:

«Մենք գիտենք, որ Երվանդին էլ հետ չենք բերի, սակայն կարծում ենք, որ նա մահացել է բժկական անփութության հետանքով և պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի օբյեկտիվ քննություն կատարեն և մեղավորը, կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում նման վիշտ ոչ մեկի դուռը չչոքի»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ե. Կտեյանը ծնունդով Գավառից էր, սակայն բնակվում էր Երևանում: Խնամքին ուներ 3 աղջիկ և աշխատում էր ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում՝ որպես տեսուչ, կոչումով ոստիկանության կապիտան էր: 

Այս նյութը դիտել են - 1091 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook